Երևան, 15.Դեկտեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Առանց լիցենզիայի հրավառություն իրականացնողներին 1 միլիոն դրամ տուգանք



Կառավարությանը ներկայացված օրենսդրական նոր փաթեթի համաձայն՝ առանց թույլտվության հրավառություն իրականացնողները կտուգանվեն: Օրենսդրական փաթեթը կառավարությանն է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մեկ տարվա ընթացքում առաջին խախտման դեպքում տուգանքը կկազմի 1 միլիոն դրամ, իսկ նույն արարքը մեկ տարվա ընթացքում երկու անգամ կատարելը՝ երկու միլիոն դրամ:
«Փաստի» զրուցակիցն է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը, ով առաջարկներ է ներկայացրել օրենսդրական փաթեթի մշակման համար:

– Փաթեթը մշակվել է ՀՀԿ խմբակցության անդամների հետ համատեղ, որո՞նք են եղել «Ելք» խմբակցության առաջարկները:

– Նախագիծը ներկայացվել է ոչ թե ՀՀԿ խմբակցության, այլ քաղաքապետի կողմից։ «Ելք» խմբակցության անդամները փաթեթի վրա աշխատել են Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության հետ։ Առաջարկներ ներկայացրել եմ ես, ավագանու անդամներ Արայիկ Հարությունյանը և Տիգրան Ավինյանը։ Մեր առաջարկներում ներառված էին ընթացիկ տարվա համար տեղական տուրքի արժեքի չափը սահմանել մինչև 500 հազար դրամ՝ կախված հրավառության տեսակից։ Համատեղ քննարկումների ընթացքում որոշվեց համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար սահմանել 50–300 հազար դրամ։
Մենք առաջարկեցինք նաև վարչական տուգանքը սահմանել նվազագույն աշխատավարձի 1000–ապատիկի կամ 2000–ապատիկի չափով։
Նոր նախագծով արդեն առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված թույլատրելի վայրերի, պահանջների կամ պայմանների խախտմամբ հրավառություն իրականացնողները կտուգանվեն առաջին անգամ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, այսինքն մեկ միլիոն դրամ, իսկ նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝ երկու միլիոն դրամով։
Մեր առաջարկներում կային կետեր նաև, որոնք վերաբերում էին հրավառության ժամերին, սակայն դա կհստակեցվի ավելի ուշ՝ ավագանու որոշմամբ, որովհետև նախատեսվում է իրականացնել քաղաքի գոտիավորում և ըստ դրա նաև որոշել հրավառության թույլատրելի ժամերը։

– Գործող օրենսդրությամբ արդեն իսկ հրավառություն իրականացնելու կարգը խախտելու դեպքում մարդիկ պետք է ենթարկվեին վարչական պատասխանատվության, սակայն ի՞նչն էր պատճառը, որ այն չէր գործում, և նոր նախագիծը իր մեջ ինչ նոր դրույթներ է պարունակում, ինչը թույլ կտա օրենքի տառին հստակ հետևել:

– Մենք ստանում էինք բազմաթիվ բողոքներ՝ կապված հրավառությունների իրականացման հետ։ Բողոքը հիմնականում վերաբերում էր չնախատեսված ժամերին հրավառություն իրականացնելուն։ Սա կարգավորվում էր միայն Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 180–րդ հոդվածով, որը վերաբերում է լռության խախտմանը, որի վերահսկողությունը պետք է իրականացներ ոստիկանությունը։ Քաղաքացիները բողոքում էին, բայց չէին ցանկանում այդ մասին հայտնել ոստիկանությանը տարաբնույթ պատճառներով։ Նոր նախագծով արդեն հրավառություն իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն, որը տալու է համայնքային իշխանությունը և վերահսկողությունը նույնպես իրականացնելու է համայնքային իշխանությունը և իրավախախտները ենթարկվելու են պատասխանատվության։
Լրացումներ են կատարվել նաև Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին օրենքում, որտեղ սահմանվում են նաև չափորոշիչները, թե որ տեսակի հրավառություն կարող է ազատ վաճառվել բնակիչներին և որը՝ ոչ։

– Որո՞նք են նոր փաթեթի առավելությունները, և արդյոք կարելի՞ է վստահ լինել, որ դրա շնորհիվ այլևս մարդիկ ստիպված չեն լինի երեկոյան ժամը 23:00–ից հետո հրավառության աղմուկ լսել:

– Հրավառության համար թույլատրելի ժամերը կլինեն տարբեր, կախված բնակավայրի առանձնահատկություններից։ Դա պետք է հաստատվի ավագանու որոշմամբ։ Ես հույս ունեմ, որ համայնքային իշխանությունը հետևողականորեն կվերահսկի այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, որոնք ստացել են հրավառություն իրականացնելու թույլտվություն։

– Ինչպե՞ս եք պատկերացնում վերահսկողության մեխանիզմը: Այս փաթեթը հնարավորություն կտա՞ իսկապես գտնել բոլոր օրինախախտներին և համապատասխան պատասխանատվության ենթարկել:

– Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվությունը տրվելու է միայն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, այսինքն՝ նրանց, ովքեր մատուցում են ժամանցային կամ այլ ծառայություններ։ Մեխանիզմը պարզ է՝ ով առանց լիցենզիայի իրականացրեց հրավառություն, տուգանվելու է։





ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Փաստ» օրաթերթ

loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan