Yerevan, 22.January.2018,
--
:
--
,

Հետտոնական սթրեսը հաղթահարել կօգնեն անցումային քայլերը


Ամանորի երկարատև տոներից հետո աշխատանքային կամ պարզապես սովորական ռիթմին անցնելը շատերի համար լրացուցիչ լարվածության, որոշ դեպքերում նաև սթրեսների ենթարկվելու պատճառ է հանդիսանում: Հայերս նույնպես բացառություն չենք՝ հաշվի առնելով այն, որ այդ տոները մեզ մոտ տևում են 10 օրից մինչև մոտ երկու շաբաթ:

Եվրոպական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ Կարինե Նալչաջյանը նշում է, որ վերջին տարիներին այն դարձել է բավական շոշափվող թեմա: Ըստ նրա՝ հետտոնական, նախատոնական սթրեսներ, իհարկե, կան, բայց այդ ամենը մի փոքր չափազանցվում է, որովհետև կյանքն առանց այն էլ այնքան մեծ ու փոքր ուժգնությամբ սթրեսներով է լեցուն, որ հետտոնական սթրեսը շատ թեթև կարելի է համարել:

«Աբողջ խնդիրն այն է, որ երբ տոները երկար են տևում, մարդիկ դուրս են գալիս իրենց սովորական կյանքի առօրյա ռիթմից, մտնում են պարապության, ոչինչ չանելու, սեղանի շուրջ անցկացնելու, մարդկանց հետ հանդիպելու ռիթմի մեջ՝ կենսակերպը փոխվում է: Եթե սա տևական է լինում, դառնում է կենսակերպ: Իսկ մեզ մոտ այդ տոնական օրերի քանակը բավական երկար է: Մարդիկ ունեն ադապտացվելու հատկանիշ, հարմարվելով մի ռիթմին՝ արդեն դժվար է դառնում անցում կատարել նախկին առօրյա կյանքին»,– նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր տոների երկարատևության պատճառով են սթրես տանում. մարդիկ կան, որ ձանձրանում են տոներից, ցանկանում նորից աշխատանքի անցնել:

Հոգեբանը խորհուրդ է տալիս այն մարդկանց, ովքեր վարժվել են տոնական մթնոլորտին ու թմբիրի մեջ են, բայց միևնույն է անցնելու են աշխատանքային ռեժիմի, որոշակի անցումային գործողություններ կատարել:

«Մեծ մասամբ մարդիկ, երբ վերադառնում են աշխատանքի տոներից հետո, բոլորն իրար շնորհավորում են, զրուցում, համեղ ուտելիքներ են իրենց հետ տանում, և կարծես թե տոնը շարունակվում է 1–2 ժամվա ընթացքում: Սա շատ լավ անցումային քայլ է՝ միաժամանակ և՛ տոնի մեջ ես, և՛ աշխատանքի: Կարելի է նաև սկսել փոքր, ոչ շատ պատասխանատու գործերից, 1–2 օր և դա հաղթահարվում է»,– նշեց նա:

Մեծահասակաների աշխատանքայի ռեժիմի անցնելու դժվարությունների մասին շատ է խոսվում, իսկ երեխաներն այս պարագայում ի՞նչ վարքագիծ են դրսևորում: Հարցին, թե ում համար է ավելի հեշտ կամ ավելի դժվար ադապտացվել նոր ռիթմին, Նալչաջյանը պատասխանեց. «Քանի որ տոնն իր մեջ հաճույք է պարունակում, այստեղ երեխաներն իրենց ավելի հարմարավետ ու լավ են զգում: Երեխաներն իրենց բնույթով հեդոնիստներ են՝ հաճույքի սկզբունքով ապրող մարդիկ, իսկ հասուն մարդիկ կարողանում են դեմ դուրս գալ պահի ցանկությանը, նրանք այդ իմաստով ավելի հեշտ են հարմարվում: Երեխաներն ավելի դժվարությամբ կգնան մանկապարտեզ, դպրոց, որովհետև իրենց համար տոների հաճույքը, հանդիսավորությունը այնքան հաճելի ապրումներ են, որոնցից դժվար է դուրս է գալ, իսկ հասուն մարդը կարողանում է ավելի հեշտ ինքնակազմակերպվել»:

Դիտարկմանը, թե 2019 թ. տոնական օրերի կրճատումը կարո՞ղ է ինչ–որ չափով հեշտացնել նմանատիպ սթրեսները հաղթահարելու գործընթացը, նա պատասխանեց, որ սա նույնպես ադապատցման խնդիր է: Ըստ հոգեբանի՝ հայերը վերջին տարիներին սովորել են ծույլ ու երկարատև նորտարիներին:

«Հաջորդ տարի արդեն մարդկանց մի մասը կհիշի, թե ավելի լավ էր, որ երկար էին հանսգտյան օրերը, կարոտը հնի նկատմամբ կլինի: Բայց մեծ մասամբ, ես նկատում եմ, որ մարդիկ գոհ են, որովհետև կյանքը այնպիսին է, որ անընդհատ չես կարող տոնի մեջ լինել՝ ապրուստի, գումար վաստակելու խնդիր կա: Եվ իհարկե հետտոնական սթրեսն ավելի հեշտ կլինի հաղթահարել կարճատև տոնական օրերի դեպքում, բայց նոստալգիկ տրամադրություններ կլինեն: Մարդու մեջ ադապտիվ ուժերն այնքան շատ են, մարդիկ այնպիսի սթրեսների են դիմանում, որ սա ինչ է»,– ասաց նա:


ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan