Yerevan, 18.October.2018,
--
:
--
,

Գյուլը հրաժարվել է պատասխանել Էրդողանի մեղադրանքներին

 Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլն ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողների հետ զրույցում հրաժարվել է պատասխանել նախօրեին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իր հասցեին հնչեցված հայտարարությանը: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

«Նման հարցերով վիճաբանության մեջ մտնելն ինձ սազական չէ: Հետևաբար` ամեն բան պարզ է, բոլորը գիտեն մեկը մյուսին: Չեմ ցանկանում մտնել վիճաբանության մեջ»,- ասել է Գյուլը:

Մեկնաբանելով երկրում արտակարգ դրությունը կրկին երկարաձգելու մասին որոշման ընդունումը՝ նախկին նախագահը հույս է հայտնել, որ դա արվում է վերջին անգամ: Գյուլի համոզմամբ՝ եկել է ժամանակը, որպեսզի Թուրքիան վերադառնա ժողովրդավարական կարգերին և դա ի ցույց դնի ողջ աշխարհին:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առջև ելույթի ժամանակ Էրդողանը հունվարի 9-ին բացասական է արտահայտվել նախկին նախագահի հասցեին:

«Նախկինում մեր կուսակցության հարկի տակ, իսկ այժմ դրսում գտնվող ոչ ոք իրավունք չունի մեր կուսակցության հետ կապված հայտարարություններ անել: Բոլորը բերանները բացելուց պետք է ուշադիր լինեն, թե որտեղ են եղել»,- հայտարարել է Էրդողանը:

Գյուլի հետ նրա տարաձայնությունները սկսվել են այն բանից հետո, ինչ նախկին նախագահը «խիստ մտահոգիչ» էր անվանել Էրդողանի ստորագրած օրենքը, որը ենթադրում է անձեռնմխելիություն սահմանել բոլոր այն քաղաքացիական անձանց համար, ովքեր ճնշել կամ բռնություն են գործադրել են հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցների նկատմամբ:  Էրդողանը Գյուլի այս հայտարարությունը «վշտացնող» էր անվանել, իսկ Գյուլը պատասխանել էր, որ դա «իմ պարտականությունն է»:

Ի պատասխան այս հայտարարության Թուրքիայի գործող նախագահ Էրդողանն ասել էր. «Մի դատական գործի շրջանակում միասին ենք ներգրավված եղել: Ինչպես է ստացվում, որ գնում եք և Քեմալի (հեղ.- ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդն է) հետ նույն նավն եք նստում: Ցավալի է»: Իսկ Գյուլն իր հերթին ասել է. «Խոսքի ազատությունը մեր կուսակցության հիմնադրման սկզբունքներից է»:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan