Yerevan, 22.October.2018,
--
:
--
,

Աստղաձորցիները պահանջում են վերադարձնել իրենց ջուրը



Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի բնակիչները պահանջում են վերադարձնել իրենց ջուրը: Նրանք նամակով դիմել են բնապահպանության և առողջապահության նախարարներին, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին:

Աստղաձորը մնացել է առանց ոռոգման ջրի, քանի որ ջուրն ամբողջությամբ տարվել է հարևան Զոլաքար համայնք: Բնակիչները «Փաստ»–ի հետ զրույցում պատմեցին, որ ջրի վերաբաշխումը սխալ է կատարվել: Այն իրականացվել է կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում:

Համայնքի բնակիչներից Աշոտ Խաչատրյանի խոսքով՝ մինչև ծրագրի իրականացումը` 2016 թվականը, Աստղաձոր գետի ջուրը 5 օր տրամադրվում էր Զոլաքարին, 2 օր՝ Աստղաձորին:

«Տարիներ շարունակ ինքնահոս ճանապարհով օգտվել ենք այդ ջրից, բայց խողովակաշարով իրենց անձնական նպատակների համար ջուրը հարևան գյուղը տարել է: Ջուրը կիսվում էր, մեր պապերն այդպես էին որոշել, իսկ հիմա՝ ո՛չ գարուն, ո՛չ աշուն, ո՛չ ամառ ու ձմեռ մենք ջուր չունենք, ջուրը մեր գյուղ չի հոսում»,– ասաց նա:

Ըստ գյուղացիների՝ հաշվի չի առնվել, որ Աստղաձոր գետի ջրահավաք ավազանից օգտվում է նաև Աստղաձոր համայնքը: Գյուղի շահերը և ջրի նկատմամբ իրավունքը խախտվել է: Նրանց պնդմամբ՝ իրենց կարծիքն անտեսվել է: Զոլաքար և Աստղաձոր համայնքների ջրի վերաբաշխման հարցը չի քննարկվել աստղաձորցիների հետ:

«Ջրի նկատմամբ մեր կարիքները հաշվի չեն առնվել: Անասուններն էլ խմելու ջուր չունեն, մարդիկ չեն կարողանում իրենց հողամասերը ջրել: Մի գրամ ջուր չենք ունենում ոռոգման սեզոնին՝ հուլիս–օգոստոս ամիսներին: Անցյալ տարի ջուր չունեինք և կարտոֆիլի բերք չկարողացանք ստանալ: Ջրի պատճառով բույսը չորացավ»,– զայրացավ բնակիչը:
Ստեղծված իրավիճակի կապակցությամբ գյուղացիները դիմել են նաև տեղական իշխանություններին: Ուզում են պարզել, թե ինչի հիման վրա է անարդար որոշում կայացվել:

«Մենք ստորագրահավաք ենք կազմակերպել և դիմել մարզպետին՝ տեղեկանալու, թե ինչու են միակողմանի որոշումներ կայացրել: Խնդրում ենք քայլեր ձեռնարկել ջրային ռեսուրսի օգտագործման շուրջ ստեղծված անարդարությունը վերացնելու ուղղությամբ և աջակցել մեզ ջրի նկատմամբ մեր հիմնարար իրավունքը վերականգնելու համար»,– փոխանցեցին աստղաձորցիները:

Գյուղացիների հաջորդ նամակն առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին է հասցեագրված: Նրանք գերատեսչությունից պահանջում են պարզաբանել, թե ջրի որակի որ ցուցանիշով է անհրաժեշտ եղել փոխել Զոլաքարի ջրամատակարարումը, ինչպես նաև Աստղաձորում իրականացված խմելու ջրի վերահսկողության արդյունքները:

«Եթե այդպիսի մշտադիտարկում չի իրականացվել, խնդրում ենք իրականացնել, քանի որ Աստղաձոր և Զոլաքար համայնքների ջրի աղբյուրները շատ նման են, գտնվում են միևնույն երկրաբանական տիրույթում»,– ասացին մեր զրուցակիցները:

Աստղաձորի բնակիչները պատկան մարմիններին են դիմում ջրօգտագործման թույլտվությունը վերանայելու, համայնքի նախկին ջրօգտագործման կարգը և բնակիչների` ջրի նկատմամբ իրավունքը վերականգնելու պահանջով:

Մանյա Պողոսյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan