Nyut.am | Գևորգ Պետրոսյան. «Մարդը ՀՀ–ից գնում է, կապիտալն ո՞ւմ համար է կուտակվում» Եկամտահարկի դրույքաչափի փոփոխությունը կազդի բոլորի վրա
Երևան, 21.Օգոստոս.2018,
--
:
--
,
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը

Գևորգ Պետրոսյան. «Մարդը ՀՀ–ից գնում է, կապիտալն ո՞ւմ համար է կուտակվում» Եկամտահարկի դրույքաչափի փոփոխությունը կազդի բոլորի վրա


2018 թվականի հունվարի 1–ից ուժի մեջ են մտել նաև եկամտային հարկի նոր դրույքաչափերը: 150 հազար դրամ աշխատավարձի համար եկամտային հարկը հունվարի 1–ից կազմելու է 23%, 150000–2000000 դրամի դեպքում էլ նախկին 26%–ի փոխարեն սահմանվել է 28%: Իսկ նշվածից ավելի բարձր աշխատավարձի դեպքում հարկը կկազմի 36%:

ՀՀ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ եկամտահարկի դրույքաչափի փոփոխությունը տարբեր չափերով ազդեցություն կունենա բոլորի վրա, և թիրախային խումբ այս պարագայում դժվար է առանձնացնել:
«Քանի որ մեր ազգաբնակչության հիմնական հատվածի միջին եկումուտը 150–ից 300 հազար դրամ է, բացասական ազդեցությունը կկրի հենց այդ հատվածը: Մենք դեմ քվեարկեցինք այդ փոփոխություններին ու նշեցինք, որ ժողովուրդը միմիայն տուժելու է: Մենք դեռևս անցած տարի էինք ահազանգել ու մասնագիտական կարծիք հայտնել առհասարակ թանկացումների բացասական հետևանքների վերաբերյալ: Դեռ նախընտրական քարոզչության ընթացքում էինք ասել, որ ՀՀ–ում վարկային տոկոսադրույքները շատ բարձր են և բացարձակապես համահունչ չեն ժողովրդի հիմնական զանգվածի կենսամակարդակին: Մեր բացասական կանխատեսումներն իրականություն դարձան հունվարի մեկից, ինչն անսպասելի չէր: Ժողովրդի համար չպետք է անսպասելի լիներ, որովհետև մեծամասնությունը ձայն էր տվել այն քաղաքական ուժին, որն այդ նախագիծը կյանքի կոչեց»,–«Փաստ»–ի հետ զրույցում նշեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ եթե իրեն սոցիալական հռչակող պետությունը պետական բյուջեով ոչ միայն չի ավելացնում, այլև նվազեցնում է սոցիալական ապահովության, կրթության և առողջապահության ծախսերը, ցանկացած ոլորտ դառնում է խոցելի. «Տնտեսությունը գտնվում է քայքայված վիճակում, մեծամասնության մոտ իշխում են հիասթափության և երկիրը լքելու տրամադրությունները: Եթե կառավարությունը նույն ռեսուրսներով ու մեթոդներով է մոտենալու իր առջև ծառացած խնդիրների լուծմանը, ապա կարելի է ասել, որ անհաջողությունները երաշխավորվելու են»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանն ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի քննարկմանն են ներկայացրել «Եկամտահարկի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը՝ առաջարկելով 150 հազարից մինչև 300 հազար դրամ ստացողների համար եկամտահարկը իջեցնել՝ 28%–ից դարձնելով 26%: Նախագիծը մերժվեց, իսկ Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանն ասաց, որ առաջարկն ընդունելու դեպքում փոփոխությունը 20–22 մլրդ դրամի դեֆիցիտ է առաջացնելու, որի աղբյուրը կառավարությունը չունի:

«Ես չգիտեմ, թե իրենք ինչ հիմնավորում են գտել մեր դաշինքի առաջարկած նախագծին հակադրվելու համար, բայց մենք ստիպված ենք նորից հիշեցնել, որ նախընտրական քարոզչության ժամանակ, երբ հասարակության դատին էինք հանձնել 15 կետերից բաղկացած ծրագիրը, առանձին անդրադարձ կար նաև բյուջեն համալրելու հարցերի մասին: Մենք մերկապարանոց հայտարարություններ չենք անում, չենք հռչակում մի գաղափար և ձեռնպահ մնում այդ գաղափարը հիմնավորող ու ապացուցող փաստարկներից: Մենք ցույց ենք տվել, թե բյուջեն համալրելու ինչ միջոցներ կան: Եթե այս կամ ապագա կառավարությունը հաշվի առնի այդ ծրագրային դրույթները, բյուջեի համալրումները չեն ապահովվի սոցիալական խնդիրների հաշվին: Ցանկության դեպքում կարճ ժամկետներում հնարավոր է լուծել հիմնական հարցերը: Բայց նույն մարդիկ են՝ նույն ոճով ու գործելակերպով: Իրենք սոցիալական հարցերի համար բյուջեի միջոցների կրճատման մասին են խոսում՝ պատճառաբանելով կապիտալ ծախսեր կատարելու անհրաժեշտությունը: Բայց ի՞նչ կապիտալ ծախսերի մասին է խոսքը, երբ մարդը կառավարության անհեռատես գործունեության շնորհիվ ՀՀ–ից գնում է: Այս դեպքում կապիտալն ո՞ւմ համար է կուտակվում: Ամեն ինչ հանուն մարդու պետք է արվի, աշխարհում բոլոր պրոցեսները զարգանում են և պետք է զարգանան մարդու համար սկզբունքով: ՀՀ–ում բոլոր խնդիրները կամ լրիվ անլուծելի են մնում, կամ մասնակի ու թերի են լուծվում: Եթե մարդն ամեն օր արթնանում է հանապազօրյա հացի հարցը լուծելու մտայհոգությամբ, եթե չկա աշխատանք, չկա աշխատավարձի ու կենսաթոշակի բարձրացում, օրեցօր հարկային վարչարարությունն ավելանում է, և պետական վարչարարությունը կարևորվում է մարդու ապահովությունից, սոցիալական և իրավական պետության մասին խոսելն անիմաստ է»,– եզրափակեց Գ. Պետրոսյանը:




Աննա Բադալյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին Արման Նավասարդյանը Լավրովի հայտարարությունը որակում է իրավիճակի մասին ոչ ճշգրիտ տեղեկացվածության հետևանք ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը Սիրիա է վերադարձել 574 հազար 960 ընտանիք Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը կարող է ներկայացնել Հայաստանը «Շիրակը» երկու նոր աֆրիկացի ֆուտբոլիստներ ունի ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փակուղի է մտցնում հակամարտության խաղաղ կարգավորումը Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ալիևի խոսքերը փոխելու պատճառով արգելափակվել են ԱՊԱ հոլդինգի բոլոր կայքերը Արարատ Զուրաբյանը գլխավորելու է ՀՀՇ ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի առեւտրական պատերազմը կարող Է կասեցնել Լոս Անջելեսի տնտեսության աճը. քաղաքագլուխ Սաուդյան Արաբիայի թագավորը կառավարության նիստ Է անցկացրել «ապագայի քաղաք» Նեոմում ԱՄՆ-ում դատարանն արգելափակեց 3D-տպիչներով զենքի հավաքման հրահանգները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan