Երևան, 24.Փետրվար.2018,
--
:
--
,

Սարո Սարոյան. «Նախագահի պաշտոնը լավ խայծ է»


ՀՀ նախագահի ընտրությունների օրն արդեն հայտնի է: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն օրերս հայտարարեց, որ նախագահի ընտրություններն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան մարտի 2–ին: Բացի այդ՝ նա շեշտեց, որ թեկնածուն պետք է լինի հեղինակավոր անձ, ով Սփյուռքում ազդեցություն կունենա, կլինի անկուսակցական: Ավելի վաղ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ հայտնել էր, որ իրենց կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում ներկայացնելու է մի թեկնածուի, ով կունենա շատ լուրջ կենսագրություն, շատ լուրջ հետք ու նաև անելիք: Նկատենք, որ մինչ այս ու հատկապես վերջին օրերի ընթացքում ՀՀԿ–ի կողմից առաջադրվելիք մի քանի թեկնածուների անուններ են շոշափվում. ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյան, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյան, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյան, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան:

Քաղաքագետ Սարո Սարոյանի դիտարկմամբ, սակայն, քննարկվող անուններն այս պարագայում այդքան էլ հետաքրքիր չեն:
«Որքան ես եմ հասկանում, այս պահին ՀՀԿ–ին ու հատկապես Սերժ Սարգսյանին ոչ այդքան անուններն են հետաքրքրում, որքան լայն կոնսոլիդացիան: ՀՀ նախագահի թեկնածուի շուրջ ինչ–որ անձանց կերպարներ չեմ կարող ունենալ՝ գուշակություններ չեմ սիրում, բայց ընդհանուր միտումն, ըստ էության, այն է, որ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ–ի կորիզը ՀՅԴ–ի և ԲՀԿ–ի միջև ցանկանում են լայն կոնսոլիդացիայի հասնել: Իսկ որպեսզի լուծվի վարչապետի պաշտոնը՝ նախագահի պաշտոնն այս բանակցություններում ինչ–որ համաձայնության հասնելու տեսանկյունից կարևոր է: Սերժ Սարգսյանը ՀՀԿ–ի իր թիմակիցների հետ վարչապետի պաշտոնի համար կփորձի հասնել կոնսոլիդացիայի, որ կարողանա իր որոշումների կշիռը բարձրացնել, վարչապետի հարցում իր խնդիրները լուծել: Ես չեմ ասում, որ կոնկրետ Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետ, զուգահեռ նաև հասկանում եմ, որ նա կցանկանար լինել այդ պաշտոնում: Սրա մասին չէ խոսքը: Ասածս այն է, որ նախագահի պաշտոնը վերջին մի քանի օրերի ընթացքում դարձել է բանակցությունների այն առարկան, որը Սերժ Սարգսյանի համար ծառայելու է վարչապետի պաշտոնում իր ուզած դասավորությունը ստանալու համար»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Սարո Սարոյանի խոսքով՝ ցանկացած անձ ինչ–որ ներկայանալի հատկանիշներ ունի և նախագահի թեկնածուի պարագայում էլ կգտնեն այդ կերպարը ու շեշտը կդնեն հենց այդ հատկանիշների վրա. «Իրենք շատ պրագմատիկ են նայում հարցերին՝ կնշեն այն հատկանիշները, որոնք ըստ իրենց ներկայանալի են հանրության մոտ: Այնպես որ՝ այդ ամենն այդքան էլ էական չէ: Էականը վարչախմբի ներսում կատարվող քաղաքական գործընթացն է՝ ներկուլիսային ինչ–որ հանդիպումներ, պայմանավորվածություններ, «առևտուր» և այլն»:

Հարցին, թե սպասելի՞ էր, որ վարչապետի թեկնածուի շուրջ առկա հնարավոր խմորումներից բացի, նման գործընթաց և քննարկումներ կլինեն նաև նախագահի պաշտոնի շուրջ, քաղաքագետը պատասխանեց. «Ըստ էության՝ նախագահի պաշտոնի շուրջ որոշում կայացնելուց հետո շատ ավելի դժվար կլիներ կոնսոլիդացիայի հասնել: Այս առումով նախագահի պաշտոնը շատ լավ խայծ է, լավ մաս է, որը կարող են դնել սեղանի շուրջ ու կիսել ընդհանուր կառավարման համակարգի տորթը: Երևում է, որ վարչախմբի ներսում վարչապետի պաշտոնի հարցում դեռևս որևէ որոշման չեն հանգել: Չի բացառվում, որ այս օրերին արդեն կոնկրետ անձի շուրջ որոշում լինի ու պարզ դառնա, թե այս ամբողջ գործընթացն ում շուրջ է կառուցվելու: Այդուհանդերձ նախանշվում են այն ճանապարհները, համաձայն որոնց միգուցե առաջիկա օրերին ընդհանուր կոնսեսուս լինի վարչապետի պաշտոնի հարցում: Ես այդ միտումը տեսնում եմ, և այդ ճանապարհը նախանշվում է հենց նախագահի անձի շուրջ բանակցություններում: Իսկ ընդհանուր կոնսեսուս ասելով նկատի ունեմ բոլոր նրանց, ովքեր պատրաստ են առաջիկա կառավարման համակարգը ձևավորելու շուրջ Սերժ Սարգսյանի հետ մտնել բանակցությունների մեջ»:


Աննա Բադալյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Արթիկի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից Ռոբեր Պիրեսը գովեստի խոսքեր է հնչեցրել Հենրիխ Մխիթարյանի հասցեին ԵՄ-ն Հայաստանի հետ հեռահար նպատակներ ունի. 17 մլն եվրոն ու «աչքփակոցին» Գումար պոկելու նոր մեթոդ «Դեղերի մասին» նոր օրենքի տեսքով Գյումրիի շենքերից մեկում փլուզում է տեղի ունեցել. տարհանվել է 11 բնակիչ Մոտ 2 միլիոն 700 հազար դրամ պարտքով գումար Դեղ արտադրողների ու ներկրողների դժգոհության պատճառներն անհասկանալի են Արժեքավորը՝ չակերտներում. Մատենադարանից «ֆուրշետի» ափսեներ են տարել Պատերազմ Ռուսաստանի դեմ, դեռևս՝ տնտեսական. սառը պատերազմի նոր փուլ կսկսվի՞ Ռուբեն Մելքոնյան. «Թուրքիան միտումնավոր է վիժեցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը» Առանց կրակ ծուխ չի լինում. Սյունիքի մարզպետի մասին ՀՀ նախագահին ուղղված նամակի հետքերով Սենսացիա. Ռուսները՝ Հայաստանի «օրենքով գողերի» մասին Սահմանադրությամբ չորրորդ նախագահի առջև խնդիր է դրվում իր կերպարն ու ներկայությունը ձևավորելու. Արմեն Սարգսյան Դոնալդ Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խոշորագույն փաթեթի գործարկման մասին Ուկրաինայում մասնագետները հետազոտում են նշանավոր հայ գործիչների կենսագրությունները Ալեքսանդր Նևզորովն անդրադարձել է իր անվան շուրջ Ադրբեջանում բարձրացած վայնասունին Ադրբեջանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության և քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպմանն անդրադարձել են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներին Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևերը Հայաստանի Նախագահն անբիծ գրական ճաշակի տեր է. Նիալ Ֆերգյուսոնը հիացական գրառում է կատարել ԵՄ-ն Հայաստանի հետ հեռահար նպատակներ ունի. 17 մլն եվրոն ու «աչքփակոցին» Կարեն Ղահրամանյանը նշանակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Դավիդ Յուրչենկոն շատ է ցանկանում հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում. ՀՖՖ Տեսչական մարմինը կայացրել է սյունաձև բազալտների մոտ շինարարական աշխատանքները դադարեցնելու որոշում Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է զոհված զինծառայողին Հայաստանն Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր է նախաստորագրել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan