Լևոն Շիրինյան. «Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումը ԽՍՀՄ–ը վերականգնելու հետնախորշային նպատակ ունի»


Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցները, մասնավորապես՝ ռազմարդյունաբերական համալիրի նկատմամբ, կարող են նաև ազդել Մոսկվայի հետ ռազմատեխնիկական համագործակցություն ծավալող երկրների վրա: Այս մասին հայտարարել է Ամերիկյան խորհրդի արտաքին քաղաքականության անալիտիկ Սթիվեն Բլանկը: Խոսքը մասնավորապես վերաբերում է Հարավային Կովկասին՝ Հայաստանին և Ադրբեջանին: Այս մասին գրում է eadaily.com կայքը:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի համոզմամբ ասված խոսքերը տեղին են, բայց միայն Ադրբեջանի մասով, և հենց միայն Ադրբեջանի նկատմամբ պետք է սանկցիաներ կիրառել: Քաղաքագետը գտնում է, որ ԱՄՆ–ն պարտավոր է Ադրբեջանի նկատմամբ կիրառել սանկցիաներ, իսկ Հայաստանի հանդեպ՝ ոչ, քանի որ Հայաստանը Ռուսաստանի հետ ստրատեգիական–դաշնակցային պայմանագիր ունի, և ի տարբերություն Ադրբեջանի՝ մերը կոմերցիոն գործարք չէ: Ըստ մեր զրուցակցի՝ սա նույնն է, թե ԱՄՆ–ը Թուրքիային զենք չմատակարարի:

«Հայաստանը կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ է, Ռուսաստանի հետ ունի հարթ հարաբերություններ, հետևապես Հայաստանի վրա դա չի կիրառվում: Ադրբեջանի նկատմամբ պետք է կիրառվի, որովհետև նա այդ պայմանագրի անդամ չէ, նրա զենքի մատակարարումները անչափ են դարձել ոչ միայն Ռուսաստանից, այլև Իսրայելից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, միաժամանակ կոմերցիոն գործարքներում ագրեսիվ նպատակներով է զինվում, իսկ Հայաստանն այդպիսի նպատակներ չունի»,– նշեց նա:

Դիտարկմանը, թե նյութում խոսք կար այն մասին, որ ամերիկացի քաղաքագետի զրույցում ակնարկ կար Ռուսաստանի՝ նախկին ԽՍՀՄ–ը վերականգնելու փորձերի մասին, Շիրինյանը նույնպես նկատեց, որ դա հեռու չէ իրականությունից: Ըստ նրա՝ և՛ ապրիլյան պատերազմը, և՛ Ադրբեջանին զինելը հենց այդ նպատակն ուներ, որովհետև մենք «կջախջախվեինք» և օգնություն կխնդրեինք, Ռուսաստանն էլ կասեր՝ միացե՛ք, կօգնե՛նք: Բայց, բարեբախտաբար, մեր զինվորն այդ վիճակը փրկել է:

«Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումը, կարծում եմ, ԽՍՀՄ–ը վերականգնելու հետնախորշային նպատակ ունի: Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենքի մատակարարումը անօրինական է, Ադրբեջանի ստանալն՝ անօրինական և վտանգավոր: Իսկ այն, որ Ռուսաստանը ապրիլյան պատերազմում ուզում էր վերականգնել ԽՍՀՄ–ը , անկասկած է: Այդ պատերազմում հայ զինվորի արյան գնով պաշտպանած պետականությունը Հայաստանին ավելի անկախ դարձրեց և տապալեց Կրեմլում մտահղացած ծրագիրը: Դրա համար, այդ Սթիվեն Բլանկը մեզ պետք է հիացմունքով ընդունի, նա պետք է հիանա հայ բանակի դիմադրության կարողությամբ, որը նաև պաշտպանվելու կարիք ունի: Իրենք էլ պետք է օգնեն մեզ: Հակասական թող չթվա, բայց այդպես է:

Ադրբեջանը, Ռուսաստանը խախտում են անում, իսկ Հայաստանը՝ ոչ: Ռուսաստանը բազմաբովանդակ քաղաքականություն է վարում, ըստ պայմանագրի իբրև թե մեր բարեկամն է, բայց զենք է մատակարարում մեր թշնամուն, այն էլ՝ ագրեսիվ պետությանը: Այնպես որ, պատժամիջոցներ պետք է կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ»,– ասաց Շիրինյանը:



ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan