Երևան, 16.Նոյեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Ստեփան Սաֆարյան. «Ճիշտ քարոզարշավի դեպքում հնարավոր է պատային իրավիճակ ստեղծել իշխանությունների համար»


Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր և հետազոտական ծրագրերի ղեկավար Ստեփան Սաֆարյանի կարծիքով «Ելքի»՝ թանկացումների դեմ բողոքի ակցիա կազմակերպելու նախաձեռնությունը ոչ թե ուշացած է, այլ հիմա ավելի բարդ կլինի որևէ բան փոխել:

«Բայց անլուծելի էլ չէ: Իհարկե, շատ ավելի ճիշտ կլիներ, եթե քաղաքական ուժերը «Հարկային օրենսգրքի» փոփոխության ժամանակ թույլ չտային, որպեսզի նման փոփոխություն տեղի ունենար, քանի որ այն ազդելու էր բոլոր խավերի վրա: Հավանաբար դա չի իրականացվել, քանի որ այն ժամանակ «Ելքը» խորհրդարանական խմբակցություն չէր: Այնուամենայնիվ, այսօր «Ելքի» գերխնդիրն է մարդկանց մոտ հավատ ներշնչել, որ իրենք կարող են այդ շարժումն առաջնորդել»,– ասաց Ս. Սաֆարյանը:

Քաղաքական վերլուծաբանի խոսքով սա հարց է, որն ազդում է բացառապես բոլոր խավերի վրա: Եվ այս պարագայում Ս. Սաֆարյանը «Ելքին» խորհուրդ տվեց տարբեր խավերի հետ աշխատելիս՝ տարբեր «փաթեթներով» հանդես գալ, բոլորին էլ բացատրելու համար, թե փոփոխություններն ինչ տեսքով և ինչքանով են ազդելու սովորական սպառողների, բիզնեսի ներկայացուցիչների և մյուսների ֆինանսական վիճակի վրա:
«Ամեն մեկին հասցեագրված ուղերձը պետք է շատ թիրախային լինի և հասկանալի այդ շրջանակների համար: Նաև պետք է հասկանալ, որ քաղաքականության մեջ ընդունված նորմ է՝ օգտագործել ցանկացած պատեհ առիթ քաղաքական դիվիդենտներ ստանալու համար: Սա տարածված է ողջ աշխարհում: Այնպես որ, ինչ քաղաքական ուժ կամ գործիչ էլ նման առիթն օգտագործեր, նրան քննադատելը սխալ կլիներ: Այլ հարց է, թե օրինակ այս պարագայում ինչպիսի պայքարի մասին է խոսում «Ելքը»: Եթե պետք է հասարակությանը մոբիլիզացնի, հետո ասի, որ իրենցից կախված ամեն ինչ արեցին, բայց մարդիկ դուրս չեկան փողոց, իշխանությունն է ապիկար և այլն, այդ ժամանակ նրանց քայլերը գնահատականի արժանի քայլեր կլինեն: Բայց հիմա դեռ ամեն ինչ գնում է իր բնականոն հունով և պետք է տեսնել, թե ինչ կլինի»,– ասաց Ս. Սաֆարյանը:

Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ ««Ելքի» նպատակը մարդկանց զբոսանքի հանելը չէ» միտքը, քաղաքական վերլուծաբանը տեսակետ հայտնեց, որ դա խոսում է այն մասին, որ թեև խնդրի լուծումն այդքան էլ հեշտ չի լինելու թե՛ «Ելքի» և թե՛ հասարակության համար այս արդյունքը ետ շրջելը բավականին բարդ է լինելու, բայց ասել, որ դա անհնար է, ևս ճիշտ չի լինի, քանի որ պոտենցիալը բավականին մեծ է: Եվ ճիշտ քարոզարշավի դեպքում իհարկե հնարավոր է այնպիսի հանրային ճնշում ապահովել, որը կարող է պատային իրավիճակ ստեղծել իշխանությունների համար:

«Իսկ թե դրանից հետո ինչ քայլ կձեռնարկի իշխանությունը, այլ խոսակցության թեմա է: Այնպես որ, «Ելքի» կռիվը բարդ է լինելու, բայց ասել, որ նախաձեռնությունը որևէ արդյունքի հասնելու շանս չունի՝ այդպես չէ»,– ասաց Ս. Սաֆարյանը:

Փորձագետի կարծիքով, անշուշտ պատկերն այլ կլիներ, եթե «Ելքի» կողքին կանգնեին այլ ընդդիմադիր քաղաքական ուժեր: Բոլոր քաղաքական կուսակցությունները՝ իշխանությունից մինչև ընդդիմություն, ունեն հանրային աջակցության շատ ցածր մակարդակ, ուստի այս ֆոնի վրա է «Ելքը» փորձում զբաղեցնել դատարկ մնացած օպոզիցիոն դաշտը: Հարցին, թե ինչու մյուս քաղաքական ուժերը նույնպես չեն օգտվում պատեհ առիթից և միավորվում նրանց հետ, փորձագետը պատասխանեց.

«Ընդդիմադիր մյուս ուժերի մոտ կարող էր խանդ լինել, որը կարող էր առաջանալ խորհրդարանում հայտնվելու և այլ հարցերի պարագայում: Եվ սա հաշվի առնելով՝ արդեն իսկ կարելի է հասկանալ, թե ինչու մյուս քաղաքական ուժերը չեն ցանկանում սատարել «Ելքին»:

Բայցև, այնպես չէ, որ մյուսները չեն կարևորում խնդիրը կամ չեն հասկանում, որ առնվազն մի քանի հազար մարդ կարող է իրենց կողքը համախմբվել: Պարզապես, իմ կարծիքով, հավանաբար մրցակցությունը թույլ չի տալիս միանալ, որպեսզի «Ելքը» ավելի արագ չկարողանա լրացնել միակ կամ գլխավոր ընդդիմության դաշտը»,– ասաց Ս. Սաֆարյանը:


Արմինե Գրիգորյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan