Իրանական բանտում կտրել են գողության համար դատապարտված տղամարդու ձեռքը

Իրանի բանտում կտրել են գողության համար դատապարտված տղամարդու ձեռքը: Այդ մասին հայտնել Է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը: Դատավճիռն ի կատար Է ածվել Մեշհեդի բանտում, քաղաք, որը գտնվում Է Թեհրանից մոտավորապես 900 կիլոմետր հյուսիս-արեւելք ընկած շրջանում:
Այնուհետեւ տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց: Դատապարտյալը 34 տարեկան Է: 2011 թվականին նրան ձերբակալել Էին ոչխար, ոսկերչական իրեր եւ փոխադրամիջոցներ գողանալու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: