Երևան, 25.Մայիս.2018,
--
:
--
,
«Ադրբեջանական լվացքատան» բացահայտումները շարունակվում են. Ադրբեջանից խոշոր գումարներ են արտահոսել նաև դեպի ԱՄՆ Մոսկվան հայտարարել Է «համարժեք միջոցների» մասին ի պատասխան ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի մերձեցման Արարատի և Արմավիրի 7 սոցիալական աջակցության մարմիններում հայտնաբերվել են 33 մլն դրամի խախտումներ Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին. Շարմազանով Տեղի է ունեցել կոռուպցիայի նվազեցմանն ուղղված աշխատանքային հանդիպման երկրորդ փուլը Արա Վարդանյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում կլինի ևս 3 տարի Փաշինյանի հետ հարաբերություններին երբևիցե սուր չեն եղել, Բաբլոյան Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը կփոխվի Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերքում են

Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարավորություն է տալիս կառուցել ժողովրդավարական երկիր, պայմաններ ստեղծել քաղաքական կուսակցությունների համար»


«Փաստ» օրաթերթի զրուցակիցն է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը


–  Պարոն Մարկարով, ապրիլի 9–ից Հայաստանն անցնելու է խորհրդարանական կառավարման համակարգին: Արդյոք այն մեր երկրի դեպքում արդյունավետ կառավարման համակարգ կլինի՞:


–  Որոշ չափով Հայաստանն իրականացրել է այն բարեփոխումները, որոնք նախատեսված են եղել Սահմանադրական բարեփոխումների շրջանակում և ապրիլին՝ նոր կառավարության ձևավորումից հետո, այս անցումը կհասնի իր տրամաբանական ավարտին: Արդյոք խորհրդարանական կառավարման համակարգն ավելի արդյունավե՞տ է, քան կիսանախագահական ձևը:
Խորհրդարանական կառավարման ձևը բավականին բնորոշ է ժողովրդավարական երկրներին: Երբ քննարկվում է, թե կառավարման որ ձևն է ավելի արդյունավետ ժողովրդավարական հասարակություն կառուցելու համար՝ եղել են երեք այլընտրանքներ՝ նախագահական, կիսանախագահական և խորհրդարանական: Եթե մենք նայենք այլ երկրների փորձը, որոնք ընդունել են խորհրդարանական կառավարման համակարգը, կարող ենք ասել, որ լուրջ հաջողությունների են հասել ժողովրդավարական համակարգ ձևավորելու գործում: Կառավարման խորհրդարանական ձևը հնարավորություն է տալիս կառուցել ժողովրդավարական երկիր, պայմաններ ստեղծել քաղաքական կուսակցությունների համար: Այս ձևը մեզ համար նոր մոդել չէ: Այն գոյություն է ունեցել Առաջին հանրապետության ժամանակ՝ 1918– 1920 թվականներին: Այս կառավարման ձևի շրջանակներում, իհարկե, կան այնպիսի խնդիրներ, ինչպիսին է կառավարության գործունեության արդյունավետությունը: Կառավարման խնդիրներն այդքան էլ մեծ չեն և քաղաքական մեծամասնության առկայության դեպքում կառավարումն իրականացվում է արդյունավետ, ավելին՝ այդպիսի կառավարման ձևը նպաստում է նաև կուսակցությունների հետագա զարգացմանը, որովհետև դուրս է գալիս այն խնդիրը, որն ի հայտ է եկել կապված նախագահական լիազորությունների հետ և այն խնդիրները, որ քաղաքականությունը կենտրոնանում է նախագահի ձեռքում, իսկ այլ քաղաքական դերակատարություն ունեցողները շատ փոքր դեր ունեին: Տվյալ պարագայում, երբ ունենանք գործող խորհրդարան և արդյունավետ կառավարություն, այն խնդիրները, որոնք վերաբերում էին այլ կուսակցությունների մասնակցության քաղաքական գործընթացներին, կդառնան ավելի արդյունավետ և տեսանելի: Եվ բոլոր քաղաքական դերակատարողները պայքարելու են ոչ թե մեկ հիմնական պաշտոնի համար, այլ՝ նրանց համար նաև հնարավորություն կստեղծվի մասնակցություն ունենալ խորհրդարանական ձևաչափի մեջ: Եվ հաշվի առնելով, որ հատուկ դերակատարություն տրվում է նաև ընդդիմությանը, այս տարբերակը կգործի բավականին արդյունավետ:

–  Երբ գոյություն ունի ակնհայտ ռազմական հակամարտություն, ապա կառավարման կիսանախագահական ձևն է ավելի հարմար, թե՞ խորհրդարանական:

–  Այն ժամանակ, երբ ունեինք կիսանախագահական կառավարման ձև, նախագահի ձեռքում էին նաև այն լիազորությունները, որոնք վերաբերում էին պատերազմական դրությանը, իսկ այս նոր համակարգում այդ լիազորությունները գլխավորելու է վարչապետը: Օրինակ՝ Իսրայելը, հենց ստեղծման տարեթվից ռազմական գործողությունների մեջ է եղել, մի քանի կարճատև պատերազմական վիճակներ են եղել, և այս ամենն իրականացրել է հենց խորհրդարանական կառավարման ձևով: Այստեղ պետք է հաշվի առնել, թե համապատասխան ոլորտում ինչ քաղաքականություն է մշակված և այն մասնագետների առկայությունը, որոնք ներգրավված են ռազմաքաղաքական որոշումների ընդունման կամ կայացման մեջ:

–  Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել խորհրդարանի կատարած աշխատանքը: Դուք համամիտ ե՞ք այդ գնահատականի հետ:

–  Խոսքն այն մասին է, թե ինչպես եք գնահատում խորհրդարանի աշխատանքը: Խոսքը կարող է գնալ, թե ինչ քանակի օրենքներ են ընդունվել, և դա կարող է այդ որակի ցուցանիշը հանդիսանալ: Մյուս կողմից, կարող են գնահատել, թե որքանով են արդյունավետ համագործակցել տարբեր քաղաքական դերակատարություն ունեցող քաղաքական ուժերը տվյալ կառույցի մեջ, ինչպես նաև, թե որքանով է ընդդիմությունը կարողանում իրականացնել իր վրա դրված գործառույթները: Եթե այս երեք սկզբունքները վերցնենք որպես աշխատանքի գնահատում, կարող ենք ասել, որ խորհրդարանն այս 20–25 տարիների ընթացքում գնում է սովորելու ճանապարհով, և այն քաղաքական համակարգի կայացման գործում մեծ դերակատարություն ունի:



Մանյա Պողոսյան

«Փաստ» օրաթերթ

loading...
«Ադրբեջանական լվացքատան» բացահայտումները շարունակվում են. Ադրբեջանից խոշոր գումարներ են արտահոսել նաև դեպի ԱՄՆ Մոսկվան հայտարարել Է «համարժեք միջոցների» մասին ի պատասխան ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի մերձեցման Արարատի և Արմավիրի 7 սոցիալական աջակցության մարմիններում հայտնաբերվել են 33 մլն դրամի խախտումներ Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին. Շարմազանով Տեղի է ունեցել կոռուպցիայի նվազեցմանն ուղղված աշխատանքային հանդիպման երկրորդ փուլը Արա Վարդանյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում կլինի ևս 3 տարի Փաշինյանի հետ հարաբերություններին երբևիցե սուր չեն եղել, Բաբլոյան Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը կփոխվի Բաբլոյանը վստահեցնում է՝ ՀՀԿ նախագահի փոփոխության հարց չկա օրակարգում Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերքում են Թող իրականան ձեր ապագայի բոլոր ծրագրերը. Արա Բաբլոյանի ուղերձը շրջանավարտներին Ադրբեջանում համաներում ստացածների մեջ կան նաև ՌԴ քաղաքացիներ Այսօր հնչող դպրոցական վերջին զանգը ձեզ առաջնորդում է երազանքի Հայաստան. ՀՀ նախագահի ուղերձը Էդմոն Մարուքյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների իր տեսլականը Ազատ և երջանիկ Հայաստան կառուցելու գործընթացն անշրջելի է. Նիկոլ Փաշինյան Վարչապետը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին Բնապահպանները կազմել են Եվրոպայի քաղաքների Էկոշարժունակության վարկանիշը Մանե Թանդիլյանը կառավարությանն առաջարկել է կուտակային համակարգի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ Նիկոլ Փաշինյանը նոր փոխնախարարներ է նշանակել Գարեգին Չուգասզյանը դադարեցրել է հացադուլը Հերթական անգամ կանխվել է Իրանից Ադրբեջան թմրանյութերի խոշոր խմբաքանակի ներկրումը Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ՊԵԿ նախագահը կոչ արեց դրական տեղաշարժերը չպայմանավորել պաշտոնյաների անձերով
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan