Nyut.am | Հայելային դիվանագիտություն, որ կարող է կոշտ մեխանիզմների կիրառման պատճառ հանդիսանալ
Երևան, 18.Օգոստոս.2018,
--
:
--
,
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը

Հայելային դիվանագիտություն, որ կարող է կոշտ մեխանիզմների կիրառման պատճառ հանդիսանալ


Հունվարի 10–ին ԱՄՆ պետքարտուղարությունը ամերիկացի ճանապարհորդների համար հրապարակել է զբոսաշրջային լրամշակված տարբերակ՝ բաղկացած չորս խմբից: Առաջին խմբում ներառվել են ամենաանվտանգ երկրները՝ Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը, Ուկրաինան ու Ադրբեջանը՝ երկրորդ խմբում, որտեղ զբոսաշրջիկները կարող են հանցագործությունների կամ քաղաքացիական անհնազանդությունների զոհ դառնալ: Ռուսաստանը, Թուրքիան, Լիբանանը, Նիգերիան, Վենեսուելան, Կուբան, Հոնդուրասը և մի քանի այլ երկրներ էլ ընդգրկվել են երրորդ խմբի մեջ, որտեղ այցելությունները խորհուրդ է տրվում հետաձգել: Չորրորդ խմբում էլ ներառված է Աֆղանստանը, որտեղ առհասարակ խորհուրդ չի տրվում գնալ:

Թուրքիա մեկնելուց խուսափելու ամերիկյան հայտարարությունից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն իր հերթին կոչ է արել երկրի քաղաքացիներին խուսափել ԱՄՆ մեկնելու մտադրությունից:

Հնարավոր է, որ այս հայտարարությունները միտումնավոր արված լինեն՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ–ն այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ Ռուսաստանի և Թուրքիայի հետ: Այսպիսի փոխադարձ հայտարարություններին ինչպիսի գնահատական կարելի է տալ հարցերի շուրջ «Փաստը» զրուցել է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ:

Քաղաքագետը ասաց, որ ցանկացած հայտարարության հիմքում, դիվանագիտական հարթությունում որոշակի մոտիվացիաներ կան, որոնք պայմանավորում են տվյալ պետությունների ազգային, պետական շահերի իրացումը:

Անդրադառնալով Հայաստանի՝ ԱՄՆ քաղաքացիների համար անվտանգ երկիր լինելու հանգամանքին, նշեց, որ Հայաստանը ահաբեկչական սպառնալիքի տիրույթում գտնվող երկիր չէ, այստեղ ներքին սպառնալիքներ չեն եղել, եթե համեմատենք Ռուսաստանի և Թուրքիայի հետ, որտեղ պարբերաբար տեղի են ունենում ահաբեկչական գործընթացներ, վերջին շրջանում ավելի հաճախ Թուրքիայում՝ կապված աշխարհագրական դիրքի հետ:
«Միևնույն ժամանակ հարցը նաև դիվանագիտական է, որովհետև վերջին շրջանում տեսնում ենք Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումը և շահերի հակադրումը թուրքական կողմից արևմտյան, առաջին հերթին՝ ԱՄՆ–ի հետ վարած քաղաքականության համատեքստում: Հարաբերությունները վատթարանում են, քանի որ մերձենում են Ռուսաստանի հետ: Թուրքիան որքան էլ փորձում է հակաարևմտյան, հակաամերիկյան քաղաքականություն իրականացնել, խոսքը գնում է Էրդողանի քաղաքականության մասին, պետք է հաշվի առնել մեկ բան՝ Թուրքիան չպետք է մոռանա, որ ՆԱՏՕ–ի անդամ է հանդիսանում, և նրա ռազմական քաղաքականությունը այս տեսանկյունից առանցքային հարցերի շուրջ չի կարող էականորեն հակադրվել արևմտյան քաղաքականությանը, հակառակ դեպքում՝ բավական բարդ խնդիրների առջև կկանգնի Թուրքիան, ով ՆԱՏՕ–ին դաշնակցում է ու նրա անդամ հանդիսանում»,– ասաց Օրդուխանյանը:

Հարցին, թե այսպիսի փոխադարձ հայտարարություններով կսահմանափակվե՞ն, թե հետագա զարգացումներ կլինեն, պատասխանեց, թե սրանք Էրդողանին հատուկ հռետորաբանական հայտարարություններ են հայելային դիվանագիտության սկզբունքով՝ դուք մեզ, մենք ձեզ: Ըստ մեր զրուցակցի՝ այս հակասությունները վերջին շրջանում շատ ավելի ընդգծված են նահանգների և Թուրքիայի քաղաքական հարաբերություններում:
«Դեռ հռետորաբանություն է: Եթե Ռուսաստանի նկատմամբ շատ ավելի կոնկրետ է ամերիկյան քաղաքականությունը, մենք տեսնում ենք սանկցիաներ, ապա Թուրքիայի նկատմամբ դեռ այս նույն բուռն միտումը սանկցիաների կիրառմամբ չի նկատվում, որովհետև նրանք դաշնակիցներ են ՆԱՏՕ–ի շրջանակներում: Դեռևս բացառապես հռետորաբանությամբ են սահմանափակվում, բայց դա չի նշանակում, որ այս միտումը չի կարող ինչ–ինչ հանգամանքների առկայության պարագայում փոփոխվել: Եթե Թուրքիան շարունակի իր հակաարևմտյան, հակաամերիկյան քաղաքականությունը, բնականաբար շատ ավելի կոշտ գործոն–մեխանիզմներ կկիրառվեն նրա նկատմամբ»,– հավելեց Օրդուխանյանը:



ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Փաստ» օրաթերթ

loading...
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին Արման Նավասարդյանը Լավրովի հայտարարությունը որակում է իրավիճակի մասին ոչ ճշգրիտ տեղեկացվածության հետևանք ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը Սիրիա է վերադարձել 574 հազար 960 ընտանիք Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը կարող է ներկայացնել Հայաստանը «Շիրակը» երկու նոր աֆրիկացի ֆուտբոլիստներ ունի ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փակուղի է մտցնում հակամարտության խաղաղ կարգավորումը Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ալիևի խոսքերը փոխելու պատճառով արգելափակվել են ԱՊԱ հոլդինգի բոլոր կայքերը Արարատ Զուրաբյանը գլխավորելու է ՀՀՇ ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի առեւտրական պատերազմը կարող Է կասեցնել Լոս Անջելեսի տնտեսության աճը. քաղաքագլուխ Սաուդյան Արաբիայի թագավորը կառավարության նիստ Է անցկացրել «ապագայի քաղաք» Նեոմում ԱՄՆ-ում դատարանն արգելափակեց 3D-տպիչներով զենքի հավաքման հրահանգները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan