Երևան, 18.Փետրվար.2018,
--
:
--
,

Մեկուկես տարվա մեջ ադրբեջանցիները 5–ից 10 հազար օգտատերերի պրոֆիլ են կոտրել. ադրբեջանական հաքերային համայնքն ու «սև հունվարը»



Ամեն տարի հունվարի 20–ին և նշված ամսաթվին նախորդած օրերի ընթացքում հայաստանյան կիբերտարածքում ադրբեջանական հաքերների ակտիվացում է նկատվում: Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այս ակտիվացումը կապում է «սև հունվարի»–ի հետ:

«Սև» կամ «արյունոտ» հունվարը կապված է 1990 թվականի հունվարի 20–ին տեղի ունեցած իրադարձության հետ, երբ խորհրդային կարմիր բանակը ճնշեց Ադրբեջանի քաղաքական ընդդիմությանը, ինչի հետևանքով զոհվեց 131–170 մարդ: Նրանց մեծ մասն ադրբեջանցիներ էին:

Թեև, ըստ Սամվել Մարտիրոսյանի, վերջին երկու տարիների ընթացքում հաքերներն ավելի պասիվ են, 2018 թվականն ադրբեջանական և դրանց աջակցող թուրքական հաքերային խմբերի ակտիվացման առումով ևս բացառություն չէ:

«Հիմա հարձակումները շատացել են մասնավորապես սոցցանցերի անձնական պրոֆիլների վրա: Իսկ թե ի՞նչ հետևանք կունենան այս օրերի հարձակումները, պարզ կլինի հունվարի 20–ին, քանի որ իրենք հիմնականում այդ օրն են հրապարակում իրենց «աշխատանքները»: Հիմնականում հարձակվում են նաև կայքերի վրա»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց ՏՏ անվտանգության փորձագետը:

Հաշվի առնելով, որ վերջին երկու տարիներին հաքերներն ավելի պասիվ են, Ս. Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ պասիվ վիճակն ավելի շատ մեր զգոնության հետևա՞նքն է, թե այլ պատճառներ էլ կան:

Ի պատասխան, ՏՏ անվտանգության փորձագետը նշեց, որ ադրբեջանական հաքերային համայնքում վերաձևավորում է կատարվել:

«Հիմնական դեմքերը, ովքեր լուրջ հարձակումներ էին անում, ասպարեզից դուրս են եկել: Իսկ թե ո՞ւր, պարզ չէ: Միգուցե անցել են պետական աշխատանքի, կամ ուղղակի կրճատվել են»,–ասաց նա:

Իսկ հարցին, թե վերջին տարիների կտրվածքով ինչպե՞ս է գնահատում սոցցանցերում ադրբեջանական հաքերային հարձակումներից խուսափելու, թակարդը չընկնելու հայ օգտատերերի զգոնության աստիճանը, Ս. Մարտիրոսյանը պատասխանեց. «Շատ դժվար է ասել: Մի կողմից ինչ–որ զգոնություն կա, բայց մեկ է, իրենց հաջողվում է կոտրել: Ընդ որում՝ հաքերները լուրջ բաներ չեն անում, ուղղակի խաբելով են զբաղվում: Ընդհանուր առմամբ՝ վերջին մեկուկես տարվա մեջ ադրբեջանցիներին Facebook–ում հաջողվել է կոտրել մոտավորապես 5–ից 10 հազար օգտատերերի պրոֆիլներ: Սա իրականում շատ մեծ թիվ է: Իսկ ուշադրությունը կա, բայց շատ դեպքերում ընդհանուր է: Այսինքն՝ մարդիկ գիտեն, որ իրենց կարող են կոտրել, բայց երբ գործը հասնում է ռեալ հարձակման, շատ դեպքերում չեն իմանում, որ դա հարձակում է»:

Սամվել Մարտիրոսյանն այս առումով խնդիր է տեսնում: Նրա դիտարկմամբ՝ հանրային իրազեկման, կրթության ինչ–որ ծրագրեր չկան. «Դեռևս չկա մի մարմին, որը նման դեպքերում պատասխանատու պետք է լինի հանրային իրազեկման առումով»:

Հարցին, թե այս փուլում կա՞ն հստակ օրինակներ, որոնք կօգնեն մարդկանց կիբերտիրույթում խուսափել ադրբեջանական հաքերային հարձակումներից, ՏՏ անվտանգության փորձագետը պատասխանեց. «Մինչև վերջերս Facebook–ում իբրև թե «հյուրերին տեսնելու» (օգտատիրոջ էջ այցելածների տվյալներ,– խմբ.) ծրագրերի միջոցն են օգտագործել: Երկրորդը՝ Facebook–ի անունից ինչ–որ «mail»–ի կամ պրոֆիլի միջոցով հաղորդագրություն է գալիս այն մասին, թե իբրև ձեր էջը արգելափակվելու է, իսկ եթե չեք ուզում արգելափակվի, մտեք նշված հղումով և գրանցվեք: Մարդիկ մտնում են հաղորդագրության մեջ նշված հղումով ու իրենց գաղտնաբառը տրամադրում հաքերներին»:

Սամվել Մարտիրոսյանն ընդգծեց, որ հարձակման հաջորդ միջոցի թիրախը շոու բիզնեսի ներկայացուցիչներն են, աստղերը: Նրա խոսքով՝ Instagram–ում նամակ են ստանում այն մասին, թե իբրև Instagram–ն իրենց հատուկ տարբերանշան է շնորհել, որը ստանալու համար պետք է նշված հղումով գրանցվեն:

«Արդյունքում կատարվում է նույնը՝ նրանք հարձակման են ենթարկվում: Այսօր հարձակման հիմնական ձևերը սրանք են»,– եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Աննա Բադալյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Մերիլ Սթրիփը՝ լավագույններից լավագույնը Հայտարարվել են աշխարհի տասն «ամենաանկումային» տնտեսությունները Ջենիֆեր Էնիսթոնը բաժանվում է ամուսնուց. TMZ Ճապոնիայում թույլ կտան կենսաթոշակի անցնել 70-ից բարձր տարիքում Օծանելիքը թոքերը վնասում է ավտոմեքենաների ծխից ոչ պակաս. գիտնականներ Forbes-ը Telegram-ի հիմնադիր Դուրովին առաջին անգամ ճանաչել Է դոլարային միլիարդատեր Մեքսիկայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Գնդևազի դպրոցի խոհանոցը վերսկսել է աշխատանքը. այն կասեցվել էր սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով Ֆեդերերը կդառնա թենիսի պատմության ամենաավագ առաջին ռակետը Օլիմպիական խաղերի գեղասահքի տղամարդկանց մենասահքի չեմպիոնը Յուսուրու Հանյուն է «Ի՞նչ». ամերիկացին կնոջ հղիության մասին իմացել Է ինքնաթիռի օդաչուից Առողջապահության նախարարությունում քննարկվել են հեպատիտ Ց-ի բուժման հարցերը Մոսկվան հեղեղված է կոնյակի անվան տակ վաճառվող գունավոր սպիրտով. կառավարությունն անհանգստացած է Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Նախագահը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Զորգեին, Աբելին, Ֆիլբիին հավասար էր... Եվ, թերևս առաջինն էր Արմեն Սարգսյանը պաշտոնապես ՀՀ նախագահի թեկնածու կհամարվի ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու պահից Միլիարդատեր Գալիցկու փոխարեն նշանակվել է Խաչատուր Փամբուխչյանը «Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». Ստանիսլավ Տարասով ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ Ալիևը սարսափել է իր իսկ հայտարարություններից ու խոսքը «հետ վերցրել» Վահանաձև գեղձի խնդիրներ. ո՞ր դեպքում է պետք դիմել էնդոկրին վիրաբույժի Մխիթարյանը մեջ աշխատանք կատարեց «Էստերսուդ»-ի դեմ խաղում. Արսեն Վենգեր Երևանը ՏՀՏ ոլորտի 2000-ից ավելի համաշխարհային լիդերների համար կդառնա տեխնոմայրաքաղաք
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan