Nyut.am | Եթե Հայաստանը չբարելավի ցուցանիշները, խնդիրներ կունենա. «Freedom House»–ի ակնարկը
Երևան, 21.Օգոստոս.2018,
--
:
--
,
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը

Եթե Հայաստանը չբարելավի ցուցանիշները, խնդիրներ կունենա. «Freedom House»–ի ակնարկը



Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում մասամբ ազատ երկրների ցանկում է հայտնվել Հայաստանը: 100 հնարավոր միավորից ՀՀ–ն ստացել է 45 միավոր:

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը փաստում է, որ ՀՀ–ի վերաբերյալ նախորդ տարվա որակումը փոփոխություն չի կրել:

«Միաժամանակ կարող եմ ասել, որ ՀՀ–ում մարդու իրավունքների տեսանկյունից որոշակի հետընթաց է եղել, ինչը կարելի է դիտարկել մասնավորապես քաղաքական բնույթի հետապնդումների և դատավարությունների համատեքստում: Օրինակ է «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ Գևորգ Սաֆարյանի դեպքը: Բացի այդ՝ մենք քրեակատարողական հիմնարկներում մահերի արձանագրում ենք տեսնում: Օրինակ՝ Հաց բերողի մահը հուզումներ առաջացրեց հանրային դաշտում ու ցույց տվեց նաև մարդու իրավունքների հանդեպ ոչ զգայուն իրավիճակը ՀՀ–ում»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Զեկույցում Հայաստանի և Ղրղզստանի միջև համեմատական է անցկացվել: Որպես օրինակ մատնանշվում է հատկապես ընտրական համակարգը: Զեկույցում քվեարկության համակարգը խիստ անբավարար է որակվել: Նշվել է, որ նման մոտեցումը շարունակաբար վերացնում է ժողովրդավարական նորմերը: Ընդգծվել է նաև, որ երկու երկրներում էլ իշխող կուսակցություններն ահաբեկել են ընտրողներին, ճնշել ընդդիմությանն ու իշխանության պահպանման համար չարաշահել են վարչական ռեսուրսները:

Զառա Հովհաննիսյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ ՀՀ–ն արդեն անցել է խորհրդարանական համակարգի, նախորդ տարվա ընտրություններն այդ առումով ամենահանգուցայինն էին. «Ընտրությունները, սակայն, դեմոկրատական անվանել ամենևին հնարավոր չէր»:

Իրավապաշտպանն ընդգծեց, որ իշխանության մասին զեկույցում զետեղված կոշտ գնահատականն իրականում բավականին հստակ ակնարկ է:

«Հայաստանն անցած տարվա նոյեմբերին ԵՄ–ի հետ համագործակցության համաձայնագիր ստորագրեց: Այն ՀՀ–ին պարտավորեցնում է համապատասխանել նաև առաջադեմ երկրների պահանջներին: Մասնավորապես՝ խոսքը ազատ մամուլի, դատաքննության, արդարադատության մասին է: Սակայն նշվածների առումով ՀՀ–ն բավականին հեռու է այդ երկրներից: Մենք հատկապես արդար դատաքննության առումով բավականին լուրջ հետընթաց ունենք: Բացի այդ՝ կալանավայրերը լցված են կալանավորներով, ինչի հիմնական պատճառներից մեկն այն է, որ ՀՀ–ում կալանքը որպես խափանման միջոց համատարած է կիրառվում»,– ասաց մեր զրուցակիցը:

Զեկույցում անդրադարձ է եղել նաև ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին ու նշվել, որ «խայտառակ ընտրախախտումները հակասում են երկրի՝ Եվրամիության հետ սերտ փոխհարաբերություններ ունենալու ձգտմանը»:

Զառա Հովհաննիսյանը նկատում է՝ համաձայնագրի հիմքում նախևառաջ մարդու իրավունքների արժեհամակարգն է. «Իսկ եթե դիտարկում ենք ընտրությունները, իշխանության ձևավորման բոլոր գործընթացները, տեսնում ենք, որ ՀՀ–ում հետընթաց կա»:

Հարցին, թե հաշվի առնելով համաձայնագրում առկա պահանջները, վերոնշյալ ցուցանիշի առումով կարո՞ղ ենք առաջընթաց սպասել, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ այո: Միջազգային հանրության կողմից գոնե ուշադրություն կունենանք, որ ՀՀ–ում մարդու իրավունքների, ժողովրդավարության տեսանկյունից առաջընթաց լինի: Հայաստանի իրավապաշտպան դաշտը, հասարակական կազմակերպությունները և հանրությունը առավել ուշադիր պետք է լինեն վերահսկողական մեխանիզմների նկատմամբ»:

Դիտարկմանը, թե ինչպես մի շարք կառույցների, այդ թվում նաև «Freedom House»–ի զեկույցները որոշ շրջանակներ փորձում են «անլուրջ» որակել, իրավապաշտպանն արձագանքեց. «Հնարավոր չէ անլուրջ վերաբերվել այդ ցուցանիշներին, որովհետև դրանք հեղինակավոր կառույցներ են: Ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական համագործակցության տեսանկյունից այս զեկույցներն անմիջականորեն ազդում են ՀՀ–ի միջազգային վարկանիշի վրա: Կարծում եմ՝ նման կոչերը ուղղակի ներքին օգտագործման և հանրությանը շեղելու համար են: Իսկ միջազգային հանրությունը նման հեղինակավոր կառույցների զեկույցների նկատմամբ շատ ուշադիր է: Դրանք անմիջականորեն հաշվի են առնվում՝ հետագայում վերահսկվում է պետության զարգացման դինամիկան: Եթե հաջորդ զեկույցի ժամանակահատվածում ՀՀ–ն չբարելավի իր ցուցանիշները, խնդիրներ կունենա այն կառույցների հետ, որոնց հետ համագործակցության հուշագրեր կամ համաձայնագրեր է ստորագրել»:

Աննա Բադալյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին Արման Նավասարդյանը Լավրովի հայտարարությունը որակում է իրավիճակի մասին ոչ ճշգրիտ տեղեկացվածության հետևանք ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը Սիրիա է վերադարձել 574 հազար 960 ընտանիք Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը կարող է ներկայացնել Հայաստանը «Շիրակը» երկու նոր աֆրիկացի ֆուտբոլիստներ ունի ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փակուղի է մտցնում հակամարտության խաղաղ կարգավորումը Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ալիևի խոսքերը փոխելու պատճառով արգելափակվել են ԱՊԱ հոլդինգի բոլոր կայքերը Արարատ Զուրաբյանը գլխավորելու է ՀՀՇ ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի առեւտրական պատերազմը կարող Է կասեցնել Լոս Անջելեսի տնտեսության աճը. քաղաքագլուխ Սաուդյան Արաբիայի թագավորը կառավարության նիստ Է անցկացրել «ապագայի քաղաք» Նեոմում ԱՄՆ-ում դատարանն արգելափակեց 3D-տպիչներով զենքի հավաքման հրահանգները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan