Yerevan, 18.October.2018,
--
:
--
,

ՀՔԾ-ն վարույթ է ընդունել ոստիկանների մասնակցությամբ խուլիգանության փաստերով հարուցված երկու քրեական գործ

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ քննչական կոմիտեում քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով քննված երկու քրեական գործ:

Ինչպես  տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, քրեական գործերից մեկով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 2017 թվականի հոկտեմբերի 27-ին ` ժամը 00:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որոնց շարքում եղել է նաև ՀՀ ոստիկանության ջոկի հրամանատար Գ. Ս.-ն:  Վերջինս տևական ժամանակ հայհոյանքներ է տվել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել վիճաբանության մասնակիցներին:

Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից խուլիգանություն կատարելու առերևույթ հանցագործության հատկանիշներ, վերը նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:

Խուլիգանության հատկանիշներով հարուցված մյուս քրեական գործի նյութերով պարզվել է, որ 2017 թվականի հունիսի 5-ին` Երևան քաղաքի գիշերային ակումբներից մեկի դիմաց, ժամը 01:10-ի սահմաններում, ակումբի աշխատակիցների և մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որին միջամտել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններ Հ. Ս.-ն ու Ա. Ա.-ն:

Հիշյալ դեպքի առթիվ 2017 թվականի հունիսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեում կատարված նախաքննության ընթացքում միջադեպի մասնակիցներից երկուսը ցուցմունքներ են տվել, որ ոստիկանության վերոհիշյալ աշխատակիցներն իրենց տեղափոխել են ակումբի սենյակներից մեկը և քաղաքացիական հագուստով երեք անձանց հետ ծեծի ենթարկել:

Այսպիսով, հաշվի առնելով, որ խուլիգանության հատկանիշներով հարուցված հիշյալ քրեական գործի նյութերում ևս առկա են ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված հանցագործության հատկանիշներ, ուստի այն նույնպես քննչական ենթակայության կարգով ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan