Yerevan, 21.October.2018,
--
:
--
,

Իրանը ո՛չ Իրաք է, ո՛չ Սիրիա է, կամ էլ արաբական այլ պետություն է...


Մեր հյուրն է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը

– Պարոն Սարգսյան, 2017 թվականի ավարտը բավականին լուրջ իրադարձություններով նշանավորվեց: Թրամփը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք, իսկ Իրանում էլ բարձրացան ժողովրդական ընդվզումի բավականին հզոր ալիքներ:
Նկատի ունենալով վերջիններս, կարո՞ղ ենք եզրակացնել, որ 2018–ին տեղի կունենան աշխարհաքաղաքական կտրուկ զարգացումներ:

– Բնականաբար, կարող ենք և այդպես ասել: Որովհետև Թրամփն իր էությամբ, քաղաքական հայացքներով ու քաղաքական գործունեությամբ էապես տարբերվում է ԱՄՆ նախորդ բոլոր նախագահներից: Քաղաքական որոշումներն էլ կայացվում են այլ ձևով ու ձևաչափով: Իսկ այդ որոշումներն աշխարհի տարբեր երկրներում ու տարածաշրջաններում ընթացող գործընթացների վրա մշտապես ունեցել են ազդեցություն: Բնականաբար, շարունակելու են նաև ունենալ:
Իսկ մասնավորապես Երուսաղեմի ճանաչումը, որպես Իսրայելի մայրաքաղաք, լուրջ ազդեցություն է թողնելու ամբողջ Մերձավոր Արևելքում ընթացող քաղաքականության վրա:

– Իսկ այս որոշումն օրինաչա՞փ էր, թե այն կապենք Թրամփի, որպես քաղաքական գործչի, խառնվածքի հետ, այն ընդամենը սպոնտան հայտարարություն էր նրա կողմից արված:

– Այն տարվող ընդհանուր քաղաքական գիծ է: Պարզապես ընդամենը Թրամփը որոշել է ոչ թե անձամբ մասնակցել տարածաշրջանում ընթացող գործընթացներին, այլ իր սեփական ֆինանսավորմամբ և աջակցությամբ այդ գործը տալ Սաուդյան Արաբիային ու Իսրայելին:
Այսինքն՝ այսպես լինի. նա տարածաշրջանի գործընթացների մեջ ներգրավվածություն չունենա, բայց միաժամանակ կարողանա երրորդ պետությունների միջոցով պաշտպանել ու առաջ տանել սեփական շահերը:

– Այս իրավիճակն ի՞նչ կարժենա մեր երկրի համար: Մենք այդքան հեռու չենք այդ տարածաշրջանից:

– Նախ պետք է փորձենք հասկանալ վերջնանպատակը՝ թե ի՞նչ են ուզում անել Մերձավոր Արևելքում, ի վերջո:
Ըստ իս, մեր տարածաշրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների թիվ մեկ խնդիրն Իրանն է: Իսկ վերջինս սահմանակից և բարեկամ պետություն է մեզ համար: Ուստի, բնական է, որ այս երկրում տեղի ունեցող ցանկացած ցնցումներ բացասական ազդեցություն են ունենալու Հայաստանի վրա և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումներով:
Այնպես որ, դրական ակնկալիքներ մենք չպետք է ունենանք, եթե հարևան Իրանում լարվածությունն աճի:

– Իսկ ներքին տրամաբանական կապ տեսնե՞նք այս երկու իրադարձությունների միջև՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և Իրանում զանգվածային սոցիալական ընդվզումների միջև:

– Գործընթացներին պետք է նայել տարածաշրջանային պրիզմայի միջով: Բանն այն է, որ Իրանում տեղի ունեցող բողոքների ու ցույցերի ալիքը կրում էր սոցիալական բնույթ: Փողոցներ ու հրապարակներ դուրս եկած մարդիկ միայն բարձրացրեցին սոցիալական խնդիրներ: Բայց ցույցերի այդ ալիքը երկարատև չեղավ, այն, ըստ էության, շուտ նահանջեց:
Բնականաբար, այս իրադարձություններից փորձեցին նաև սեփական «օգուտը» քաղել մի շարք լրատվամիջոցներ, առանձին պետություններ, քաղաքական հոսքեր և քաղաքական գործիչներ:
Բայց, իհարկե, շարժման բնույթը սոցիալական էր, և այն չէր կարող արաբական գարուն դառնալ կամ համանման հետևանքներ ունենալ:

– Ինչպե՞ս եք վերաբերվում այն տեսակետներին, թե դա կազմակերպված էր դրսի համապատասխան ուժերի կողմից: Դա ձեզ հավաստի՞ է թվում:

– Անշուշտ, միջազգային մամուլն ակտիվորեն անդրադարձավ այս հարցին ու անգամ փորձեց սրել իրավիճակը: Այն մեկնաբանել առավել սրությամբ ու ներկայացնել որպես դժվարին իրավիճակ Իրանի համար:
Սակայն, փառք Աստծո, մենք ականատես եղանք, որ իրավիճակն այդքան էլ բարդ չէր, և ամեն ինչ արագորեն հանդարտվեց:
Եվ այս առումով պետք է դիտարկել, թե առանձնապես ո՞ր պետության լրատվամիջոցներն են առավել ներգրավված եղել իրավիճակը լուսաբանելու, առավել ևս՝ կողմնակալ լուսաբանելու մեջ: Այդ դեպքում կարող է պարզվել ընդհանուր պատկերը, արդեն նաև կարող ենք հասկանալ, թե ինչի հետ գործ ունենք:

– Իսկ ի՞նչ եք կարծում՝ այս իրադարձությունները կարո՞ղ են ծառայել որպես հիմք աշխարհաքաղաքական նոր զարգացումների համար: Թե մտածենք, որ հանգավ կրակը:

– Իրանում ես չեմ կանխատեսում բողոքների ու ցույցերի հետագա լուրջ ալիքներ: Ոչ էլ կանխատեսում եմ արաբական գարնան սցենարի կրկնություն այս երկրում:
Բանն այն է, որ Իրանը ո՛չ Իրաք է, ո՛չ Սիրիա է, կամ էլ արաբական այլ պետություն է, որտեղ հեշտությամբ հնարավոր լինի իրականացնել հեղափոխություն: Թեկուզ ստեղծել լարված կամ ծայրահե՛ղ լարված իրավիճակ:

Գոհար Սարդարյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan