Երևան, 20.Հունվար.2018,
--
:
--
,
Չեխիայի խորհրդարանը վարչապետին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից Մակրոնը խոստացել Է ընդհանուր զինապարտություն սահմանել Նոր տեխնոլոգիաների միջոցով Կատալոնիան կարելի Է կառավարել Բրյուսելից. Պուչդեմոն ՔԿՀ աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու վերաբերյալ քրգործի նախաքննությունը ավարտվել է մեղադրական եզրակացությամբ Օրինապահ հարկ վճարողների համար կգործարկվի հորիզոնական մոնիթորինգի համակարգը «Ակոս»-ի խմբագրատան դիմաց մեկնարկել է Դինքի սպանության տարելիցի ոգեկոչման արարողությունը Մխիթարյանի և Սանչեսի փոխանակությունը կկայանա այսօր. Mirror «Ելք» դաշինքի երթն ընդդեմ թանկացումների.ուղիղ միացում Պյոտր Սվիտալսկին հրաժարվեց մեկնաբանել ՀՀ Նախագահի պաշտոնի համար Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը

Փայլանը ցուցմունք է տվել Եվրոպայում թուրքահայերի դեմ մահափորձի հայտարարությունների հետ կապված

 


 Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանն Անկարայի արդարադատության պալատում ցուցմունք է տվել դատախազին այն հայտարարության առնչությամբ, համաձայն որի Եվրոպայում Թուրքիայից հաստատված անձանց, այդ թվում և ալևիների ու հայերի դեմ մահափորձեր են նախապատրաստվում: Այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Փայլանը 2017 թվականի դեկտեմբերի 20-ին մեջլիսում հայտարարել էր, որ արտերկրում բնակություն հաստատած մի շարք լրագրողներ և ակադեմիկոսներ, ում Թուրքիայի կառավարությունը, նախագահ Էրդողանը և ԶԼՄ-ները «հայրենիքի դավաճան» են որակել և թիրախավորել, Թուրքիայում կենտրոնացած մի կառույցի կողմից մահափորձերի են ենթարկվելու: Նա տեղեկացրել էր, որ գոյություն ունի թիրախավորված անձանց հստակ ցուցակ, որը նա ներկայացրել է Թուրքիայի իրավապահ մարմիններին, Ազգային անվտանգության ծառայությանն ու համապատասխան նախարարություններին:

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորի այս հայտարարությունից հետո Անկարայի հանրապետական դատախազությունը կանչել է նրան ցուցմունք տալու:

Հունվարի 11-ին Փայլանն իր փաստաբանի հետ գնացել է դատախազություն և ցուցմունք է տվել: «Թուրքիայում կա Հրանտ Դինքի իրողությունը: Նա իմ ընկերն էր: Այն ժամանակաշրջանում թիրախավորվել էր: Ուզում էի, որ երկրից դուրս գնա, սակայն չգնաց և սպանվեց: Այժմ էլ մի շարք անձինք, այդ թվում և Ջան Դյունդարը (խմբ.- հայտնի ընդդիմադիր թուրք լրագրող) քաղաքական գործիչների և մեդիայի կողմից թիրախավորվել են: Տեղեկություններ ունենք, որ Գերմանիայում այդ անձանց դեմ մահափորձեր են կազմակերպվում: Այս հարցում հստակ տեղեկություններ ու փաստաթղթեր չկան: Հայտարարություն եմ արել բանավոր տեղեկատվության հիման վրա»,- իր ցուցմունքում ասել է Փայլանը:

Մեջլիսում Փայլանի հայտարարությունից հետո Գերմանիայի իրավապահ մարմինները հայտարարել էին, որ տեղյակ են Փայլանի հայտարարության մասին: «Տեղյակ ենք վերոնշյալ վտանգից, անհրաժեշտ աչալրջությամբ ուսումնասիրում ենք իրադրությունը: Սակայն իրավիճակի և պաշտպանական միջոցների ձեռնարկման մասին այլ մանրամասներ չենք կարող տրամադրել»,- ասվում էր իրավապահ մարմինների հայտարարության մեջ:

Թուրքիայում շարունակվող հետապնդումների հետևանքով Գերմանիայում հաստատված հայ լրագրող Հայկո Բաղդաթն օրերս ևս մեկ անգամ ուշադրություն էր հրավիրել այդ երկրում բնակություն հաստատած Թուրքիայի քաղաքացիների դեմ հնարավոր մահափորձերի մասին տեղեկատվության վրա: «Եվս մեկ անգամ նախազգուշացնում եմ: Լրջորեն վերաբերվեք Գերմանիայում մահափորձերի մասին պնդումներին»,- գրել էր Բաղդաթը:

loading...
Պելեն հոսպիտալացվել է օրգանիզմի հյուծվածության պատճառով Թրոմբոզն աշխարհում 4 մարդուց մեկի մահվան պատճառ է դառնում. հղի կանայք 8-10 անգամ ավելի հակված են թրոմբոզ ձեռք բերելու Չեխիայի խորհրդարանը վարչապետին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից Մակրոնը խոստացել Է ընդհանուր զինապարտություն սահմանել Նոր տեխնոլոգիաների միջոցով Կատալոնիան կարելի Է կառավարել Բրյուսելից. Պուչդեմոն ՔԿՀ աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու վերաբերյալ քրգործի նախաքննությունը ավարտվել է մեղադրական եզրակացությամբ Օրինապահ հարկ վճարողների համար կգործարկվի հորիզոնական մոնիթորինգի համակարգը «Ակոս»-ի խմբագրատան դիմաց մեկնարկել է Դինքի սպանության տարելիցի ոգեկոչման արարողությունը Մխիթարյանի և Սանչեսի փոխանակությունը կկայանա այսօր. Mirror «Ելք» դաշինքի երթն ընդդեմ թանկացումների.ուղիղ միացում Պյոտր Սվիտալսկին հրաժարվեց մեկնաբանել ՀՀ Նախագահի պաշտոնի համար Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը Պարարվեստի առաջընթացն այս տարվա առաջնահերթություններից է. Արմեն Ամիրյանը հանդիպել է պարարվեստի ներկայացուցիչների հետ 2017 թ. պետական բյուջեն գերակատարվել է. Վարչապետն այցելել է ֆինանսների նախարարություն «Արմեն Սարգսյանը Վազգենի հետ ոչ միայն գործընկեր էր, այլև բարեկամ». Տիգրան Հակոբյան ՔԿՀ-ներում պահման պայմանները բարելավելու ուղղությամբ հստակ ծրագիր է մշակվել Նախագահի նստավայրում կայացել է Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական մրցանակների հանձնման արարողությունը Լևոն Սարգսյանն ընտրվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ «Տուր ձեռքդ, պստլո» վեպի հեղինակն եւ «Կյանք ու կռիվ» ֆիլմի հեղինակներն արժանացան ՀՀ պետական պարգեւների Դիտորդական խմբի անդամն առաջարկում է ՔԿՀ-ներում դատապարտյալների հիերարխիկ հարաբերությունների դեմ հայեցակարգ մշակել Դինքի բացակայությունը Թուրքիային դեպի ավելի վատը տարավ. «Ակոս»-ի գլխավոր խմբագիր 11 տարի առանց Հրանտ. այսօր Դինքի սպանության օրն է ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ Հայաստանը ԼՂ հարցում Ռումինիայից հավասարակշռված դիրքորոշման շարունակում է ակնկալում Սերժ Սարգսյանը տվեց նոր նախագահի թեկնածուի անունը. նա նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է Հե՛չ լավ օրից չէ. 2018–ի ապրիլն էլ դանդաղ է մոտենում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan