Երևան, 22.Փետրվար.2018,
--
:
--
,

Դեռահասության տարիքը հարկավոր Է ավելացնել մինչեւ 24. գիտնականներ

Հետինդուստրիալ երկրներին անհրաժեշտ Է դեռահասության տարիքի նոր սահմանում, ասում են այն փորձագետները, որոնք մասնակցել են Lancet բժշկական հանդեսի կողմից անցկացված հարցմանը: Եթե ավելի վաղ եվրոպացիները չափահաս կյանքն սկսում Էին 19 տարեկանում, ապա այսօր դա տեղի Է ունենում միջին հաշվով 24 տարեկանում: Մի խումբ փորձագետներ գտնում են, որ նոր նորմը հարկավոր Է արտացոլել օրենքներում, տեղեկացնում Է BBC-ն:

Սակայն, մեկ այլ փորձագետի կարծիքով, չափահասության նոր տարիքի ընդունումը կհանգեցնի նրան, որ «երիտասարդներն Էլ ավելի ինֆանտիլ կդառնան»:

Չափահասության տարիքի բարձրացման հիմնական պատճառները սոցիալական են, ասված Է հոդվածում: Այսօր հետինդուստրիալ երկրներում երիտասարդներն ավելի երկար են կրթություն ստանում, ավելի ուշ են ամուսնանում եւ երեխաներ ունենում: Մեծ Բրիտանիայի Վիճակագրության ազգային բյուրոյի տվյալների համաձայն, Անգլիայում եւ Ուելսում 2013 թվականի դրությամբ տղամարդկանց առաջին ամուսնության միջին տարիքը կազմում Էր 32,5, իսկ կանանցը՝ 30,6: Դա գրեթե ութ տարով ավելի ուշ Է, քան 1973 թվականի ցուցանիշները:

«Չնայած այն բանին, որ չափահասների համար սահմանված բազմաթիվ արտոնություններն ստանում են արդեն 18 տարեկանում, որպես կանոն, մեծերի հասարակության մեջ դերի եւ պատասխանատվության ստանձնումը, որը գալիս Է դրա հետ, տեղի Է ունենում ավելի ուշ»,- հոդվածում նշում Է Մելբուռնի Թագավորական մանկական հիվանդանոցի մանկական առողջության կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սյուզան Սոյերը:

Ավելի ուշ ամուսնությունները, երեխաների ծնվելը եւ ֆինանսական ինքնուրույնության հասնելն ստեղծում են մի իրադրություն, որում մեծացող դեռահասների մոտ «կիսաանկախության» ժամանակաշրջանը դառնում Է ավելի երկար, քան ընդունված Է համարել, գրում Է Սոյերը:

Այս բոլոր փոփոխությունները, պնդում Է Սոյերը, պետք Է ազդեն արեւմտյան երկրների սոցիալական քաղաքականության վրա: Օրինակ, Սոյերն առաջարկում Է երիտասարդությանն աջակցման սոցիալական ծառայությունների գործողությունը երկարացնել մինչեւ 25 տարեկան:

«Տարիքային կատեգորիաները միշտ Էլ բավականին կամայական են,-գրում Է Սոյերը,-բայց այսօր դեռահասության ժամանակաշրջանի մեր ըմբռնում չափազանց նեղ Է»: «10-ից մինչեւ 24 տարեկան ժամանակաշրջանն ավելի հարմար Է գալիս, հաշվի առնելով այն, թե այսօր ինչպես են զարգանում դեռահասները»,- ասում Է նա:

loading...
Գյումրու քաղաքապետը ստացել է Հռոմի Սրբազան Քահանայապետի օրհնության գիրը Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Գասպար Կարապետյանի դեմ Ադրբեջանի կողմից Ինտերպոլ ներկայացրած դիմումն անհեթեթ է համարում Լեգանես-Ռեալ Մադրիդ. ուղիղ հեռարձակում ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքով բերման են ենթարկվել երեք օտարերկրացի Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի 21 երկիր` ավտոմեքենայով ԱՄՆ-ը մինչեւ տարեվերջ նավթի հանույթի առաջատարը կդառնա՝ առաջ անցնելով ՌԴ-ից եւ Սաուդյան Արաբիայից. ԷՄԳ ԱՄՆ-ը Սեւ ծովում մեծացնում Է ռազմական ներկայությունը ՌԴ-ին հակազդելու նպատակով. CNN Ամենուրեք քիչ-քիչ. Դեպարդյոն դեռ չի գտել «իր երկիրը» Չելսի-Բարսելոնա. ուղիղ հեռարձակում Ֆրանսիայում հիմնված «Հայրենասերներ» կուսակցությունը հանդես Է գալիս ԵՄ-ից դուրս գալու օգտին Եվրամիությունն ավարտում Է Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը Լևոն Արոնյանը կմասնակցի «Grenke Chess Classic»-ին Թոմաս Անդերսի ուղերձը հայ երկրպագուներին Փենյանն ԱՄՆ-ին մեղադրել Է միջկորեական երկխոսությունը ձախողելու փորձի մեջ Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուսակցություն Հայաստանի ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա Որակյալ կինոն կարեւոր «զենք» է. կայացավ կինեմատոգրաֆիստների միության գիլդիաների համատեղ հանդիպումը Գերմանիան շարունակում է պահանջել Թուրքիայից ազատ արձակել իր քաղաքացիներին Էրդողանը Ռոուհանիի հետ քննարկել է «Ձիթենու ճյուղ» օպերացիան ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարարն ազատվել է պաշտոնից
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan