Աշխարհի առաջնության գավաթը կբերվի Հայաստան

Աշխարհի առաջնության գավաթը կլինի նաև Հայաստանում:
Փետրվարի 7-ին ֆուտբոլի երկրպագուները հնարավորություն կունենան Հայաստանում տեսնելու ԱԱ-2018-ի գավաթը, որից հետո գավաթը «կուղևորվի» Թբիլիսի, ապա Բաքու:
Աշխարհի 2006 թվականի առաջնությունից սկսած Մունդիալի գավաթը շրջում է աշխարհի տարբեր երկրներում: Մունդիալ-2018-ի գավաթի ուղևորության մեկնարկը տրվել է 2017 թվականի սեպտեմբերի 7-ին:
21-րդ աշխարհի առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին և կավարտվի հուլիսի 15-ին: