Yerevan, 18.July.2018,
--
:
--
,

«Ձգձգել այնքան, մինչև ակտիվիստների մոտ հետաքրքրությունը մարի, որպեսզի կայացնեն պատվիրված դատավճիռը»


Մեր հյուրն է քաղաքական գործիչ Կարապետ Ռուբինյանը

– Պարոն Ռուբինյան, կարելի է ասել՝ շիկացման բարձրակետին է հասել Սասնա ծռերի դատավարությունը, ո՞րն է դրա պատճառը:

– Պատճառը քաղաքական հետապնդումներն ու հալածանքներն են, որոնք արվում են քաղաքական բանտարկյալների նկատմամբ:

– Եվ այս իրավիճակը մինչև ո՞ւր կարող է հասցնել:

– Ուր ասես կարող է հասցնել: Եթե իշխանությունները խելքի չգան, ապա այս վիճակը դեռ երկար կշարունակվի:

– Մեր հասարակությունն անտարբեր է հացադուլների նկատմամբ: Մարդը տասը օր է հացադուլ անում, մեկ ամիս է անում, տասը ամիս է անում, միևնույն է նրա համար: Այս իրավիճակում հացադուլն արդյունավե՞տ զենք է:

– Համ ասում եք հացադուլի և այլ պատճառներով լարվում է իրավիճակը, համ ասում եք՝ արդյո՞ք արդյունավետ է: Տեսնում եք, չէ՞, որ իրավիճակը լարվում է, մարդիկ նկատում են, որ իշխանությունները դատարկ տեղը գնում են քայլերի, որոնք գրգռում են հասարակությանը: Եվ հենց այդ գրգռումն է բերելու հասարակության ակտիվացմանը: Այդպես չէ՞:

– Չգիտեմ: Բայց ես մտածում եմ, որ մեր հասարակությունն այնքա՜ն բան է տեսել և լավ էլ կուլ է տվել դրանք:

– Դե՛, ի՞նչ անենք, մի անգամ էլ կարող է կուլ չտալ:

– Դուք լավատե՞ս եք:

– Համենայն դեպս, լավատես լինեմ, թե վատատես լինեմ, եթե համակերպվեմ ներկա իրավիճակի հետ, նշանակում է չլինել երկրի քաղաքացի:

– Իսկ ի՞նչ եք կարծում՝ այս իրավիճակը, դատական պրոցեսի առումով, ո՞ւր կարող է հասցնել:

– Դատական պրոցեսի առումով իրենք ունեն ստանդարտ լուծումներ: Ձգձգելով, կամաց–կամաց քայլեր անելով, սպասելով, որ հե՛սա–հե՛սա գործընթացի նկատմամբ հետաքրքրությունն ակտիվիստների մոտ կմարի, այն բերել–հասցնել մի հանգրվանի, երբ կկարողանան կայացնել պատվիրված դատավճիռը: Ու մարդիկ կգնան և կմտնեն բանտերը:
Իսկ թե դրանից հետո ի՞նչ կլինի, արդեն կորոշեն ըստ իրավիճակի:

– Թվում է, թե կարելի է հացադուլավորների պահանջները կատարել և խուսափել այս լարվածությունից: Որովհետև առանձնապես մի բան չեն ուզում այդ մարդիկ: Ընդամենն ուզում են, որ իրենց տեղափոխեն այլ քրեակատարողական հիմնարկ:
Ինչո՞ւ դատարանը չի ընդառաջում նրանց:

– Ակնհայտ է, որ բարի կամքի դեպքում կընդառաջեին: Բայց գիտենք, որ իշխանություններն ապօրինի են, և մարդիկ էլ կառչած են սեփական պաշտոններից: Ցանկացած մարդասիրական քայլ նրանք դիտում են իրենց համար որպես վերջնագիծ: Խնդիրը հենց այստեղ է: Մտածում են, որ իրենց մարդասիրական քայլը կգնահատվի որպես թուլություն: Եվ դրանից հետո էլ նոր պահանջներ կդրվեն իրենց առաջ: Իսկ այս ամենը կարող է հանգեցնել իրենց փայփայած, գուրգուրած աթոռների կորստին:

– Իսկ նրանց չի՞ վախեցնում մարդկային կյանքի կորուստը: Ինչպես եղավ Հաց բերողի հետ:

– Ըստ երևույթին՝ ոչ: Նրանց համար փաստորեն մարդկային կյանքն արժեք չունի:
Մյուս կողմից էլ, նկատի ունեցեք, որ Հաց բերողի մահվան կապակցությամբ որևէ մեկը չպատժվեց: Իրենք էլ մտածում են, որ նման վիճակները կարող են անվերջ շարունակվել:

– Այսինքն՝ ա՛յս է մեր արժեքային համակարգը:

– Դա արդեն դո՛ւք ասացիք, ես չասացի:

Գոհար Սարդարյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan