Երևան, 15.Հոկտեմբեր.2018,
--
:
--
,
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր

Հայ պատմաբաններն իրենց փաստարկված աշխատություններով են պատասխանում Ադրբեջանի խեղաթյուրումներին

 

Հայ պատմաբաններն իրենց փաստարկված աշխատություններով են պատասխանում Ադրբեջանի խեղաթյուրումներին: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալ Կարեն Խաչատրյանը:

«Տեսնում ենք, որ օտար երկրների գրախանութներում, գրադարաններում բազմաթիվ են ադրբեջանական աշխատությունները, որոնցում խեղաթյուրում են և՛ իրենց, և՛ տարածաշրջանի պատմությունը: Կարելի է ասել «պատմաշինությամբ» են զբաղվում: Մեր դիրքորոշումը հետևյալն է, ոչ թե փորձում ենք արձագանքել իրենց հերյուրանքներին, որոնք գիտության հետ կապ չունեն, այլ մենք մեր փաստարկված աշխատություններն ենք թարգմանում, որոնք անուղղակի պատասխան են այդ ամենին»,-ասաց Կարեն Խաչատրյանը` նշելով, որ լինում են ադրբեջանական աշխատություններ, որոնց գիտական մակարդակով անդրադառնալը պատիվ չի բերում:

Նրա խոսքով՝ այս դաշտում անելիքներ կան, խնդիր ունենք ստեղծելու լավ թարգմանչական դպրոց, որպեսզի հայ պատմաբանների աշխատանքները բարձրորակ թարգմանվեն և ներկայացվեն միջազգային հարթակներում:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց, որ 2017 թվականը կարևորվեց Պատմական գիտությունների միջազգային կոմիտեին Հայաստանի պատմաբանների ընկերակցության անդամակցությամբ: Խնդիր է դրված պայքարել տարածաշրջանում պատմության կեղծարարության դեմ: Ադրբեջանն այդ կոմիտեի անդամ չէ:

«Երկու տարի առաջ ես մասնակցում էի այդ կոմիտեի նիստին, որտեղ խոսք եղավ այն մասին, թե ինչու Ադրբեջանը չի անդամակցում: Այդ կազմակերպության ղեկավարներն ինձ ասացին, որ մի երկրում, որտեղ նախագահը խոսում է Երևանի, Էջմիածնի ադրբեջանական լինելու մասին, այդ երկրի պատմագիտական ընկերությունը չի կարող կոմիտեի մաս կազմել: Ինչ վերաբերում է Ադրբեջանին արձագանքելուն, ապա եթե ամեն հարցում մենք իջնենք իրենց մակարդակին, կլինի ծիծաղելի վիճակ: Այդ պատմական կեղծարարությունը ներքին լսարանի համար է, դրսում դա ծաղր ու ծանակի է ենթարկվում, նույնիսկ իրենք են սկսում նահանջել»,-հավելեց Աշոտ Մելքոնյանը:

 

loading...
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության Ազնավուրի մարմինը դուրս բերեցին «Դլե Յաման» –ի երաժշտության ուղեկցությամբ Փաշինյանը և Մակրոնը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը և հանդես եկել ելույթներով Ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի հերթական նախաձեռնությունը. սպասվում են «տիեզերական անակնկալներ» Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը վաճառքի կհանվի հոկտեմբերի 4-ից Նիկոլ Փաշինյանն Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է համարում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan