Ереван, 24.Февраль.2018,
--
:
--
,

Զոյա Թադևոսյան. «Գնաճը կարող է զանգվածային աղքատացման հանգեցնել»



2018 թ.–ի հունվարի 1–ից ուժի մեջ է մտել նոր Հարկային օրենսգիրքը: Այլևս չի գործելու նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո ՀՀ–ի համար սահմանված ավելի քան 800 անուն ապրանքատեսակների ներկրման մաքսային արտոնյալ ռեժիմը: Նշված փոփոխություններով պայմանավորված՝ 2018 թվականի մեկնարկն աչքի է ընկնում էական թանկացումներով:

Տնտեսագետ Զոյա Թադևոսյանի խոսքով՝ գնաճը կարող է հանգեցնել զանգվածային աղքատացմանը, կարող է իջնել եկամուտների, իրական աշխատավարձի մակարդակը:
«Ցածր սոցիալ–տնտեսական իրավիճակի կարող ենք հասնել, և, բնականաբար, այստեղ միգրացիան էլ չի օգնի՝ թանկացումները միայն մեր երկրում չեն: 2008 թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական արդյունքներն ամենուրեք ակնհայտ են: Ո՛չ զարգացած և ո՛չ էլ զարգացող երկրները դեռևս չեն կարողանում ճանապարհներ գտնել՝ հաղթահարելու այդ ճգնաժամի հետևանքները: Ուստի միգրացիան որևէ էական դրական արդյունք չի ունենա միգրանտի համար: Համենայնդեպս, մեր երկրում կա աշխատանքի բացակայության հանգամանքը: Հիմնականում կտուժեն նրանք, ովքեր տրանսֆերտների կամ սոցիալական տարբեր նպաստների հաշվին են ապրում»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Զուգահեռ, ըստ Զոյա Թադևոսյանի, պետք չէ սպասել սոցիալական բունտի. «Սոցիալական բունտը հարիր է իր իրավունքների, իր ապագայի համար պայքարող ժողովրդին: Մենք կարծես թե այդ առումով թուլացել ենք: Ես չեմ պատկերացնում, թե ինչ պետք է լինի, որ մեր ժողովուրդը սոցիալական բունտի դիմի: Սոցիալական բունտ չի լինի, մեր ժողովուրդը համակերպվող է»:

Հարցին, թե կամայականություններ կա՞ն, թե թանկացումների պատճառը միայն վերոնշյալ օրենսդրական փոփոխություններն են, տնտեսագետը պատասխանեց. «Իհարկե, կամայականությունը չի բացառվում, որովհետև շատ սուբյեկտիվ գործընթաց է, և յուրաքանչյուր արտադրող կամ տնտեսական սուբյեկտ ինքն է որոշում, թե ինչ եկամուտներ և օգուտներ պետք է ստանա: Նրանք կարող են առիթից օգտվել և օրենսդրական փոփոխություններով պայմանավորված՝ ավելացնել տոկոսադրույքները, բարձր եկամուտների ակնկալիքով գնաճի գործընթացին ավելի ցայտուն տեսք տալ: Բայց նման հաշվարկներ անողները նաև պետք է հասկանան, թե ինչպիսի հասարակության հետ գործ ունեն: Ի վերջո, մեր հասարակությունն առհասարակ հարուստ չէ, որ կարողանա նման փոփոխություններին ադեկվատ վերաբերմունք ցուցաբերել: Եվ եթե տնտեսվարողների կողմից այդպիսի մոտեցումներ լինեն, երկար կյանք չեն ունենա: Արհեստական գնաճ ձևավորողները ժամանակի ընթացքում կտեսնեն, որ առևտրի ծավալները նվազում են: Ընդհանրապես խելացի տնտեսվարողները գոնե գնային առումով միշտ ուզում են մրցակցային առավելություններ ունենալ, ինչի հաշվին ավելի մեծ եկամուտներ կարող են ստանալ, քան գնաճի հաշվին»:

Ինչ վերաբերում է կոնկրետ բենզինի, դիզվառելիքի և սեղմված գազի շուկայում առկա գնաճին, և ՏՄՊՊՀ պարզաբանմանը, թե այդ գնաճն ամբողջությամբ հարկային դրույքաչափերի փոփոխությամբ է պայմանավորված, տնտեսագետն ընդգծեց, որ այստեղ ևս գնային քաղաքականության մեջ կամայական մոտեցում կա:

«Այդ քաղաքականությունը ոչ թե այսօր, այլ միշտ է եղել: Մենք տեսնում ենք, թե Հայաստանում ինչպես են ձևավորվում այդ ապրանքախմբի գները: Տեսնում ենք, թե դրանք որքան անկախ են համաշխարհային գներից: Սա այն ապրանքատեսակն է, որի գինը մշտապես պետք է կախված լինի բորսաներում ձևավորված գներից, բայց մեզ մոտ այդպես չէ: Եթե նույնիսկ համաշխարհային շուկայում այդ ռեսուրսի գինն ընկնում է, ապա Հայաստանում բարձրանում է: Կամայականություն կա, և մենաշնորհներն այստեղ շատ էական դեր են խաղում: Բայց ցանկացած երկրում կառավարությունն ու մրցակցային հանձնաժողովները կանխում են նման երևույթները: Բայց մեզ մոտ մենաշնորհ է ոչ միայն տնտեսական առումով, այլև մտածողության: Իսկ մտածողության մենաշնորհը հանգեցնում է կոռուպցիայի, և այդ կոռուպցիոն երևույթները տեղ են գտնում ամենուրեք: Ստեղծված իրավիճակից շահում են փոքրաթիվ մարդիկ, նրանք մեծ եկամուտներ են ստանում, իսկ բնակչությունն օրեցօր ավելի է աղքատանում»:

Ինչ վերաբերում է գնաճը զսպելու քաղաքականությանը, տնտեսագետը նշեց, որ պատասխանատու մարմիններն այդ ուղղությամբ ընդհանրապես չեն աշխատում. «Պետք է փակեն այդ կառույցները, որովհետև դրանք բյուջեից սնվող ավելորդ «բերաններ» են»:

Աննա Բադալյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Депутат в шелках и миллиардных долгах Данные ЦАМТО ошибочны- у Армении есть “Искандер” и “БУК” Министр обороны доложил президенту о старте новой программы социальной помощи семьям погибших или ставших инвалидами военнослужащих Карен Карапетян подчеркнул важность проектов, направленных на качественные изменения в сфере ИТТ Саакашвили уходит с поста губернатора Одесской области, виной тому – Порошенко Телеканал «Россия»: Россия и Армения ведут честную игру КРОУ склонна к снижению тарифа на электроэнергию Республиканская партия Армении не пойдет на кардинальные изменения во внешней или внутренней политике Виталий Баласанян назначен секретарем Совбеза НКР Для необеспеченных слоев населения тариф на газ составил 100 драмов Обновление ОДКБ идет на пользу Армении Президент потребовал постоянного внимания к регулированию дорожного движения "Газпром Армения" представила основные цели и факторы изменения газовых тарифов Азербайджан применил на линии соприкосновения гранатометы Армения – единственная в мире страна, где «воров в законе» не сажают – российская пресса «Газпром Армения» обратится в КРОУ по вопросу о пересмотре газовых тарифов Азербайджан более 55 раз нарушил режим перемирия Новая книга о Карсе и необходимости переосмыслить идею независимости Первопрестольный Эчмиадзин хотел бы видеть на престоле Константинопольского патриарха епископа Саака Машаляна Российские и сирийские ПВО выдворили турок из воздушного пространства Сирии Китайский М20 не может стать реальным конкурентом «Искандера»: его качество сомнительно Согласится ли Гагик Царукян возглавить новую партию? Новое кадровое назначение: главу ГСБПП Армена Айрапетяна сменит Ишхан Карапетян В приграничном Кохбе освящена новая церковь Сурб Григор Лусаворич Тема карабахского урегулирования уже давно не обсуждается в ходе встреч президентов (видео)
Сегодня За неделю За месяц
website by Sargssyan