Երևան, 15.Հոկտեմբեր.2018,
--
:
--
,
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր

Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Նախագահի ՀՀԿ թեկնածուին սատարելու հնարավորության մասին հարցին

 

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության համար անակնկալ չի լինի, եթե «Ծառուկյան» խմբակցությունը սատարի Նախագահի ՀՀԿ-ի թեկնածուին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Դա իրենց որոշելիքն է՝ ում սատարեն: Մենք ունենք նախագահի թեկնածու, առաջադրել ենք, առաջարկել ենք միանալ: Դեռևս ժամանակ կա, եթե միանան, դրա համար 26 ստորագրություն է հարկավոր, մենք կունենանք նախագահի այլընտրանքային թեկնածու: Եթե դա տեղի չունենա, ապա նախագահի ընտրությունն առաջին փուլում կավարտվի, մանավանդ, եթե «Ծառուկյան» դաշինքը չի բացառում, որ կարող է սատարել ՀՀԿ թեկնածուին»,-  նշեց  Մարուքյանը:

Հարցին, թե չէի՞ն սխալվում «Ծառուկյան» դաշինքի հարցով, երբ մտածում էին, որ դաշինքը կաջակցի իրենց թեկնածուին, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Մարդիկ հայտարարել են, որ իրենք ընդդիմադիր խմբակցություն են, և մենք օգտվում էինք մեզ տրված լծակներից: Կան նախաձեռնություններ, որոնց համար անհրաժեշտ են ստորագրություններ: Մենք առաջարկում ենք՝ միանում են, թող միանան, չեն միանում՝ գնահատականը տալիս է քաղաքացին: Մենք սխալ հաշվարկ չենք արել»:

Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է, որ «Ելք»-ը նախագահի ընտրության ժամանակ աջակցի ՀՀԿ թեկնածուին, պատգամավորը պատասխանեց. «Այս պահին մենք ունենք մեր թեկնածուն: Չկա ՀՀԿ թեկնածու, չենք քննարկել հարցը, եթե լինի, կքննարկենք: Ես չեմ ասում, որ մենք կքվեարկենք նրա օգտին, բայց կքննարկենք: Ով էլ լինի, ցանկացած թեկնածու, քննարկելու ենք: Եթե այդ թեկնածուին դեմ ենք, պետք է քննարկենք ու ասենք, թե ինչու ենք դեմ»:

«Ելք» խմբակցությունը հայտարարել է ՀՀ նախագահի պաշտոնում Արտակ Զեյնալյանի թեկնածությունն առաջադրելու ցանկության մասին: Քանի որ «Ելք»-ի մանդատները բավարար չեն նախագահի թեկնածու առաջադրելու համար, նրանք պաշտոնապես դիմել էին «Ծառուկյան» խմբակցությանը՝ իրենց թեկնածուին պաշտպանելու հարցով: «Ծառուկյան» խմբակցությունը, սակայն, մերժել է «Ելք»-ի թեկնածուին սատարելու առաջարկը՝ պատճառաբանելով, որ չեն ցանկանում ընդգրկվել մի գործընթացի մեջ, որն ի սկզբանե դատապարտված է ձախողման:

loading...
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության Ազնավուրի մարմինը դուրս բերեցին «Դլե Յաման» –ի երաժշտության ուղեկցությամբ Փաշինյանը և Մակրոնը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը և հանդես եկել ելույթներով Ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի հերթական նախաձեռնությունը. սպասվում են «տիեզերական անակնկալներ» Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը վաճառքի կհանվի հոկտեմբերի 4-ից Նիկոլ Փաշինյանն Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է համարում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan