Yerevan, 13.December.2018,
--
:
--
,

Վիզայի ազատականացման ռեժիմը աշխատանքային միգրացիոն հոսքերի վրա չի ազդի




Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարված անձանց թիվը վերջին 5 տարիների ընթացքում շեշտակի աճել է։ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տվյալների համաձայն՝ 2017 թվականի դրությամբ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն դիմում է ներկայացրել 3823 քաղաքացի։ Իսկ 2012 թվականից մինչև 2017 թ. ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 15009 քաղաքացի։

Ժողովրդագետ Ռուբեն Եգանյանի դիտարկմամբ՝ այս տվյալները ոչ այլ ինչ են, քան փաստի արձանագրում՝ ոստիկանության կողմից:
«Պարզ է, որ Հայաստանի բնակչության որոշակի մասը արտագաղթում է, և, բնականաբար, նաև այս երևույթը պետք է լիներ»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ռուբեն Եգանյանը:

Նշենք, որ Հայաստան–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման և այդ համաձայնագրի շուրջ համագործակցության օրակարգի կարևոր հարցերից մեկը վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկն է: Ի դեպ՝ ԵՄ–ի հետ վիզայի ազատականացման արդյունքում պաշտոնական տվյալներով Վրաստանի 3000 քաղաքացի մեկնել և չի վերադարձել երկիր: Մի շարք փորձագետներ ազատ վիզային ռեժիմը արտագաղթի նոր ալիքի սպառնալիք են համարում նաև ՀՀ–ի համար:

Ռուբեն Եգանյանը համաձայն չէ այդ կարծիքների հետ:
«Ես լավ չեմ ընկալում, թե ինչ է կատարվելու, և դա ինչ է նշանակում: Արդյո՞ք դա նշանակում է, որ ինչպես Ռուսաստանի դեպքում, այնպես էլ նշված փոփոխությամբ քաղաքացին կարող է առանց նշելու, թե ուր և ինչու է մեկնում, տոմս գնել ու գնալ: Չեմ կարծում, որ առաջիկա տարիներին նման երևույթ կլինի: Ինչ վերաբերում է զուտ վիզային ռեժիմի ազատականացմանը, ապա չեմ կարծում, որ այն էական ազդեցություն կունենա արտագաղթի ծավալների վրա: Այն գործնականում կվերաբերի միայն տուրիստական ուղևորություններ կատարողներին, կօգնի այն մարդկանց, ովքեր այսօր էլ Եվրոպա մեկնելու համար առանձնապես մեծ բարդությունների չեն հանդիպում: Ես չեմ կարծում, թե վիզայի ազատականացման ռեժիմը կազդի մարդկանց աշխատանքային միգրացիոն հոսքերի վրա: Այդ երևույթը մեծ մասսայականություն չի ունենա, քանի որ խոչընդոտող շատ հանգամանքներ կան»,–նշեց մեր զրուցակիցը:

Ռուբեն Եգանյանից հետաքրքրվեցինք՝ 2018 թ. թանկացումների նոր ալիքը կավելացնի՞ արտագաղթի տեմպերը:

«Թանկացումները միանգամից չեն արտացոլվի արտագաղթի վրա: Սպասել, թե թանկացումների արդյունքում մարդկանց արտահոսքի ալիքը կհասնի մեծ չափերի, լուրջ չէ: Մինչև այդ էլ որևէ դրական միտումներ չկային: Իհարկե, թանկացումներն ինչ–որ չափով բացասական անդրադարձ կունենան հատկապես այն ժամանակ, երբ մարդիկ երկրից մեկնելու, կամ չմեկնելու հարցի առաջ կկանգնեն: Բայց արտագաղթի երևույթը շատ ավելի խորն է, պատճառները շատ ավելին են: Այն համակարգային է և պայմանավորված է քաղաքական, տնտեսական, սոցիալական և բարոյահոգեբանական իրողություններով: Այս բոլորի արդյունքում է ձևավորվում արտագաղթը»,–ասաց ժողովրդագետը՝ ընդգծելով, որ 2017 թվականին գրանցված արտագաղթի տեմպերի առումով հուսադրող որևէ բան չկա:

«Գնահատելով երևույթի ծավալները և հիմք ընդունելով որոշակի փաստեր, կարող եմ ասել, որ արտագաղթն աճելու միտում ունի: Առայժմ որևիցե հիմք չկա ենթադրելու, որ իրավիճակը կարող է փոխվել: Իսկ արտագաղթի հիմնական ուղղությունը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը, ինչը երկու հանգամանքով է պայմանավորված: Առաջինը վիզային ռեժիմի բացակայությունն է, և երկրորդը լեզվական արգելքի գրեթե բացակայությունը: Երևի շատերը կցանկանային Արևմուտք գնալ, բայց Արևմուտք գնալու խոչընդոտները ավելի զգալի են»,– հավելեց Ռ. Եգանյանը:

Աննա Բադալյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan