Երևան, 25.Մայիս.2018,
--
:
--
,

Կարեն Չիլինգարյան. «Թանկացումները շարունակվելու են»



Թանկացումները շարունակվելու են, քանի որ 800 անուն ապրանքի մաքսազերծման դրույքաչափերը բարձրանալու են մինչև 2020 թվականը: Այս մասին «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

«Այս տարվա ընթացքում մոտ 40 անուն ապրանքի գին կբարձրանա։ Դրանք առաջնահերթ ապրանքներն են, օրինակ՝ թռչնամիս, վառելիք և այլն, որոնք ներկրվում են երրորդ երկրներից, դրանց տոկոսադրույքները բարձրացել են: Երրորդ երկրի ապրանքն ավելի որակով է, բայց այն ավելի թանկ կնստի, քան ԵԱՏՄ անդամ երկրից ներկրելու դեպքում։ ԵԱՏՄ անդամ դառնալը քաղաքական որոշում էր, որովհետև տնտեսապես մեզ որևէ բան չտվեց։ Նույն Վրաստանն ու Ադրբեջանը, որ ԵԱՏՄ անդամ չեն, այդ շուկայում իրենց ավելի լավ են զգում, քան մենք։ Ռուսաստանում վրացական խմիչքներն ավելի շատ են, քան հայկական»,– նկատեց Չիլինգարյանը:

Նաև հավելեց, որ սպառողը ԵԱՏՄ անդամ դառնալով չի շահել:
«Ակցիզային հարկի բարձրացման հետևանքով արդեն թանկացել է գազը, որը ՀՀ–ում ամենաամատչելի վառելիքն էր: Այս թանկացումները ԵԱՏՄ անդամ դառնալու հետևանք են: Ասում են՝ հավասարեցնում են ԵԱՏՄ անդամ երկրների ակցիզային հարկի հետ, սակայն Բելառուսում, Ղազախստանում և այլն, հասարակության կենսամակարդակը բարձր է ՀՀ–ի համեմատ. չի կարելի համեմատել այն դեպքում, երբ մեր աշխատավարձերը, թոշակները, նպաստներն ավելի ցածր են»,– ընդգծեց Չիլինգարյանը:
Նա նաև հիշեցրեց, որ գնաճն ավելի վաղ է սկսվել: Առաջինը թանկացավ կարագը, հետո՝ մսամթերքը: Ըստ Չիլինգարյանի՝ կարագի թանկացման պատճառաբանությունը միջազգային շուկայում գների բարձրացումն էր, փոխարենը գտնում է, որ մսի թանկացումից խուսափելու միջոց եղել է:

«Տավարի միսը թանկացավ 15–20%–ով, և իշխանությունները մեկնաբանեցին, որ երաշտ է եղել ու անասնակերն է թանկացել: Սակայն նաև արտահանում է եղել՝ հունիսից–սեպտեմբեր 2000 գլխաքանակ խոշոր և միջին եղջերավոր անասուններ են արտահանվել արաբական երկրներ: Արտահանումը լավ բան է, սակայն պետք է այնպես կազմակերպել, որ քո քաղաքացու վրա բացասական ազդեցություն չունենա»,– նշեց նա:

Մեր զրուցակիցը նաև փաստեց, որ սեղմված գազի, բենզինի, դիզվառելիքի հարկի բարձրացումը բերելու է մնացած ապրանքների շղթայական թանկացման:

«Ավտոմեքենաների ներկրման գները ևս կբարձրանան: 500–1000 մեքենա չի ներկրվում, տարեկան 30 հազար է ներկրվում, և հիմնականում՝ 3–րդ երկրներից»,– ասաց նա:
Ըստ վիճակագրության՝ 2017 թվականի դեկտեմբերին գնաճը 1,5% է կազմել:
Կարեն Չիլինգարյանի խոսքով, սակայն, ցածր թիվը ցույց են տալիս խորամանկ հաշվարկով:

«Միջին գնաճ են բերում ու ասում՝ գնաճ չկա, բայց նրա հաշվին, որ էժանացնում են կենցաղային այնպիսի ապրանքներ, որոնք տարին մեկ անգամ են գնում, բայց մարդիկ հիմնականում օգտագործում են առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնք էլ թանկացել են»,– մեկնաբանեց Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահը:

Թանկացումների հարցով Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ տեղի կունենան: Կարեն Չիլինգարյանն, այդուհանդերձ, չի կարծում, թե սպառողական շուկայում էական գնային փոփոխություններ կլինեն:

«Հնարավոր է ինչ–որ քայլեր անեն՝ կոսմետիկ փոփոխություններ լինեն: Այդ հարկատեսակների բարձրացումը պարտադրված է, հնարավոր չէ այդ կողմից զսպել գնաճը: Տնտեսվարողն էլ, եթե նման պարագայում իր արտադրանքն էժանացնի, շահույթ չի ստանա: Դժվար է կանխատեսում անել»,– եզրափակեց նա:

Մանյա Պողոսյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Վարչապետը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին Բնապահպանները կազմել են Եվրոպայի քաղաքների Էկոշարժունակության վարկանիշը Մանե Թանդիլյանը կառավարությանն առաջարկել է կուտակային համակարգի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ Նիկոլ Փաշինյանը նոր փոխնախարարներ է նշանակել Գարեգին Չուգասզյանը դադարեցրել է հացադուլը Հերթական անգամ կանխվել է Իրանից Ադրբեջան թմրանյութերի խոշոր խմբաքանակի ներկրումը Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ՊԵԿ նախագահը կոչ արեց դրական տեղաշարժերը չպայմանավորել պաշտոնյաների անձերով Կարո Եղնուկյանը 10 միլիոն դրամ գրավ մուծելու դեպքում ազատ կարձակվի Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չպետք է լինեն. ՀՀ նախագահ «Մենք պետք է բացառենք քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում». Վարչապետն անդրադարձավ ՄԻԵԴ վճռին Ֆրանսիան ապօրինի Է համարում ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի հետ գործակցող եվրոպական ընկերությունների դեմ Օրական մեկ հավկիթ` երկարակեցության համար Կարող ենք պայքարել ամեն թիմի դեմ էլ. Էրիկ Վարդանյան Վիսկոնսինում բեռնատարը բախվել Է դպրոցական ավտոբուսին, տուժել Է քսան մարդ. AP Ցուկերբերգի հետ հանդիպումը հուսախաբ Է արել Եվրախորհրդարանի պատգամավորներին Լեհ գրող Օլգա Տոկարչուկը դարձել Է Միջազգային Բուքերյան մրցանակի դափնեկիր Իսրայելն աշխարհում առաջինն Է F-35-ը կիրառել մարտում Հրապարակվել Է Սպիտակ ծովում «Բուլավա» հրթիռների արձակման տեսագրությունը Նյու Յորքի ֆոնդային սակարանն առաջին անգամ կին կգլխավորի Ալեքսանդր Եսայանը կշարունակի զբաղեցնել ԻՏՁՄ նախագահի պաշտոնը Վախճանվել Է գրող Ֆիլիպ Ռոթը. The New York Times
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan