Երևան, 18.Նոյեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Լևոն Շիրինյան. «Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ լայնամասշտաբ պատերազմ իրականացնել». էսկալացիան անընդհատ կորի պես բարձրանալու է ու իջնելու



2017 թվականի ավարտին սահմանային լարվածության նվազմանը զուգահեռ 2018 թ. մեկնարկն առանձնացավ սահմանային լարվածության աճով: Ադրբեջանական կողմը կրկին դիմեց սադրանքների: Արդյունքում 2018 թ. սկզբին հայկական կողմը սահմանին զոհ և վիրավորներ ունեցավ:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը սահմանային լարվածության աճը այսպես է բացատրում.
«Սա դիրքային պատերազմի առանձնահատկությունն է: Մենք չունենք խաղաղության պայմանագիր: Աշխարհագրորեն էլ դիրքերն այնպես են դասավորված, ըստ որի հայկական կողմը շատ հանգիստ է և լեռներին ապավինած կարող է պաշտպանվել: Իսկ ադրբեջանցիներին էլ միշտ գայթակղում է գրոհելը: Այսօրվա իրավիճակը, խաղաղության բանակցում կոչված, բայց իրականում գոյություն չունեցող գործընթացը անհամություններ անելու գայթակղություն է ստեղծում, ինչն էլ անում է Ադրբեջանը: Հայությունը պետք է հասկանա Ադրբեջանի դիրքորոշումը: Նրանք հյուծման քաղաքականություն են վարում:

Գրոհում են, բայց չեն հաղթում, շրջափակումը շարունակում են՝ մինչև արտագաղթը կսպառի ամեն ինչ: Սա է իմաստը: Իսկ այդ հարաբերական խաղաղությունը կապված է այն փաստի հետ, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո որոշ տեխնիկական միջոցների շնորհիվ դիվերսիաներ իրականացնելն ավելի է դժվարացել: Բայց հայկական կողմը պետք է հիշի, որ ադրբեջանական կողմը նորից շատ ակտիվ վերազինվում է, ինչը պատերազմի է տանում: Իսկ խաղաղությունը ոչինչ չպետք է նշանակի: Ուզում եք ընդունեք, ուզում եք՝ ոչ, լինելու է էսկալացիա և այն անընդհատ կորի պես բարձրանալու է ու իջնելու, կրկին իջնելու է ու բարձրանալու: Մեզ հանգիստ չեն թողնելու, մինչդեռ հայկական կողմն ինքը չպետք է հանգիստ թողնի նրանց: Բայց հայկական կողմի դիրքորոշումը հետևյալն է՝ եթե նրանք ոչինչ չանեն, ոչինչ չանել»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ նշվածը սխալ քաղաքականություն է, որը հանգեցրեց ապրիլյան պատերազմի:

2018 թ. նշանավորվելու է մի շարք իրադարձություններով: ՀՀ 100–ամյակ, Արցախյան շարժման 30–ամյակ, Սումգայիթի ջարդերի 30–րդ տարելից: Ադրբեջանում էլ սպասվում են նախագահական ընտրություններ: Հարցին, թե ադրբեջանական կողմն արդյո՞ք նոր սադրանքների չի դիմի, քաղաքագետը նկատեց. «Սադրանքներ լինելու են ամեն օր, քանի որ չկա խաղաղության պայմանագիր»:

Ղարաբաղյան հարցի շուրջ 2017 թ.–ին հանդիպումներ եղան, որոնք այդպես էլ իրական բանակցությունների որակումը չստացան: Նշված դիտարկմանն ու հարցին, թե 2018թ. բանակցությունների վերսկսման տեսլականը կա՞, քաղաքագետը պատասխանեց.
«Ոչ: Արցախյան հարցը խաղաղ լուծման տարբերակ չունի: Իսկ բանակցություններն ու հանդիպումներն, առհասարակ, բանակի հզորացման, կազմակերպվածության մեծացման և ՀՀ–ում պետականաշինության եվրոպական չափորոշիչների կիրառման նպատակը պետք է ունենան: Ուրիշ ոչինչ չկա: Ժողովուրդը պետք է պատրանք չունենա: Ճշմարտությունը միշտ ավելին է, քան հեքիաթը: Մինչև ապրիլյան պատերազմը մեզ համոզում էին, թե բանակցություններ կան: Իսկ ի՞նչ եղավ: Կային բանակցություններ, կար ԵԱՀԿ Մինսկի խումբը, բայց արյունալի պատերազմը եղավ: Սա է փաստը, և ոչ թե այն, թե ով իր շահերից ելնելով ինչ է պարտադրում»:

Ինչ վերաբերում է 2018թ.–ին լայնամասշտաբ պատերազմի հնարավորությանը, քաղաքագետը նշեց, որ այստեղ երկու հարց կա. «Առաջին՝ Ադրբեջանն ինչքանո՞վ կվերազինվի, և երկրորդ՝ միջազգային իրադրությունը հարմար կլինի՞, թե ոչ: Պատերազմի վերաբերյալ որոշումները կախված են հենց այդ հանգամանքներից: Կախված է նաև նրանից, թե մեր ռազմավարական դաշնակիցն իր ներքաղաքական կամ արտաքին քաղաքական նկատառումներով որքանով կսադրի: Եթե այս հարցերը պարզ լինեն, կարելի է կանխատեսել պատերազմի հնարավորությունը, բայց դրանք պարզություն չունեն: Ամեն դեպքում, կարծում եմ, որ Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ լայնամասշտաբ պատերազմ իրականացնել: Ադրբեջանը ապրիլյան պատերազմի ժամանակ շատ դաժան հարվածներ է ստացել մեր կողմից: Այնուամենայնիվ, իրավիճակը կարող է ապակայունանալ, և չպետք է բացառել այդ հանգամանքը: Առհասարակ լայնամասշտաբ պատերազմի մասին խոսելիս հայերը նկատի են ունենում Ադրբեջանի կողմից սկսվող պատերազմը: Ես հայկական կողմին առաջարկում եմ, որ հենց ինքը պատրաստվի ու սկսի այդ լայնմասշտաբ պատերազմը, որին, սակայն, պատրաստվել է պետք: Երկրում կարգ ու կանոն, զարգացում ու արդյունաբերություն է պետք: Իսկ բանաձևը պարզ է՝ դղյակների փոխարեն՝ գործարաններ ու տանկեր»:

Աննա Բադալյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan