Yerevan, 22.January.2018,
--
:
--
,

VIPS–ը փորձում է խելքի բերել Թրամփին


2010–ի նոյեմբերին ԱՄՆ–ում լույս տեսավ Ջորջ Բուշ կրտսերի հուշագրությունը՝ «Decision Points» (Որոշումների ընդունման պահերը) վերնագրով, որտեղ, ի թիվս բազմաթիվ դրվագների, ներկայացված էր նաև ԱՄՆ–Իրան միջուկային հակադրությունը և անդրադարձ կար երկրի հետախուզական մարմինների աշխատանքին: Չգիտես ինչու՝ այդ ժամանակ մեծ աղմուկ չբարձրացավ այն բանից հետո, երբ Բուշը գրեց, թե Իրանի դեմ չպատերազմելու իր որոշումը պայմանավորված էր նաև հետախուզության վետերանների՝ (Veteran Intelligence Professionals for Sanity) բերած փաստարկներով:

«Ինչպե՞ս կարող էի մեր զորքերն օգտագործել՝ մեկ այլ երկրի միջուկային զենքը ոչնչացնելու համար, եթե այդ պատվավոր մարդիկ պնդում են, թե Իրանը նման զենք չունի»,–գրել էր Բուշը՝ չմանրամասնելով, թե ինչո՞վ էր զբաղված գործող հետախուզությունը, եթե նա ստիպված էր վետերանների տեղեկություններով առաջնորդվել:

Մյուս կողմից էլ, իհարկե, Բուշի խոստովանությունը միայն դիվիդենտներ բերեց նրան, որովհետև VIPS–ն այն կազմակերպությունն է, որը 9/11–ի ահաբեկության օրերին ջարդուփշուր արեց նույն Բուշին՝ պատահածում մեղադրելով ԱՄՆ հետախուզությանը, Պենտագոնին ու Սպիտակ տանը: Այլ կերպ ասած՝ այս մարդիկ ԱՄՆ բոլոր վարչակազմերի համար էլ լուրջ գլխացավանք են դառնում, երբ խոսքը ԱՄՆ ազգային շահերին է վերաբերում: Եվ այս անգամ նրանց հիշելու առիթն էլ այն է, որ VIPS–ը հիմա էլ նախագահ Դոնալդ Թրամփին է որոշել խելքի բերել՝ հայտարարելով, որ կամ նա թյուրիմացաբար է ապակողմնորոշված, կամ՝ նախագահին միտումնավոր են ապակողմնորոշում Իրանի հարցում՝ վերջինիս միջազգային ահաբեկչության գլխավոր հովանավոր ներկայացնելով:

Հետաքրքիր է, որ VIPS–ն ուսադիրների պատվով է երաշխավորում Իրանի անմասն լինելը վերոնշյալ մեղադրանքից և հայտարարում է, թե նախագահն իրավունք չունի չնկատել այն փաստը, որ նույն 9/11 ահաբեկության 18 գրոհայիններից 15–ը Սաուդյան Արաբիայից էին, որ ԱՄՆ պետդեպարտամենտի Global Terrorism Indexի համաձայն՝ ԱՄՆ–ը խիստ վտանգավոր է ճանաչել շուրջ 14 ահաբեկչական կազմակերպությունների, որոնցից 13–ը սունիական են, իսկ 1–ը Բոկո Հարամն է:

Ավելին՝ ԱՄՆ հետախուզության վետերանները հիշեցնում են, որ Իրանի ձեռքով կազմակերպված վերջին խոշոր ահաբեկությունը 2012–ին է տեղի ունեցել, երբ Բուլղարիայում պայթեցվեց իսրայելացիների տեղափոխող տուրիստական ավտոբուսը: Այն էլ նրանից հետո, երբ մինչ այդ ՄՈՍԱԴ–ն Իրանում իսկ սպանել էր 5 գիտնականների, որոնք միջուկային ոլորտի առաջատար մասնագետներ էին:

«Կարելի է երևակայել, թե ինչ կլիներ ԱՄՆ–ում, եթե հանկարծ պարզվեր, որ օտարերկրյա մի պետություն գործակալներ է ուղարկել մեր երկիր, որոնք սպանել են առանձնակի կարևորությամբ նախագծերի վրա գիտնականների»,–հայտարարել է VIPS–ը՝ հավելելով, որ ԱՄՆ–ն էլ առանձնապես անմեղ հրեշտակի դերում չի հանդես եկել Թեհրանի նկատմամբ:

Ի վերջո, վերջին 30 տարիների ընթացքում, ԱՄՆ–ը հատուկ գործողությունների թիմ է գործի դրել Իրանում՝ Joint Special Operations Command–ը, որը շատ կոնկրետ ահաբեկչությունների ետևում է կանգնել, համագործակցելով իրանցի արտագաղթածներից կազմված Mujahedeen–e–Khalq կազմակերպության հետ, որին, ի դեպ, Պետդեպն ահաբեկչական է ճանաչել:

MEK–ն, ի դեպ, միայն իրանցի 70 բարձրաստիճան պաշտոնյաների է սպանել, մոջահեդները 1981–ին պայթեցրել են Իրանի վարչապետի գրասենյակը, կառավարող կուսակցության կենտրոնական գրասենյակը, 1992–ին հարձակվել են միանգամից 13 երկրներում տեղակայված Իրանի դեսպանությունների վրա, 1999–ին սպանել են բանակի մի քանի բարձրաստիճան սպաների՝ ներկայումս էլ վայելելով ԱՄՆ իշխանության և առանձին շրջանակների ամենալայն աջակցությունը:

Այսպիսով, VIPS–ը Թրամփին փորձում է ետ պահել բոլոր այն սխալներից, որ նախորդներն, այդ թվում՝ Բուշի և Օբամայի վարչակազմերն են թույլ տվել:

VIPS–ը ֆիքսում է, որ ԱՄՆ–ի գործողությունները, այդ թվում՝ Իրաք և Սիրիա ներխուժումը, ուղղակի հենց ԱՄՆ–ի դեմ է շրջվել՝ պարարտ հող դառնալով Իրաք–Իրան ներկայիս բարեկամության համար, իսկ Սիրիայի դեպքում՝ մեծացնելով Թեհրանի ազդեցությունը ողջ տարածաշրջանում:

«Մենք որևէ լուրջ հիմք չենք տեսնում մի բախման համար, որը միայն անկանխատեսելի աղետալի հետևանքների կարող է հանգեցնել»,– ասվում է կազմակերպության մեմորանդումում, որը Սպիտակ տուն է հղվել դեռ դեկտեմբերի վերջին, սակայն, ցայսօր ոչ մամուլն է դրան անդրադարձել, ոչ՝ Կոնգրեսը, ոչ էլ Սպիտակ տնից արձագանք կա…


Գոհար Սիմոնյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan