Nyut.am | Պետք է միասնական երթուղային ցանց մշակել ողջ հանրապետության համար. վարչապետն այցելել է ՏԿՏՏ նախարարություն
Երևան, 21.Օգոստոս.2018,
--
:
--
,
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը

Պետք է միասնական երթուղային ցանց մշակել ողջ հանրապետության համար. վարչապետն այցելել է ՏԿՏՏ նախարարություն

 


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 16-ին այցելել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. ոլորտի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Վահան Մարտիրոսյանը խոսքը փոխանցել է իր տեղակալներին և նախարարության ենթակայության ներքո գտնվող կառույցների ղեկավարներին՝ իրենց պատասխանատվության տակ գտնվող ոլորտներում կատարված աշխատանքները ներկայացնելու համար: 

2017 թ. ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացված ճանապարհաշինական ծրագրերի վերաբերյալ զեկուցել է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը: Նշվել է, որ ընդհանուր առմամբ իրականացվել է 46 կմ միջպետական, 10 կմ հանրապետական և 13 կմ համայնքային նշանակության ճանապարհների հիմնանորոգում՝ 12.3 մլրդ դրամ արժեքով: 

Ավարտվել և շահագործման են հանձնվել Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման հիմնանորոգման և Մ-3-Քուչակ-Եղիպատրուշ Քուչակ գյուղի տարածքում 850 մ երկարությամբ հատվածի ասֆալտապատման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսված էր 2018 թ.: Ա. Արշակյանը նշել է, որ 2018 թ. ճանապարհաշինական աշխատանքների համար նախատեսված է 15.1 մլրդ դրամ՝ 6.5 մլրդ դրամ հիմնանորոգում, 1.9 մլրդ դրամ՝ միջին նորոգում և 6.7 մլրդ դրամ սպասարկում: Նախատեսվում է հիմնանորոգել 50 կմ միջպետական, 12 կմ հանրապետական և 10 կմ համայնքային նշանակության ճանապարհ:

Վարչապետը նշել է, որ կատարված աշխատանքների ծավալը ճանապարհաշինության ոլորտում առկա ընդհանուր պահանջարկի ցածր տոկոսն է կազմում, և նպատակադրումներն այս առումով պետք է ավելի բարձր լինեն: Կարեն Կարապետյանը նախ հանձնարարել է ավելացնել հիմնանորոգման ենթակա ճանապարհների ծավալը հետևյալ կերպ՝ 60 կմ միջպետական, 15.6 կմ հանրապետական և 13 կմ համայնքային նշանակության ճանապարհ: Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել ճանապարհների դասակարգումը և օպտիմալ լոգիստիկայի մշակումը՝ «որ համայնքում ճանապարհի որ տարբերակն ավելի արդյունավետ կլինի» տրամաբանությամբ, հանձնարարել թվայնացնել տվյալները և ներկայացնել համապատասխան քարտեզ:

Վարչապետն անդրադարձել է նաև շինարարական աշխատանքների միջինացված սակագնին, որը 2017 թ., պատասխանատուների զեկուցմամբ, 2016թ. համեմատ չի նվազել: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ակտիվ և արդյունավետ աշխատել տնտեսում ապահովելու ուղղությամբ: «Մենք բոլոր ոլորտներում գնումների մեջ ունենք տնտեսում: Նույնն ակնկալում ենք նաև այստեղ: 2018 թ. շինաշխատանքների միավորի սակագինը նվազագույնը 15-20 տոկոսով պետք է իջնի, պետք է ունենաք ինքնարժեքի նվազեցում: 2017 թ. հաշվետվությունները լսելու ժամանակ բոլոր նախարարություններում ստուգելու եմ այդ թիվը, որովհետև 2017 թ. ակնկալել եմ, որ մեր գործողությունների, քայլերի ինքնարժեքը պետք է նվազի», - նշել է կառավարության ղեկավարը՝ հանձնարարելով ներկայացնել 2017 թ. սակագնային քաղաքականության վերաբերյալ վերլուծություն: 

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Վարդան Կարապետյանը տեղեկատվություն է ներկայացրել 2017 թ. 12 վարկային և դրամաշնորհային ծրագրերի ընթացքի վերաբերյալ՝ հատկապես անդրադառնալով Հյուսիս-հարավ տրանսպորտային զարգացման միջանցքի, Մ6 միջպետական նշանակության ճանպարհի, Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելվաման, Բագրատեշենի անցակետի կամուրջի վերկառուցման ծրագրերին: Ընդհանուր կատարողականը կազմել է 83,7%, փաստացի կատորղականը՝ 41,4 մլրդ դրամ: Իրականացվել են 2,484,109.0 մ3 հողային աշխատանքներ, հիմնանորոգվել և նորոգվել են 43 կամուրջներ և ուղեանցեր, վերականգնվել է 28,044 գծմ ջրահեռացման համակարգ, իրականացվել են 69.7 կմ ասֆալտապատման աշխատանքներ: Հիմնանորոգվել է 64.85 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհահատված:

Նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը ներկայացրել է միասնական տրանսպորտային ցանցի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները, որոնց արդյունքում 220 չսպասարկվող համայնքների թիվը կրճատվել է 170-ի, որպես կարճաժամկետ լուծում՝ 50 համայնք ներառվել է գործող միջմարզային երթուղային ցանցում: ՀՀ կառավարությունն ընդունել է միասնական երթուղային ցանց ստեղծելու տեխնիկական առաջադրանքը. հավաքագրվել են տվյալներ, որոնց հիման վրա մարզերն ըստ խոշոր քաղաքների բաժանվել են տարածաշրջանների, սահմանվել են օպտիմալ երթուղիներ և դրանց նոր չվացուցակները: «Պետք է մշակել և քարտեզագրել ոչ թե առանձին մարզերի, այլ ողջ հանրապետության համար միասնական երթուղային ցանցը: Քարտեզի վրա կդնեք գոնե այն իդեալական տրանսպորտային ցանցը, որին մենք ձգտում ենք ու հասկանում ենք, թե այդ ճանապարհին ինչ խոչընդոտներ ունենք՝ սակագնի, ճանապարհների, հոսքերի և այլնի հետ կապված», - հարցի առնչությամբ ասել է վարչապետ Կարապետյանը՝ տալով համապատասխան հանձնարարական: Վահան Մարտիրոսյանը նշել է, որ մինչև 2018 թ. առաջին եռամսյակի ավարտը փաստաթուղթը կներկայացվի կառավարության ղեկավարին: 

Նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը զեկուցել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացված աշխատանքների մասին: Մասնավորապես նշվել է, որ հաստատվել է ՏՏ ոլորտի խթանման ծառայությունների 2018 թ. ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը: 2018 թ. նախատեսվում է աշխատանքներ իրականացնել հեռահաղորդակցության ոլորտում 3G ցանցից 4G+ ցանցին անցումն ապահովելու և 4G+ ծածկույթն ընդլայնելու ուղղությամբ: 

Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել նաև 2018 թ. հունվարի 1-ից սեղմված բնական գազի, դիզելային վառելանյութի և բենզինի գնային բարձրացումների հարցին:

loading...
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին Արման Նավասարդյանը Լավրովի հայտարարությունը որակում է իրավիճակի մասին ոչ ճշգրիտ տեղեկացվածության հետևանք ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը Սիրիա է վերադարձել 574 հազար 960 ընտանիք Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը կարող է ներկայացնել Հայաստանը «Շիրակը» երկու նոր աֆրիկացի ֆուտբոլիստներ ունի ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փակուղի է մտցնում հակամարտության խաղաղ կարգավորումը Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ալիևի խոսքերը փոխելու պատճառով արգելափակվել են ԱՊԱ հոլդինգի բոլոր կայքերը Արարատ Զուրաբյանը գլխավորելու է ՀՀՇ ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի առեւտրական պատերազմը կարող Է կասեցնել Լոս Անջելեսի տնտեսության աճը. քաղաքագլուխ Սաուդյան Արաբիայի թագավորը կառավարության նիստ Է անցկացրել «ապագայի քաղաք» Նեոմում ԱՄՆ-ում դատարանն արգելափակեց 3D-տպիչներով զենքի հավաքման հրահանգները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan