Yerevan, 22.October.2018,
--
:
--
,

Մարիամ Ավագյան. «1988–1990 թթ. Ադրբեջանում կատարվածը պետք է ցեղասպանություն ճանաչվի»


Սումգայիթի, Բաքվի, Գանձակի և Ադրբեջանական ԽՍՀ մյուս տարածքներում հայերի նկատմամբ իրականացված ջարդերը սպասում են միջազգային հանրության համարժեք գնահատականին: «Փաստի» թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ադրբեջանական ԽՍՀ–ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը: Վերջինիս խոսքով, սակայն, ամենից առաջ գնահատական պետք է սպասենք Հայաստանի իշխանություններից: Հունվարի 13–ին լրանում է Բաքվի ջարդերի 28–ամյակը:

«Մենք պարբերաբար Աժ–ում հարց ենք բարձրացնում, որ Ադրբեջանում կատարվածը ճանաչվի ցեղասպանություն, բայց մինչ օրս մեր իշխանությունները որևէ քայլ չեն արել: Եվ մեղադրել միայն միջազգային կառույցներին, սխալ է: Հայ ժողովուրդն ունի պետականություն, և այդ պետությունը պարտավոր է տեր կանգնել ժողովրդի ճակատագրին՝ անցյալից մինչև ներկա: Պարտավոր է նաև անուն տալ այն երևույթին, ինչ եղավ 1990 թվականին»,– ասաց նա՝ հավելելով, որ նույնը չի արվել նաև Սումգայիթի և Գանձակի ջարդերի դեպքում:

«Բաքվի ջարդերին տարօրինակ ձևով անդրադարձել է «Humen Raights» կազմակերպությունը: Նրանք անհնար են համարում, որ այդ բարձրահարկ շենքերում հենց այնպես հայերին գտնեին, այսինքն՝ կար նախնական ցուցակ, թե որտեղ են հայերն ապրում: Կար հստակ հրահանգ: Կային Զեյնաբ Խանլարովայի նման մտավորականներ, որոնք հստակ հրահանգ էին կատարում: Նրանք հայերի մասին տեղեկություններ էին հավաքում: Հստակ ջարդի քաղաքականություն էր տարվում: Եթե Բաքվի ջարդ են ասում իշխանությունները, պետք է նաև շարունակեն շեշտել, որ դա ցեղասպանություն է»,–շարունակեց Մարիամ Ավագյանը:

Մեր զրուցակցի խոսքով` այն, ինչ կատարվել է Սումգայիթում, համարժեք է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը:

«Այն, ինչ տեղի ունեցավ 1988 թվականի փետրվարի 26– 29–ը Սումգայիթում, բառերով հնարավոր չէ նկարագրել: Հայությունը Սումգայիթում ոտքի կանգնեց, միգուցե անջատ–անջատ, բայց կարողացավ պաշտպանել իր ընտանիքը, իր կնոջը, մորը, քրոջը, երեխաներին: Եթե չլիներ հայկական ոգին, մենք կորուստներ շատ կունենայինք»,– վերհիշեց Մարիամ Ավագյանը:

Նա նշեց, որ Հայաստանի իշխանություններն արտաքին կառավարման ազդեցության ներքո են գտնվում, հետևաբար, ինքնուրույն շատ որոշումներ կայացնել չեն կարողանում: Մյուս կողմից էլ, ըստ Ավագյանի, նրանց դուր է գալիս անգործունյա կարգավիճակը:
«Մենք անընդհատ հնչեցնում ենք, որ տեղի ունեցածի պատճառով հայերի մի մասը Բաքվում և Սումգայիթում ցեղասպանվել է: Սա կարևոր բաղադրիչ է, բայց մեր իշխանությունները չեն ուզում օգտվել դրանից ի շահ ժողովրդի: Առանձին իշխանիկներ իրենց տեղում նստած օգտագործում են պետական ռեսուրսները իրենց սեփական խնդիրները լուծելու համար»,– նկատեց նա:

 Մարիամ Ավագյանը համոզված է՝ այն, որ այսօր Բաքվի, Սումգայիթի, Գանձակի ջարդերը որպես ցեղասպանության բռնարարք չի ճանաչվում, բերում է նրան, որ Ադրբեջանը պատերազմական ոգեշնչմամբ փորձում է իր համար տարածքներ ազատագրել:

«Այսպիսի երևույթը չգնահատելն ունի ծանր հետևանքներ հայության համար: Դրա հետևանքով մենք այսօր ունենք օկուպացված տարածքներ հասկացողությունը, Հայաստանը նաև ագրեսորի կարգավիճակ ունի: Մադրիդյան սկզբունքների մեջ որևէ բան չկա Բաքվի, Գանձակի մասին»,– ասաց նա:

 Այսօր էլ «Ադրբեջանական ԽՍՀ–ից փախստականների համագումարի» համակարգողները պատրաստվում են մեկ անգամ ևս այս հարցը բարձրացնել:
Նրանք կոչ են անում Ազգային ժողովին՝ Սումգայիթի 30–ամյակի կապակցությամբ անպայման որևէ փաստաթուղթ ընդունել, որով կհստակեցվի առնվազն այն, ինչ հստակեցրել է Սովետական Հայաստանի Գերագույն խորհուրդը 1988, 1989, 1990 թթ.: Այդ դեպքերը բնութագրվել են որպես ցեղասպանություն: Նույն գնահատականն այսօրվա իշխանություններից են պահանջում:


Մանյա Պողոսյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan