Yerevan, 22.January.2018,
--
:
--
,

Սովորական սեզոնային բռնկում՝ առանց խուճապի մատնվելու անհրաժեշտության


Այս օրերին սուր շնչառական վարակների և գրիպի տարածվածություն կա հանրապետությունում, որի հետևանքով մանկական բուժհաստատությունները հիմնականում աշխատում են գերծանրաբեռնված: Սակայն այս տարի գրանցված դեպքերը նախորդ տարիների հետ համեմատած շատ չեն, ամեն ինչ համահունչ է սեզոնին:

Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական կայքի՝ հիվանդների դիմելիությունը հիմնականում եղել է Երևանում։ Ներկայում մայրաքաղաքի մանկական հիվանդանոցներում հոսպիտալացված 360 հիվանդների մեծ մասը 0–2 տարեկան երեխաներ են: Տարվա առաջին օրերին արձանագրվել է շտապ օգնության 81 կանչ, գրեթե նույնքան, որքան մեկ տարի առաջ: Կանչերը մեծամասամբ տրվել է մեծահասակների համար՝ պայմանավորված սուր շնչառական վարակներով:

Հանրապետությունում այս օրերի ընթացքում շրջանառել են գրիպի Ա և Բ տեսակները, ինչպես նաև այլ շնչառական վարակների հարուցիչներ, ինչպիսիք են ռինովիրուսը, բոկավիրուսը, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսն ու ադենովիրուսը:
Վարակների հետևանքով շատ ծնողներ խուսափում են այս օրերին իրենց երեխաներին ուղարկել դպրոց կամ մանկապարտեզ հնարավոր վիրուսներից պաշտպանվելու նպատակով:

Գերծանրաբեռնված են աշխատում այս օրերին մի շարք երևանյան բուժհաստատություններ, այդ թվում «Արաբկիր» ԲԿ–ն ու «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը: Վերջինում այս օրերին հիվանդների մեծ ու անընդհատ հոսք կա, սակայն բուժհաստատության աշխատակիցներն անում են ամեն հնարավորը՝ յուրաքանչյուր այցելուի հետազոտումը ժամանակին կատարելու համար:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկաբույժ Նոնա Եղոյանը «Փաստի» հետ զրույցում հաստատեց սա, նշելով, թե բժշկական կենտրոնը անցել է ինտենսիվ ռեժիմի. «Ոչ մի հիվանդ ո՛չ շատ երկար սպասում է, ո՛չ գնում հիվանդանոցից: Մեզ դիմած ցանկացած հիվանդի ընդունում ենք, տեղերն իհարկե քիչ են, բայց լրացուցիչ տեղեր ենք ստեղծում, հարկեր ու պոստեր շատացնում»:

Հիվանդանոցն ունի երկու մանկական բաժին՝ մինչև 6 ամսական և 6 ամսականից մինչև 18 տարեկանների համար: Սակայն հիմնական խումբը, անկախ սեզոնից, մինչև 7 տարեկան երեխաներն են, քանի որ մինչ այդ տարիքն են շատ ավելի հաճախ հանդիպում վիրուսային հիվանդություններ:

Բժիշկը նշեց, որ սրանք սովորական ձմեռվա վիրուսներ են, սեզոնային բռնկում է: Նույն վիրուսներն են, նույն ձևի, և պետք չէ խուճապի մատնվել, քանի որ ոչ մի արտասովոր բան նախորդ տարիների համեմատությամբ չկա: Ըստ նրա՝ էական բան չի փոխվել, և բոլոր տիպի գրիպները ստանդարտ բուժում են պահանջում:

Դիտարկմանը, թե որոշ ծնողներ այս օրերին իրենց երեխաներին մանկապարտեզ չեն ուղարկում՝ վախենալով հնարավոր բարդություններից, և արդյոք սա կարո՞ղ է պատճառ հանդիսանալ դասերի հետաձգման, Եղոյանը պատասխանեց, որ դպրոց–մանկապարտեզի չլինելու հարցը լուծվում է միայն այն դեպքում, երբ վիրուսների քանակը լինում է այնքան շատ, որ դրանց բաց լինելն էլ ավելի է շատացնում վիրուսակիրների թիվը:

«Բայց քանի որ հիմա հայտարարություն չի եղել, որ դպրոց–մանկապարտեզները պետք է փակվեն՝ որպես համաճարակը տարածելու աղբյուր, դրանք մնում են բաց, հետաձգելու կարիք չկա: Դրանք այնպիսի հաստատություններ են, որոնք միշտ վիրուսներն ավելի շատ են տարածում, քան երբ երեխան չգնար դպրոց կամ մանկապարտեզ: Նույն կերպ, երբ հասնում է ինչ–որ մի պիկի, երբ այդ հաստատությունը դառնում է վտանգավոր վարակի տարածման համար, կառավարության կողմից փակվում է: Բայց քանի որ հիմա ոչ մի դպրոց–մանկապարտեզ չի հետազոտվել, չի փակվել, իրենք մնում են նույն տոկոսային հարաբերությամբ. համարվում են վարակի տարածող, ինչպես և նախկինում»,– նշեց բժիշկը:

Հիշեցնենք, որ գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով Առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, հիվանդ լինելու դեպքում մնալ տանը և հրավիրել տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին՝ չզբաղվելով ինքնաբուժմամբ: Միաժամանակ հիշեցնում են հակաբիոտիկներ չօգտագործելու մասին, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan