Երևան, 25.Մայիս.2018,
--
:
--
,

Նոր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը չի ունենալու նույնիսկ խորհրդային ժամանակների կարգավիճակը


Մեր հյուրն է Գերագույն Խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը

– Պարոն Արշակյան, Ձեր քաղաքական կանխատեսումը լավատեսակա՞ն է, թե՝ ոչ այդքան: Ի վերջո, երկու ամսից մենք փոխում ենք մեր պետական կառավարման համակարգը: Այն ի՞նչ կտա մեզ:

– Կտա ավելորդ գլխացավանք:
Նաև մենք մեր երկիրը զրկում ենք մանդատ ունեցող իշխանությունից: Այսինքն՝ պետությունը ներկայացնող երկու կարևոր պաշտոնները՝ նախագահը և վարչապետը, որոնք նաև միջազգային հարաբերություններով են զբաղվում, այլևս ընտրովի չեն լինելու, լինելու են նշանակովի: Եվ նշանակվելու են առանց մանդատի:
Իսկ սա նշանակում է, որ նրանք լինելու են լեգիոներներ՝ լեգիոներ նախագահ և լեգիոներ վարչապետ: Առանց պատասխանատվության, առանց քաղաքական ծրագրի:
Բանն այն է, որ նրանք չեն կարող քաղաքական ծրագիր ունենալ, քանի որ քաղաքական ծրագիրը ընդհանրապես ներկայացվում է ժողովրդին, տվյալ դեպքում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Եվ քաղաքացիներն էլ ընտրում են հենց նրանց քաղաքական ծրագրերը:
Իսկ հիմա փաստորեն մենք ունենալու ենք քաղաքական երկու կարևոր պաշտոնյաներ, որոնք չունեն քաղաքական ծրագրեր: Ուղղակի որպես վարձկաններ են աշխատելու:
Եվ ես կարծում եմ, որ այս ամենն ինչ–որ իմաստով գլխացավանք է լինելու քաղաքացիներիս համար:

– Մեր երկիրն այս տարիների ընթացքում հստակ ո՛չ ներքին, ո՛չ էլ առավելապես արտաքին քաղաքականություն առանձնապես չի ունեցել: Չենք կարող ասել, թե նախաձեռնողականություն ենք ցուցաբերել կամ ցանկացել ենք գործոն դառնալ միջազգային հրաբերություններում: Կառավարման նոր համակարգն այս առումով մեզ ավելի՞ հետ կտանի:

– Նոր համակարգն օրինականացնում է եղած վիճակը: Հիմա մենք ունենք մանդատ ունեցող նախագահ և այդ նախագահի տեղակալ: Բայց արդեն առանց մանդատի, այն է՝ լեգիոներ վարչապետ: Միաժամանակ ունենք նաև Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն, որը պաշտպանում է այդ վարչապետին: Մի նրբություն կա այստեղ. վարչապետը, որպես մանդատակիր թույլ է, բայց էլի ինչ–որ բան ունի. պաշտպանված է քաղաքական մեծամասնությամբ:
Իսկ նոր Սահմանադրությամբ, փաստորեն, օրինականացրեցինք Հայաստան պետության ոչպետականությունը: Այսպես ասեմ: Նման իրավիճակը հարմար է որևէ գուբերնիայի, որևէ մարզի կամ գաղութի համար: Երբ գլխավոր պաշտոնն արդեն մետրոպոլիայում կատարվում է:
Այն էլ ասեմ, որ մեր Սահմանադրությունը Ռուսաստանի Դաշնության ազգային փոքրամասնությունների հանրապետությունների Սահմանադրությունների զուգահեռն է: 2007 թվականից, երբ Պուտինն արդեն վարչապետ էր դարձել, հանձնարարություն եղավ վերացնել ազգային փոքրամասնություններով հանրապետությունների նախագահների ինստիտուտը: Եվ առաջին հերթին վերացրեցին ընտրությունները: Եթե նախկինում առաջին դեմքերը ընտրվում էին ուղիղ ընտրությունների միջոցով, ապա այժմ պետք է ընտրվեին նահանգային ժողովների կողմից:
Այսինքն՝ արդեն ավագանին ոչ թե նախագահ էր ընտրում, այլ ընտրում էր գուբերնատոր կամ առաջնորդ: Բացառությամբ Թաթարստանի, որը դեռևս դիմադրում է այս որոշմանը:
Կարող ենք ասել, որ մեր Սահմանադրությունն արտատպված է, օրինակ, Չուվաշիայի Սահմանադրությունից: Հետևաբար մենք մտանք գուբերնիայի կարգավիճակի մեջ նաև օրենքով: Հավասարվեցինք, ասենք, ինքնավար մարզ Չուվաշիային:
Եվ քանի որ մենք ամբիցիոզ ենք, մենք պետականություն ենք ստեղծել ու հանկարծ կորցնում ենք այն, դրա համար կարող է գլխացավանք լինել, նոր Սահմանադրությունը հնարավոր է պրոբլեմներ առաջացնի մեզ մոտ:

– Նշանակում է՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ այս Սահմանադրությունը աշխարհաքաղաքական մեծ ծրագրի մի մասն է, որ պարտադրվել է մեզ:

– Այո: Հայտնվելու ենք նույն այն իրավիճակում, որի մեջ գտնվում էինք մինչև Ալեքսանդր Մյասնիկյանը: Վերջինիս շնորհիվ հայկական ինքնավար մարզը, որը ցանկանում էին կցել կա՛մ Վրաստանին, կա՛մ Ադրբեջանին, կա՛մ Անդրկովկասյան ինչ–որ կառույցի, դարձավ Սովետական Սոցիալիստական Հանրապետություն:
Այնպես որ, մենք այսքան հետ ենք գնացել. Հայաստանի Հանրապետությունը նույնիսկ չի ունենալու խորհրդային ժամանակների կարգավիճակը: Քանզի ԽՍՀՄ–ը նաև պատասխանատու էր Հայաստանի տնտեսության, առողջապահության, կրթության, սոցիալական ծրագրերի և այլ ոլորտների զարգացման համար: Իսկ այժմ Ռուսաստանը որևէ պատասխանատվություն չի վերցնում իր վրա:




Գոհար Սարդարյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Վարչապետը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին Բնապահպանները կազմել են Եվրոպայի քաղաքների Էկոշարժունակության վարկանիշը Մանե Թանդիլյանը կառավարությանն առաջարկել է կուտակային համակարգի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ Նիկոլ Փաշինյանը նոր փոխնախարարներ է նշանակել Գարեգին Չուգասզյանը դադարեցրել է հացադուլը Հերթական անգամ կանխվել է Իրանից Ադրբեջան թմրանյութերի խոշոր խմբաքանակի ներկրումը Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ՊԵԿ նախագահը կոչ արեց դրական տեղաշարժերը չպայմանավորել պաշտոնյաների անձերով Կարո Եղնուկյանը 10 միլիոն դրամ գրավ մուծելու դեպքում ազատ կարձակվի Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չպետք է լինեն. ՀՀ նախագահ «Մենք պետք է բացառենք քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում». Վարչապետն անդրադարձավ ՄԻԵԴ վճռին Ֆրանսիան ապօրինի Է համարում ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի հետ գործակցող եվրոպական ընկերությունների դեմ Օրական մեկ հավկիթ` երկարակեցության համար Կարող ենք պայքարել ամեն թիմի դեմ էլ. Էրիկ Վարդանյան Վիսկոնսինում բեռնատարը բախվել Է դպրոցական ավտոբուսին, տուժել Է քսան մարդ. AP Ցուկերբերգի հետ հանդիպումը հուսախաբ Է արել Եվրախորհրդարանի պատգամավորներին Լեհ գրող Օլգա Տոկարչուկը դարձել Է Միջազգային Բուքերյան մրցանակի դափնեկիր Իսրայելն աշխարհում առաջինն Է F-35-ը կիրառել մարտում Հրապարակվել Է Սպիտակ ծովում «Բուլավա» հրթիռների արձակման տեսագրությունը Նյու Յորքի ֆոնդային սակարանն առաջին անգամ կին կգլխավորի Ալեքսանդր Եսայանը կշարունակի զբաղեցնել ԻՏՁՄ նախագահի պաշտոնը Վախճանվել Է գրող Ֆիլիպ Ռոթը. The New York Times
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan