Երևան, 22.Փետրվար.2018,
--
:
--
,

ԵՄ-ի շուկայից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում Շոտլանդիայի ՀՆԱ-ն կընկնի 8,5 տոկոսով. Սթերջեն

Շոտլանդիայի համախառն ներքին արդյունքը կընկնի 8,5 տոկոսով, եթե Մեծ Բրիտանիան իրականացնի «կոշտ» Brexit, ինչի պատճառով կզրկվի Եվրամիության միասնական շուկա մուտքից եւ հարկադրված կլինի ներմուծման մաքսատուրքեր վճարել Առեւտրի համաշխարհային կազմակերպության տարիֆներին համապատասխան:

Այդ մասին Էդինբուրգում հայտարարել Է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի կողմից ԱՀԿ-ի տարիֆներով մաքսատուրքերի վճարումը կբերի այն բանին, որ 2030 թվականին Շոտլանդիայի ՀՆԱ-ն 2016 թվականի դրամական ցուցանիշներով կնվազի մոտավորապես 8,5 տոկոսով կամ 12,7 մլրդ ֆունտ ստեռլինգով (17,3 մլրդ դոլար): «Դա նշանակում Է, որ Շոտլանդիայի յուրաքանչյուր բնակիչ տարեկան կկորցնի 2,3 հազար ֆունտ»,-ասել Է Սթերջենը, որի ելույթը հեռարձակել Է Sky News հեռուստաալիքը:

Շոտլանդիայի կառավարության ղեկավարի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքման դեպքում կորուստները կկրճատվեն մինչեւ ՀՆԱ-ի արժեքի 6,1 տոկոսը: Եվրոպայի միասնական տնտեսական տարածքին անդամության հաշվին ԵՄ-ի միասնական շուկա մուտքի պահպանման դեպքում Շոտլանդիայի ՀՆԱ-ն կկճատվի միայն 2,7 տոկոսով:

«Այն փաստը, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ցանկանում Է լքել ոչ միայն ԵՄ-ի քաղաքական կառույցները, այլեւ դուրս գալ Եվրոպայի տնտեսական տարածքից, դրսեւորում Է միայն այն, թե որքան արմատական Է բրիտանական կառավարության դիրքորոշումը: Հաշվի առնելով այն, որ ԵՄ-ի հետ ապագա հարաբերությունների շուրջ բանակցությունների երկրորդ փուլի սկսվելուն հաշված շաբաթներ են մնացել, նման մոտեցումից անհրաժեշտ Է հրաժարվել»,- ընդգծել Է Սթերջենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

loading...
Գյումրու քաղաքապետը ստացել է Հռոմի Սրբազան Քահանայապետի օրհնության գիրը Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Գասպար Կարապետյանի դեմ Ադրբեջանի կողմից Ինտերպոլ ներկայացրած դիմումն անհեթեթ է համարում Լեգանես-Ռեալ Մադրիդ. ուղիղ հեռարձակում ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքով բերման են ենթարկվել երեք օտարերկրացի Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի 21 երկիր` ավտոմեքենայով ԱՄՆ-ը մինչեւ տարեվերջ նավթի հանույթի առաջատարը կդառնա՝ առաջ անցնելով ՌԴ-ից եւ Սաուդյան Արաբիայից. ԷՄԳ ԱՄՆ-ը Սեւ ծովում մեծացնում Է ռազմական ներկայությունը ՌԴ-ին հակազդելու նպատակով. CNN Ամենուրեք քիչ-քիչ. Դեպարդյոն դեռ չի գտել «իր երկիրը» Չելսի-Բարսելոնա. ուղիղ հեռարձակում Ֆրանսիայում հիմնված «Հայրենասերներ» կուսակցությունը հանդես Է գալիս ԵՄ-ից դուրս գալու օգտին Եվրամիությունն ավարտում Է Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը Լևոն Արոնյանը կմասնակցի «Grenke Chess Classic»-ին Թոմաս Անդերսի ուղերձը հայ երկրպագուներին Փենյանն ԱՄՆ-ին մեղադրել Է միջկորեական երկխոսությունը ձախողելու փորձի մեջ Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուսակցություն Հայաստանի ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա Որակյալ կինոն կարեւոր «զենք» է. կայացավ կինեմատոգրաֆիստների միության գիլդիաների համատեղ հանդիպումը Գերմանիան շարունակում է պահանջել Թուրքիայից ազատ արձակել իր քաղաքացիներին Էրդողանը Ռոուհանիի հետ քննարկել է «Ձիթենու ճյուղ» օպերացիան ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարարն ազատվել է պաշտոնից
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan