Ереван, 24.Май.2018,
--
:
--
,

Ադրբեջանի 2017-ի պետական բյուջեում ռեկորդային ճեղք է գրանցվել

Ադրբեջանի 2017թ-ի պետական բյուջեում գրանցվել է վերջին 15 տարիների ամենամեծ ճեղքը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական  meydan.tv-ն:

Ադրբեջանի Ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հունվարի 11-ին հայտնել է, որ Ադրբեջանի 2017թ-ի բյուջեի կատարողականը տեղի է ունեցել նախապես որոշվածի 98 տոկոսի չափով` կազմելով 16 447 և 17 588 մլն մանաթ:

«Չնայած այն հանգամանքին, որ կանխատեսվող բյուջեից 736 մլն մանաթով քիչ միջոցներ են ներառվել մաքսային կոմիտեից ստացված եկամուտների 16 տոկոսով (359 մլն մանաթ) շատ լինելու, ներքին շուկայում լրացուցիչ կարճաժամկետ պետական պարտատոմսերի վաճառքի եւ բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման հաշվին բյուջետային հիմնարկների ներկայացրած հայտերը հաստատված պետական բյուջեի շրջանակներում ամբողջովին կատարվել են»,- նշել է Ադրբեջանի ֆինանսների նախարարը:

Շարիֆովը նշել է նաև, որ պետական բյուջեի ճեղքվածքը կազմել է նախապես ընդունված վերին շեմից 34 մլն մանաթով պակաս:

« Հատկապես պետք է ընդգծել համախմբված բյուջեի կատարման ընթացքում դրական դինամիկան: Այսպիսով` համախմբված բյուջեի ճեղքվածքը չնայած կանխատեսվում էր 7,6 մլրդ մանաթի չափով (ՀՆԱ-ի 11,1 տոկոս) տարվա արդյունքներով կազմել է ՀՆԱ-ի 1,5 տոկոսի չափով պակաս:

Ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Ռոֆշան Աղաևն ի տարբերություն Ադրբեջանի ֆինանսների նախարարի նշում է, որ Ադրբեջանի 2017թ-ի  պետական բյուջեի ճեղքվածքը եղել է վերջին 15 տարում ամենամեծը:

Տնտեսագետը նշում է, որ 2017թ-ի բյուջեի մուտքերը 319 մլն, ծախսերը 353 մլն, իսկ դեֆիցիտը 34 մլն մանաթով պակաս են կատարվել:

«Բանն այն է, որ 2017թ-ին Ադրբեջանում գրանցվել է վերջին 15 տարիների բյուջեի ամենաբարձր դեֆիցիտը: Բյուջեի դեֆիցիտը նախորդ տարում կազմել է 1,141 մլն մանաթ»,-նշել է տնտեսագետը:

Տնտեսագետը հայտնել է, որ սրանից առաջ բյուջեի դեֆիցիտի ամենաբարձր ցուցանիշը եղել է 2010թ-ին` 363 մլն մանաթ և 2014թ-ին 308 մլն մանաթ:

«Այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանի 2017թ-ի պետական բյուջեում գրանցվել է ռեկորդային դեֆիցիտ` նախորդ անգամից 3 անգամով ավելի»,- եզրափակել է  տնտեսագետը:

loading...
Депутат в шелках и миллиардных долгах Данные ЦАМТО ошибочны- у Армении есть “Искандер” и “БУК” Министр обороны доложил президенту о старте новой программы социальной помощи семьям погибших или ставших инвалидами военнослужащих Карен Карапетян подчеркнул важность проектов, направленных на качественные изменения в сфере ИТТ Саакашвили уходит с поста губернатора Одесской области, виной тому – Порошенко Телеканал «Россия»: Россия и Армения ведут честную игру КРОУ склонна к снижению тарифа на электроэнергию Республиканская партия Армении не пойдет на кардинальные изменения во внешней или внутренней политике Виталий Баласанян назначен секретарем Совбеза НКР Для необеспеченных слоев населения тариф на газ составил 100 драмов Обновление ОДКБ идет на пользу Армении Президент потребовал постоянного внимания к регулированию дорожного движения "Газпром Армения" представила основные цели и факторы изменения газовых тарифов Азербайджан применил на линии соприкосновения гранатометы Армения – единственная в мире страна, где «воров в законе» не сажают – российская пресса «Газпром Армения» обратится в КРОУ по вопросу о пересмотре газовых тарифов Азербайджан более 55 раз нарушил режим перемирия Новая книга о Карсе и необходимости переосмыслить идею независимости Первопрестольный Эчмиадзин хотел бы видеть на престоле Константинопольского патриарха епископа Саака Машаляна Российские и сирийские ПВО выдворили турок из воздушного пространства Сирии Китайский М20 не может стать реальным конкурентом «Искандера»: его качество сомнительно Согласится ли Гагик Царукян возглавить новую партию? Новое кадровое назначение: главу ГСБПП Армена Айрапетяна сменит Ишхан Карапетян В приграничном Кохбе освящена новая церковь Сурб Григор Лусаворич Тема карабахского урегулирования уже давно не обсуждается в ходе встреч президентов (видео)
Сегодня За неделю За месяц
website by Sargssyan