Երևան, 15.Հոկտեմբեր.2018,
--
:
--
,
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր

Բաբկեն Պիպոյան. «Միջքաղաքային տրանսպորտի թանկացումը բարդ կլինի զսպել» Ներքաղաքային տրանսպորտը չի՞ թանկանա



Սեղմած գազի, դիզվառելիքի և բենզինի թանկացման ֆոնին սպառողներին հետաքրքրող հարցերի շարքում տրանսպորտի հնարավոր թանկացումն է:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ հարցը պետք է քննարկել երկու հարթության մեջ՝ ինչ կարող է լինել տեսականորեն, և ինչ կարող է լինել գործնականում:

«Թվացյալ՝ հեղուկ գազի և դիզվառելիքի թանկացումը ամենաշատն ազդելու էր հենց տրանսպորտի վրա, որովհետև մատուցվող ծառայության ինքնարժեքի մեջ տեսակարար կշռով այն մեծ տեղ է զբաղեցնում: Տրամաբանություն կար, որ կթանկանար: Բայց առանձնացված ոլորտներում այն ազդեցություն չի ունենա: Սկսենք տաքսիներից: Այս ոլորտում անընդհատ խոսվում էր թանկացումների մասին, բայց որոշ օպերատորներ եկան Հայաստան ու գները որոշ դեպքերում անգամ նվազեցին: Այստեղ այլ գործոն էլ կա՝ հասարակությունը վճարունակ չէ և գումար աշխատելու խնդիր կա: Տաքսի վարելով հնարավոր է որոշ գումարներ աշխատել, ինչը այլ հարթություններում շատ ավելի բարդ է: Եթե տաքսիները թանկանան, դրանցից օգտվողների թիվը կնվազի, իսկ եթե նվազի, վարորդը չի կարողանա գումար աշխատել: Եթե անգամ թանկացման մեկ–երկու փորձ լինի, հին գնին կանցնեն, որովհետև որոշ ցանցեր չեն թանկացնի: Իսկ եթե բոլորն իրար հետ թանկացնեն, մարդիկ այլընտրանքային տրանսպորտի միջոց կփնտրեն: Տաքսու վարորդները, հասկանալով, որ հաճախորդների են կորցրել, հին գները կսահմանեն»,–ասաց նա:

Անդրադառնալով քաղաքային տրանսպորտին, մեր զրուցակիցը շեշտեց. «Ներքաղաքային տրանսպորտը չի թանկանա երկու պատճառով: Նախ՝ Երևանում կառուցվում է երթուղային ցանց, և այստեղ կյանքի կկոչվի ամբողջական բարեփոխումների փաթեթ: Ներքաղաքային տրանսպորտի ամբողջական մեխանիզմ է մշակվում, և այստեղ ոչ թե փուլային, այլ փաթեթային փոփոխություն կլինի: Չի բացառվում անգամ, որ մեկի համար գինը թանկանա, մյուսի համար՝ նվազի: Դա կախված է նրանից, թե վճարման համակարգում մենք ժամ, թե, օրինակ, կանգառ կֆիքսենք: Չի բացառվում, որ ինչ–որ մեկը երկու կանգառ կգնա 60 դրամով, մյուսը՝ հինգ կանգառ՝ 100–ով: Կարծում եմ, մյուս քաղաքներում ներքաղաքային տրանսպորտի գինը չի փոխվի, որովհետև հիմնականում նոր քաղաքային իշխանություններ են: Քաղաքական որոշմամբ կփորձեն զսպել գինը»:
Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ մի փոքր բարդ կլինի զսպել միջքաղաքային տրանսպորտի թանկացումը. «Երկու քաղաքները, մարզերն իրար կապող տրանսպորտային միջոցներում որոշակի թանկացում է կանխատեսվում: Նման դեպք արդեն գրանցվել է, կարծում եմ՝ էլի կլինեն թանկացումներ: Թերս, ամենաշատը պետք է այստեղ թանկացման սպասել»:

Հարցին, թե ի՞նչու է դժվար զսպել նշված ոլորտում կանխատեսվող թանկացումները, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես թվարկեցի այն հանգամանքները, համաձայն որոնց մնացած ոլորտներում տրանսպորտային գները չեն թանկանա: Միջքաքաղաքային տրանսպորտի ոլորտում վերոնշյալ արգումենտներն այդքան ուժեղ չեն: Տեսեք՝ շարժակազմը շահագործվում է և Երևան է գալիս սահմանափակ քանակությամբ մարդկանցով: Նույնքան սահմանափակ քանակով քաղաքից մարզ է գնում: Ի դեպ՝ կան մարզեր, որ մինիմալով են աշխատում: Բացի այդ՝ այստեղ գնի կարգավորման մեխանիզմ են հանդիսանում նաև տաքսիները, որոնք մարզից մարզ, կամ մարզից քաղաք են տեղափոխում մարդկանց: Օրինակ, Գյումրիից Երևան եկող և՛ տրանսպորտ կա, և՛ տաքսիներ: Երբ տաքսիների գներն էժան են լինում, տրանսպորտը այդ գնին դիմանալու համար հնարավորինս մինիմալ գին է սահմանում: Իսկ հիմա չի բացառվում, որ տաքսու վարորդը մարզից Երևան գալու համար 100, 200 կամ 500 դրամով թանկացնի գինը: Ինչո՞ւ: Նախ միշտ չէ, որ ինքը գալիս է 4 հոգով: Բացի այդ՝ Երևան գնալ գալու համար նա թանկացումներից հետո 1000 դրամ ավելի գումար է ծախսում: Բնականաբար, նա փորձելու է այդ գումարը հետ բերել: Իսկ երբ տրանսպորտի պատասխանատուները տեսնեն, որ տաքսու վարորդը թանկացրել է գինը, թանկացնելու տեղ են ունենում նաև իրենք: Սրանք են այն պատճառները, որոնց համաձայն միջքաղաքային տրանսպորտի ոլորտում չեն գործում այն զսպող մեխանիզմները, որոնք կգործեն ներքաղաքային ու քաղաքային տաքսիների մասով»:

Հարցին, թե տրանսպորտի ոլորտում, այնուամենայնիվ, կամայական թանկացումները կանխատեսելի՞ են, Բ. Պիպոյանն ընդգծեց. «Իհարկե: Բերեմ ամենադիպուկ օրինակը: Հեղուկ գազի մեկ խորանարդ մետրը թանկացել է 17 դրամով: Եկեք տեսնենք, թե ո՞ր գազալցակայանն է 17 դրամով թանկացրել: Թանկացրել են 20, 25, 30 դրամով»:

Աննա Բադալյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության Ազնավուրի մարմինը դուրս բերեցին «Դլե Յաման» –ի երաժշտության ուղեկցությամբ Փաշինյանը և Մակրոնը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը և հանդես եկել ելույթներով Ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի հերթական նախաձեռնությունը. սպասվում են «տիեզերական անակնկալներ» Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը վաճառքի կհանվի հոկտեմբերի 4-ից Նիկոլ Փաշինյանն Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է համարում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan