Վլադիվոստոկում Շտիռլիցին նվիրված արտ-օբյեկտ է բացվել

Վլադիվոստոկում բացվել Է արտ-օբյեկտ՝ նվիրված խորհրդային գրող Յուլիան Սեմյոնովի ստեղծագործությունների հերոս՝ հետախույզ Օտտո ֆոն Շտիռլիցին:
Այդ մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, հայտնել են քաղաքային իշխանությունները: «Վլադիվոստոկում տեղի Է ունեցել գրական եւ կինեմատոգրաֆիական հերոսին՝ խորհրդային հետախույզ Մաքս Օտտո ֆոն Շտիռլիցին նվիրված արտ-օբյեկտի բացման հանդիսավոր արարողությունը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Հուշ-կառույցը պատրաստված Է մետաղի ամբողջական թերթից, որի վրա ակոսատված Է հետախույզի ուրվանկարը և գրված է.
«Երիտասարդ տարիներին Օտտո ֆոն Շտիռլիցը (իսկական անունը՝ Վսեվոլոդ Վլադիմիրով)՝ խորհրդային գրականության եւ կինոյի ամենահռչակավոր հետախույզը, ապրել եւ աշխատել Է Վլադիվոստոկում: Այստեղ նա հայտնի Էր որպես Մաքսիմ Իսաեւ:
Ապրել Է Պոլտավսկայա փողոցում, հանգստացել Սեդանկայում, երեկոները սիրել Է նստել «Վերսալ» ռեստորանում»: