Երևան, 18.Հուլիս.2019,
--
:
--
,

Իտալացի ռեժիսոր Սորենտինոն Սերբիայում բացել Է «Կուստենդորֆ» կինոփառատոնը

«Կուստենդորֆ» տասնմեկերորդ միջազգային կինոփառատոնը լույս հունվարի 17-ի գիշերը բացվել Է Բոսնիայի եւ Հերցեգովինայի սահմանի մերձակա Մոկրա Գորա շրջանի Դրվենգրադ սերբական Էթնոգյուղում:

Այդ մասին հայտնել Է Tanjug գործակալությունը: Երիտասարդ ռեժիսորների կարճամետրաժ ֆիլմերի կինոստուգատեսը, որի անփոփոխ կազմակերպիչը ռեժիսոր Էմիր Կուստուրիցան Է, սկսվել Է իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոյին «Հանուն ապագա ֆիլմերի» պարգեւի հանձնմամբ: «Սորենտինոն ներկայում լավագույն ռեժիսորն Է աշխարհում»,-հայտարարել Է Էմիր Կուստուրիցան՝ հանձնելով պարգեւը: Սորենտինոն շնորհակալություն Է հայտնել Կուստուրիցային, ասելով, որ դա իր առաջին մրցանակն Է, թեեւ ինքն արդեն 47 տարեկան Է:

«Հուսով եմ եւս մեկ մրցանակ ստանալ իմ կարիերայի հաջորդ հատվածի համար»,-կատակել Է իտալացի ռեժիսորը: Սերբիայի մշակույթի եւ զանգվածային լրատվամիջոցների նախարար Վլադան Վուկոսավլեւիչն իր խոսքում նշել Է, որ Կուստուրիցայի փառատոնը լույս Է սփռում սերբական ողջ մշակույթի վրա: «Ավելի քան 30 տարի Էմիր Կուստուրիցան խնամքով հյուսում Է մշակույթի, ֆիլմի, տաղանդի եւ ոգեշնչման իր երգը, եւ այդ երգը լսվում Է ամբողջ աշխարհում»,-նախարարի խոսքը մեջբերում Է «Տանյուգ» գործակալությունը:

Բացման արարողությանը նաեւ ներկա Է եղել Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» անցյալ տարվա մրցանակակիր Ռուբեն Էստլունդը, որն այդ պարգեւին արժանացել Է «Քառակուսի» կինոնկարի համար: Այս տարի փառատոնի մրցութային ծրագրին կմասնակցեն երկու տասնյակ կարճամետրաժ ֆիլմեր: Մրցույթի մասնակիցների թվում կլինեն Չինաստանից, Լեհաստանից, Եգիպտոսից, Իսրայելից, Դոմինիկյան Հանրապետությունից եւ այլ պետություններից ժամանած կինեմատոգրաֆիստներ: Մրցույթի ժյուրին կգլխավորի եվրոպացի պրոդյուսեր Ռոզա Ատաբը: Փառատոնը կշարունակվի մինչեւ հունվարի 21-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan