Nyut.am | Դեկտեմբերին բանջարեղենի շուկայում գնաճը 25,1% է կազմել
Երևան, 21.Օգոստոս.2018,
--
:
--
,
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը

Դեկտեմբերին բանջարեղենի շուկայում գնաճը 25,1% է կազմել


2017 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 1,5% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3,6% գնաճով: Այս մասին «Փաստ»–ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից:

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նշված ժամանակահատվածում աճել են 3,2%–ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,1%–ով, իսկ ծառայությունների սակագները՝ 0,1%–ով:

2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 3,6% գնաճ, ինչին մեծապես նպաստել է մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 4,3% և 25,1% գնաճը: Բանջարեղենի շուկայում 2017 թ. դեկտեմբերին 2016 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 8,2%, իսկ 2017 թ. նոյեմբերի համեմատ` 25,1% գնաճ:

Դիտարկված բոլոր քաղաքներում դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բանջարեղենի գներն աճել են 21,9–36,2%–ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում: Մայրաքաղաքում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 21,9%–ով:

Մրգի դեպքում 2017 թ. դեկտեմբերին նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 0,9%, իսկ 2017 թ. նոյեմբերի համեմատ`4,3% գնաճ: ԱՎԾ–ի դիտարկմամբ՝ մրգի գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գյումրիում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 4,1%–ով:

2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բանջարեղենի և մրգի ընդհանուր գնաճը կազմել է 17,2%:

Վիճակագրության համաձայն՝ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017 թ. դեկտեմբերին 2016 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 7%, իսկ 2017 թ. նոյեմբերի համեմատ` 2,6% գնաճ, ինչին մեծապես նպաստել է ձվի 7,3% գնաճը ( հոկտեմբեր–դեկտեմբեր ամիսներին ձվի ընդհանուր գնաճը կազմել է 19,4%):
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում գրանցվել է 1,5–4,3% գնաճ: Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Կապանում, իսկ Երևանում գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 2,4%–ով:

Մսամթերքի ապրանքախմբում գնաճը 1,3% է կազմել: 2017 թ. դեկտեմբերին 2016 թ. դեկտեմբերի համեմատ մսամթերքի շուկայում թանկացումները 11% են կազմել:
2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մսամթերքի գները բոլոր քաղաքներում աճել են 0,4–3,8%–ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Եղեգնաձորում: Մայրաքաղաքում մսամթերքի գների ընդհանուր մակարդակն աճել է 0,8%–ով:

Նախորդ տարվա վերջին գրանցվել է նաև հրուշակեղենի 0,1% գնաճ:
ԱՎԾ–ի փոխանցմամբ՝ ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Շաքարավազը չի թանկացել: Այս ապրանքատեսակի դեպքում 2017 թ. դեկտեմբերին 2016 թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 6%, իսկ 2017 թ. նոյեմբերի համեմատ՝ 0,5% գնանկում:

Դիտարկված 9 քաղաքներում 2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է շաքարի և շաքարավազի 1,7–0,3% գնանկում, մեկում՝ 0,3% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում շաքարի և շաքարավազի գները նվազել են 0,3%–ով:

Ձկնամթերքը ևս թանկացել է: 2017 թ. դեկտեմբերին 2016 թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 24,8% գնաճ, իսկ նոյեմբերի համեմատ` 0,3% գնանկում:

Հանրապետության 3 քաղաքներում 2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ձկնամթերքի գները նվազել են 2,1–0,2%–ով (մայրաքաղաքում ձկնամթերքի գների մակարդակը նվազել է 0,7%–ով), 7–ում արձանագրվել է 0,1–1,6% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Սուրճը, թեյը և կակաոն էժանացել են: Ոչ ալկոհոլային խմիչքների գները նույնպես նվազել են: Այստեղ 0,5% է գանանկում եղել: Հացաբուլկեղենը և ձավարեղենը նույնպես էժանացած ապրանքների ցանկում են: Այս ապրանքատեսակներում 0,4%–ով գների նվազում է տեղի ունեցել: Իսկ յուղերի և ճարպերի ապրանքախմբերում գնանկումը 0,2% է կազմել:


Մանյա Պողոսյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին Արման Նավասարդյանը Լավրովի հայտարարությունը որակում է իրավիճակի մասին ոչ ճշգրիտ տեղեկացվածության հետևանք ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը Սիրիա է վերադարձել 574 հազար 960 ընտանիք Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը կարող է ներկայացնել Հայաստանը «Շիրակը» երկու նոր աֆրիկացի ֆուտբոլիստներ ունի ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փակուղի է մտցնում հակամարտության խաղաղ կարգավորումը Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ալիևի խոսքերը փոխելու պատճառով արգելափակվել են ԱՊԱ հոլդինգի բոլոր կայքերը Արարատ Զուրաբյանը գլխավորելու է ՀՀՇ ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի առեւտրական պատերազմը կարող Է կասեցնել Լոս Անջելեսի տնտեսության աճը. քաղաքագլուխ Սաուդյան Արաբիայի թագավորը կառավարության նիստ Է անցկացրել «ապագայի քաղաք» Նեոմում ԱՄՆ-ում դատարանն արգելափակեց 3D-տպիչներով զենքի հավաքման հրահանգները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan