Երևան, 25.Մայիս.2018,
--
:
--
,

Ստեղծագործական աշխատանքի ժամանակ ուղեղը գործի Է դնում միանգամից մի քանի հատված

Ավստրիայի Կառլի եւ Ֆրանցի անվան Գրացի համալսարանի գիտնականները ԱՄՆ-ի եւ Չինաստանի իրենց գործընկերների հետ համատեղ բացահայտել են, որ մարդու ստեղծագործական գործունեության ընթացքում նրա ուղեղն ակտիվացնում Է միանգամից մի քանի տեղամաս: Ուսումնասիրության արդյունքների մասին հայտնել Է Wiener Zeitung թերթը:

Ֆունկցիոնալ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի տվյալները ցույց են տվել, որ տեղեկատվության արդյունավետ մշակման համար ուղեղը միաժամանակ ներգրավում Է մի քանի մասնագիտացած տեղամասեր:

Գրացի համալսարանի դիֆերենցիալ հոգեբանության ինստիտուտից հետազոտություններին մասնակցած նյարդաբան Անդրեաս Ֆինքն իր գործընկերների հետ միասին ուսումնասիրել Է գիտափորձի մասնակիցների՝ ստեղծագործաբար մտածելու ունակությունը ոչ մեծ եւ ժամանակի առումով սահմանափակ առաջադրանքներ կատարելիս:

Օրինակ, այն հարցին, թե ինչ կարելի Է անել պահածոյի բանկայի հետ, փորձի մասնակիցները պատասխանել են, որ այն կարելի Է բացել, ուտել դրա պարունակությունը, կապել հարսանեկան ավտոմեքենային, ինչպես նաեւ դրանից ամենապարզ հեռախոս կամ ավազի ժամացույց պատրաստել:

Փորձին մասնակցած 164 մարդկանցից մի քանիսի մոտ, որոնք ամենաինքնատիպ պատասխաններն Էին տվել, ուժեղ կապեր են հաստատվել ուղեղի այն տեղամասերի միջեւ, որոնք սովորաբար գործում են միմյանցից անկախ կամ նույնիսկ հակառակ խնդիրներ են կատարում:

Դիտարկվող կապերը, մի կողմից՝ կարեւոր դեր են խաղում երազելու ընթացքում եւ երբ մարդը հանգիստ վիճակում Է գտնվում, իսկ մյուս կողմից՝ կատարում Է վերահսկողության եւ հիշողության գործառույթներ:

Սակայն կանխատեսելի պատասխաններ տված մասնակիցների մոտ, ընդհակառակը, ցրված կապեր են դիտվել: «Մենք նաեւ ցանկանում Էինք իմանալ՝ կարելի Է արդյոք կանխատեսել մարդկանց կրեատիվությունը,-նշել Է Գրացի համալսարանի դոկտոր Մատիաս Բենեդեկը: -Ինչպես պարզվել Է, ստեղծագործական մարդկանց մոտ բնորոշ կապն ավելի արտահայտված Է. համապատասխան տեղամասերը միասին ավելի ուժեղ են աշխատում, ավելի ամուր ուղիներ են ձեւավորում: Դա թույլ Է տալիս կանխատեսել արդյունքները»:

loading...
Վարչապետը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին Բնապահպանները կազմել են Եվրոպայի քաղաքների Էկոշարժունակության վարկանիշը Մանե Թանդիլյանը կառավարությանն առաջարկել է կուտակային համակարգի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ Նիկոլ Փաշինյանը նոր փոխնախարարներ է նշանակել Գարեգին Չուգասզյանը դադարեցրել է հացադուլը Հերթական անգամ կանխվել է Իրանից Ադրբեջան թմրանյութերի խոշոր խմբաքանակի ներկրումը Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ՊԵԿ նախագահը կոչ արեց դրական տեղաշարժերը չպայմանավորել պաշտոնյաների անձերով Կարո Եղնուկյանը 10 միլիոն դրամ գրավ մուծելու դեպքում ազատ կարձակվի Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չպետք է լինեն. ՀՀ նախագահ «Մենք պետք է բացառենք քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում». Վարչապետն անդրադարձավ ՄԻԵԴ վճռին Ֆրանսիան ապօրինի Է համարում ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի հետ գործակցող եվրոպական ընկերությունների դեմ Օրական մեկ հավկիթ` երկարակեցության համար Կարող ենք պայքարել ամեն թիմի դեմ էլ. Էրիկ Վարդանյան Վիսկոնսինում բեռնատարը բախվել Է դպրոցական ավտոբուսին, տուժել Է քսան մարդ. AP Ցուկերբերգի հետ հանդիպումը հուսախաբ Է արել Եվրախորհրդարանի պատգամավորներին Լեհ գրող Օլգա Տոկարչուկը դարձել Է Միջազգային Բուքերյան մրցանակի դափնեկիր Իսրայելն աշխարհում առաջինն Է F-35-ը կիրառել մարտում Հրապարակվել Է Սպիտակ ծովում «Բուլավա» հրթիռների արձակման տեսագրությունը Նյու Յորքի ֆոնդային սակարանն առաջին անգամ կին կգլխավորի Ալեքսանդր Եսայանը կշարունակի զբաղեցնել ԻՏՁՄ նախագահի պաշտոնը Վախճանվել Է գրող Ֆիլիպ Ռոթը. The New York Times
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan