Երևան, 25.Մայիս.2018,
--
:
--
,
«Ադրբեջանական լվացքատան» բացահայտումները շարունակվում են. Ադրբեջանից խոշոր գումարներ են արտահոսել նաև դեպի ԱՄՆ Մոսկվան հայտարարել Է «համարժեք միջոցների» մասին ի պատասխան ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի մերձեցման Արարատի և Արմավիրի 7 սոցիալական աջակցության մարմիններում հայտնաբերվել են 33 մլն դրամի խախտումներ Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին. Շարմազանով Տեղի է ունեցել կոռուպցիայի նվազեցմանն ուղղված աշխատանքային հանդիպման երկրորդ փուլը Արա Վարդանյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում կլինի ևս 3 տարի Փաշինյանի հետ հարաբերություններին երբևիցե սուր չեն եղել, Բաբլոյան Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը կփոխվի Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերքում են

Կոռնիձորի Արո. «Բանակը համալրեք օլիգարխների երեխաներով»



Ընտրական գործընթացները մշտապես խթանում են սահմանային լարվածությանը, քանի որ քաղաքականության բաղադրիչ է պատերազմական գործողությունների հաշվին դիվիդենտներ շահելը: Քաղաքական տեխնոլոգիայի ավանդական դարձած մեթոդը չի բացառվում, որ օգտագործվի նաև 2018 թվականին:
«Փաստ» օրաթերթի զրուցակիցը «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանն է (Կոռնիձորի Արո):

– 2018 թվականին նախատեսված են ընտրություններ ՀՀ–ում, Արցախում և Ադրբեջանում: Արդյոք պատերազմական գործողությունները կարող են որպես խաղաքարտ օգտագործվել Ադրբեջանի նախագահի կողմից:

– Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2018 թվականին սպասվում են ընտրություններ Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում` չի բացառվում, որ Ադրբեջանական կողմը ռազմաքաղաքական շոու կազմակերպի, որպեսզի ալիևյան դինաստիան չսայթաքի իշխանությունից: Կլինեն ինչ–որ գործողություններ, որոնք, ըստ ադրբեջանական ծրագրի, որոշակի ժամանակ լարվածություն կստեղծեն:
Մեր երկիրը քանի որ անցնում է պառլամենտական կացութաձևի, ապա պետք է փորձ արվի` մաքուր ընտրություններ կազմակերպել, որը կլինի առանց դոլարադրամային քաղաքականության, պետք է թույլ տան, որ ընտրողը կողմնորոշվի ու իր ապագայի համար ճիշտ քվեարկի: Այստեղ արդեն իրավիճակ է փոխվում, և մարդիկ կախված չեն լինելու նախագահի ինստիտուտից կամ նախագահի անձից: Հանրության կողմից ձայն ստացածները` պատգամավորները թող ծառայեն իրեն ձայն տված կամ ձայն չտված հանրությանը, քանի որ դա իրենց աշխատանքն է: Արցախի պարագայում` արցախյան դինաստիան պետք է լիարժեք թուլացնի կլանային համակարգի իր մոտեցումները, որպեսզի կարողանա ամուր և պաշտպանված Արցախ ունենալ: Այն եռափեղկված կարգավիճակը, որ կա Հայաստանում, ներմուծվեց արցախյան կլանով և պետք է վերացվի արցախյան կլանով, իսկ ինչ վերաբերում է պատերազմին, ապա լայնամասշտաբ պատերազմ չի լինի:
Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր կանխատեսում են պատերազմ կամ պատերազմի արհավիրքներ, չգիտեմ՝ հետին մտքով ի՞նչ վախի մթնոլորտ են ուզում ստեղծել Հայաստանում, որպեսզի պղտոր ջրի մեջ ձկներ որսան:

– Մեկնարկել է ձմեռային զորակոչը և «Ես եմ» ծրագրով ծառայության կանցնեն շուրջ 120 զորակոչիկներ: Վերացվել է տնից առնվազն 150 կմ հեռու ծառայելու պահանջը, որը ժամանակին ներդրվել էր կարգապահության ապահովման նպատակով: Այս նորարարությունների ռիսկը որքա՞ն է…

– Ողջունում եմ, որ զորակոչը կայանում է, բանակի շարքերը համալրվում են, ծառայածները կվերադառնան ընտանիք, բայց 3 տարվա անձնուրաց համաձայնությունը չեմ կարողանում ընկալել: Հայ զինվորը, հայ տեսակը կարող է ինքնակամ տրվել կամավորական շարժմանը, բայց սա իրականությունից դուրս է: Համենայնդեպս եղան մարդիկ, որոնք այս կամ այն հանգամանքներից ելնելով հայտարարեցին, թե միանում են ծրագրին: Ժամանակի ընթացքում կերևա՝ 3 տարվա զինծառայության օրենքը կբողոքարկվի՞, թե սիրով կընդունվի:

– Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այս տարի Մայր Տաճարի Ջրօրհնեքի արարողության Խաչի կնքահայրն էր: Համացանցում և լրատվամիջոցների փոխանցմամբ` հասարակությունը ամենատարբեր ձևով պիտակեց նախարարին, ընդհուպ բանակի թուլացման մեխանիզմ և կրոնական հնազանդություն, Դուք ինչպե՞ս ընկալեցիք կատարվածքը:

– Ձեր հարցին կպատասխանեմ երկու բառով: Միգուցե Վեհափառը տեղում չէր, որտեղ ի վերուստ տրված կոչով հանդես եկավ ՊՆ նախարարը: Առանց մեկնաբանությունների:
Որպես նախարար նա պարտավոր է զինվորին ոգեղեն սննդով ապահովել, որը ժամանակին անում էին Պարգև Սրբազանը և Տեր Գրիգոր քահանան` պատերազմի տարիներին: Լավ հրամանատարը առաքելություն է ստանձնում այն ժամանակ, երբ դաշտը բացակայում է և ամայի է: Ես միշտ, երբ դա արել եմ, ասել եմ` «ինչպես ինձ ի վերուստ տրված օրենքով օրհնում եմ այս այս երևույթը»: Այս տեսանկյունից նորմալ եմ նայում, բայց նորմալ չեմ նայում, որ հոգևորականի համազգեստ էր կրում, ավելի լավ է իր համազգեստը կրեր:

– Օլիգարխների երեխաները նոր օրենքով շարունակում են պաշտպանվա՞ծ մնալ, թե…

– Նախ ասեմ, որ բանակը պետք է համալրել օլիգարխների, փողատերերի, պաշտոնյաների երեխաներով, նոր վերջում սոված, ոտաբոբիկ, աղքատ ընտանիքի երեխաներով, որոնք կազմում են Հայոց բանակի ճնշող մեծամասնությունը: Եվ այդ ժամանակ մենք կարող ենք ցիտել, որ 3 տարի ծառայությունը բոլորի համար հավասար և համահունչ, պետության սահմանների պաշտպանության և ժողովրդի անվտանգության համար կանգուն ծառայություն է դիտվում:
Իսկ եթե պետք է մենակ չունևորի ընտանիքի երեխաները ծառայեն բանակում, պետք է հնի նորոգված շարունակությունը դիտենք:
Օլիգարխների երեխաները միշտ էլ պաշտպանված են:




Լուսինե Ղազարյան

«Փաստ» օրաթերթ

loading...
«Ադրբեջանական լվացքատան» բացահայտումները շարունակվում են. Ադրբեջանից խոշոր գումարներ են արտահոսել նաև դեպի ԱՄՆ Մոսկվան հայտարարել Է «համարժեք միջոցների» մասին ի պատասխան ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի մերձեցման Արարատի և Արմավիրի 7 սոցիալական աջակցության մարմիններում հայտնաբերվել են 33 մլն դրամի խախտումներ Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին. Շարմազանով Տեղի է ունեցել կոռուպցիայի նվազեցմանն ուղղված աշխատանքային հանդիպման երկրորդ փուլը Արա Վարդանյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում կլինի ևս 3 տարի Փաշինյանի հետ հարաբերություններին երբևիցե սուր չեն եղել, Բաբլոյան Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը կփոխվի Բաբլոյանը վստահեցնում է՝ ՀՀԿ նախագահի փոփոխության հարց չկա օրակարգում Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերքում են Թող իրականան ձեր ապագայի բոլոր ծրագրերը. Արա Բաբլոյանի ուղերձը շրջանավարտներին Ադրբեջանում համաներում ստացածների մեջ կան նաև ՌԴ քաղաքացիներ Այսօր հնչող դպրոցական վերջին զանգը ձեզ առաջնորդում է երազանքի Հայաստան. ՀՀ նախագահի ուղերձը Էդմոն Մարուքյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների իր տեսլականը Ազատ և երջանիկ Հայաստան կառուցելու գործընթացն անշրջելի է. Նիկոլ Փաշինյան Վարչապետը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին Բնապահպանները կազմել են Եվրոպայի քաղաքների Էկոշարժունակության վարկանիշը Մանե Թանդիլյանը կառավարությանն առաջարկել է կուտակային համակարգի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ Նիկոլ Փաշինյանը նոր փոխնախարարներ է նշանակել Գարեգին Չուգասզյանը դադարեցրել է հացադուլը Հերթական անգամ կանխվել է Իրանից Ադրբեջան թմրանյութերի խոշոր խմբաքանակի ներկրումը Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ՊԵԿ նախագահը կոչ արեց դրական տեղաշարժերը չպայմանավորել պաշտոնյաների անձերով
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan