Երևան, 21.Մայիս.2018,
--
:
--
,
Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան Միհրան Հարությունյանն առաջին հաղթանակն է տոնել MMA-ում Պահանջում ենք ՀՖՖ նախագահի և ամբողջ աշխատակազմի հրաժարականը. «Շիրակ» Մեր ոչ այնքան հարուստ առողջապահական բյուջեն այնքան «հարուստ» է, որ… ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին ԱՄՆ-ում նորածինների թիվը կրճատվել Է մինչեւ 30 տարվա նվազագույն ցուցանիշ. The Wall Street Journal Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը լույս կտեսնի հայերեն ԱԱԾ-ն խոստանում է խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց բացահայտում Մահացել է Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը

Վրաստանում Հայաստանի նախկին դեսպանի, երկու երկրների միջև չճշտված սահմանի և Սահակաշվիլու արտահանձնման պահանջի լրջության մասին



Չնայած Վրաստանի դատարանը երեք տարով դատապարտել է նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն, որով և հիմք է դրվել նրա արտահանձնման համար, սակայն մինչ օրս հարց է, թե որքանով է երկիրը պատրաստ Սահակաշվիլու վերադարձին կամ արդյոք առհասարակ նման քայլի կգնա՞ն վրացական և ուկրաինական իրավապահները:
Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Վրաստանի նախկին նախագահին արտահանձնելու պահանջին, նշեց, որ վրացական կողմը մի քանի անգամ այդ հարցով դիմել է ուկրաինական կողմին, սակայն ավելին անել չի կարող, քանի որ պաշտոնական տեսակետի համաձայն արտահանձնել–չարտահանձնելը ուկրաինական կողմի ներքին գործն է:

«Այսօրվա դրույթյամբ պարզ չէ, թե ինչքանով է պաշտոնական Թբիլիսին պատրաստ ընդունելու Սահակաշվիլուն: Պարզ չէ նաև, թե արդյոք այդ քայլը լոկ հռետորական բնո՞ւյթ ունի, թե իշխանություններն իսկապես պատրաստ են նրան բանտ ուղարկել: Բայց հասարակությունն այնքան էլ լրջորեն չի հետևում այդ քայլերին: Եվ չնայած կա համախոհների մի խումբ, ովքեր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հետևորդներն են, որոնց շնորհիվ պառլամենտական ընտրությունների ժամանակ, հաղթահարելով մինիմալ անցողիկ շեմը, կուսակցությունն անցավ խորհրդարան և այդ պատգամավորները ժամանակ առ ժամանակ Սահակաշվիլու հարցով ակտիվ քայլեր են իրականացնում, սակայն տպավորությունն այնպիսին է, որ իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցությունն այնքան էլ լուրջ մտահոգված չէ Սահակաշվիլու վերադարձի հարցերով»,– ասաց Ջ. Մելիքյանը:

Խոսելով վերջերս մարիխուանայի օգտագործումն ապաքրեականացնելու մասին օրինագծի ընդունման մասին, փորձագետը նշեց, որ մինչ օրենքի ընդունումը Վրաստանում կային հասարակական կազմակերպություններ, որոնք պայքարում էին հարցն ապաքրեականացնելու համար և այդ պատճառով էլ իշխանությունները գնացին որոշ զիջումների:

«Դա ներքաղաքական հարց է, սակայն չի նշանակում, որ մարիխուանայի օգտագործումն ամբողջությամբ ազատականացվել է: Կան սահմանափակումներ, տուգանքներ և այլն: Ի միջիայլոց, օրերս Սուրբ Ծննդյան տոների արարողությունների ժամանակ վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ, պատրիարք Իլյա Երկրորդը, ով ունի նաև ներքաղաքական իրադարձությունների վրա ազդեցություն, այդ հարցի վերաբերյալ ավելի կոշտ և պահպանողական դիրքերից հանդես եկավ և քննադատեց իշխանությունների այդ քայլը»,– ասաց փորձագետը:

Հարցին, թե արդյոք տեղեկություններ կա՞ն, թե որտեղ է Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Յուրի Վարդանյանը, Ջ. Մելիքյանն ասաց, որ նման տեղեկություններ չկան, բայց ինչ վերաբերում է նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանին, ապա նա բավականին ակտիվ գործունեություն է ծավալում և այս ընթացքում արդեն հասցրել է ծանոթանալ Վրաստանի էլիտայի, ղեկավարների և երկրում գործող այլ դիվանագիտական կառույցների ներկայացուցիչների հետ:

Խոսելով հայ վրացական սահմանային դեռևս չճշգրտված հարցերի մասին, որի արդյունքում արդեն կա հայկական գյուղ, որը ներկայում հայտնվել է Վրաստանի սահմանում, Վրաստանի հարցերով փորձագետը նշեց, որ կան տարածքներ, որոնք անցել են վրացական կողմին, որը տեղի է ունեցել գետի հունը փոխելու արդյունքում:
«Նախկինում սահմանները գծվում էին գետի մեջտեղի հատվածով, բայց մեզ մոտ դեռևս գործում է միջկառավարական հանձնաժողով, որն իր աշխատանքները չի ավարտել: Այս պահի դրությամբ մենք կոնկրետ նշված սահման չունենք Վրաստանի հետ: Վրաստանը հստակ սահման ունի միայն Թուրքիայի հետ, ինչը նախկին Խորհրդային Միությունից է մնացել: Սակայն նման հարցերը ոչ թե դիվանագիտական, այլ միջպետական մակարդակի հարցեր են»,– ասաց Ջ. Մելիքյանը:

Նա նաև նշեց, որ նման խնդիր կա նաև Վրաստանի և Ադրբեջանի միջև: Եվ խոսելով երկու երկրների բարեկամական հարաբերությունների մասին, պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր երկիր, անկախ ամեն ինչից, իր ազգային շահերից ելնելով է առաջ շարժվում: Եվ եթե որոշ հարցերի պարագայում տեսակետները չեն համընկնում, ապա պետք է դրանց դիվանագիտորեն մոտենալ և ճկունություն ցուցաբերել:

«Եթե վրացական կողմն իր ազգային շահերից ելնելով ցանկացած երկրի պարագայում հանդես է գալիս տարածքային ամբողջականության տեսանկյունից, չպետք է անտեսել, որ այս ամենով հանդերձ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ պաշտոնական Թբիլիսիի տեսակետն այն է, որ կոնֆլիկտը պետք է խաղաղ բանակցային ճանապարհով լուծվի: Եվ մենք պետք է փաստենք, որ Վրաստանն այն երկու երկրներից մեկն է, որը, ելնելով նաև իրենց ազգային շահերից, շահագրգռված է, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը ռազմական շարունակություն չունենա, քանի որ մի դեպքում՝ Իրանը, երեք սահման ունի կոնֆլիկտի մասնակից երկրների հետ, իսկ Վրաստանը ունի երկու սահման Հայաստանի և Ադրբեջանի հետ: Բացի այդ ունի նաև Վրաստանում ապրող հայ և ադրբեջանցի քաղաքացիներ: Եվ այդ է պատճառը, որ թե՛ Իրանը և թե՛ Վրաստանը շահագրգռված են, որ ԼՂՀ–ի շուրջ էսկալացիա երբեք չլինի, քանի որ այսպես թե այնպես նրանք ևս կհայտնվեն լարվածության գոտում, որը Վրաստանին պետք չէ»,– ասաց Ջ. Մելիքյանը:

Արմինե Գրիգորյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան Միհրան Հարությունյանն առաջին հաղթանակն է տոնել MMA-ում Պահանջում ենք ՀՖՖ նախագահի և ամբողջ աշխատակազմի հրաժարականը. «Շիրակ» Մեր ոչ այնքան հարուստ առողջապահական բյուջեն այնքան «հարուստ» է, որ… ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին ԱՄՆ-ում նորածինների թիվը կրճատվել Է մինչեւ 30 տարվա նվազագույն ցուցանիշ. The Wall Street Journal Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը լույս կտեսնի հայերեն ԱԱԾ-ն խոստանում է խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց բացահայտում Մահացել է Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը Բացահայտվել է երիտասարդի սպանությունը, ում դին հայտնաբերվել էր կապված և այրված. կասկածյալը ձերբակալվել է Արագածոտնի մարզում գործարկվել է հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգը Այգեստանում 20-ամյա երիտասարդը կացնով սպանել է խորթ հոր ընկերոջն ու հոր ուղղությամբ նռնակ նետել. մանրամասներ Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի անվտանգությունը. ԱԳ նախարար Նախագահ Սարգսյանը Գարեգին Չուգասզյանին հորդորել է դադարեցնել հացադուլը Վարչապետի առանձնատունը Թագավորական պսակադրություն. ուղիղ միացում ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել են հարավ-արևմտյան սահմանագոտի Կուբայում ինքնաթիռ է կործանվել. 110 ուղևորներից երեքը ողջ են մնացել Օսիպյանը նոր փոխոստիկանապետեր է նշանակել Երևանի կենտրոնում սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան Իրանը պատրաստ Է միջոցներ ներդնել Սիրիայի վերականգնման նախագծերում Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի անվտանգությունը. ԱԳ նախարար ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգը սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan