Nyut.am | Կարեն Կարապետյանի ցանկությունն ու Սերժ Սարգսյանի պլանները
Yerevan, 20.August.2018,
--
:
--
,

Կարեն Կարապետյանի ցանկությունն ու Սերժ Սարգսյանի պլանները


2018 թվականի ապրիլից հետո վարչապետի թեկնածության շուրջ թեև վերջնական հստակեցում չկա, բայց հանգուցալուծումը հեռավոր ապագայում չէ: Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ հետզհետե մոտենում ենք վարչապետի պաշտոնի շուրջ հստակեցմանը:

«2018 թ. ապրիլից հետո ամենակարևոր պաշտոնն, ըստ էության, վարչապետի պաշտոնն է: Վարչապետի պաշտոնի շուրջ որոշում կկայացվի, մնացած պաշտոններն էլ կորոշվեն: Եթե, օրինակ, Սերժ Սարգսյանն է լինելու այդ պաշտոնին, իր մարդիկ կլինեն մնացած պաշտոններին: Իսկ եթե մեկ ուրիշն է, պատկերն այլ կլինի: Մինչև 2018 թ.–ի ապրիլը, ամեն դեպքում, վարչապետի պաշտոնն ինչ–որ չափով ինտրիգային է լինելու: Կարեն Կարապետյանը բազմիցս հայտարարել է, որ ցանկություն ունի 2018 թ. ապրիլից հետո վարչապետ լինել: Նա հենց այդ նպատակով էլ եկել էր Հայաստան: Բայց, չնայած այդ հանգամանքին, այս պահին Սերժ Սարգսյանը պլանավորում է, որ ինքն է լինելու վարչապետը: Իսկ Սերժ Սարգսյանը պատրաստ է այդ պաշտոնին: Նա Սահմանադրություն է փոխել, ընտրություններ է կեղծել, որպեսզի հասնի այդ պաշտոնին: Նա կարծես ավելի շատ հենց այդ պաշտոնը ձեռք բերելու ուղղությամբ է գնում: Իսկ Կարեն Կարապետյանը թեև Հայաստան է եկել հենց այդ նպատակով, նրա կողմից լուրջ քայլեր, փորձեր չեն նկատվում ապրիլից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ուղղությամբ: Նա ավելի շատ այդ որոշումը թողել է Սերժ Սարգսյանին: Իսկ վերջինս կորոշի վարչապետ դառնալ»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Արմեն Գրիգորյանը:
Քաղաքագետը բացառում է այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը կարող է գլխավորել Անվտանգության խորհուրդը:

«Կարծիք կար, թե հնարավոր է այնպիսի ձևակերպում տալ Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին ՀՀ օրենքին, որ այն մեծ լիազորություններ ունենա, և ըստ այդմ՝ Սերժ Սարգսյանը կգնա ԱԽ: Բայց օրենքի նախագիծը հուշում է, որ Անվտանգության խորհուրդը մեծ դերակատարություն չի ունենալու և ավելի շատ վերահսկվելու է վարչապետի կողմից: Սա որոշակիորեն հուշում է, որ Սերժ Սարգսյանն ավելի շատ պլանավորում է վարչապետ դառնալ: Իսկ այն, թե նա կարող է ուժային կառույց ղեկավարել, համակարգային առումով բացառվում է»,– ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ ուժային կառույցներին չի տրվել մի այնպիսի ստատուս, որը գոնե վարչապետին հավասար կլիներ, կամ ինչ–որ մրցակցային դերակատարություն կունենար:
«Ամբողջը վարչապետի վերահսկողության տակ է: Այդ առումով կամ պետք է վարչապետ լինել, կամ որևիցե այլ պաշտոն չզբաղեցնել: Կառավարման համակարգում մնացած բոլոր պաշտոնների դեպքում պաշտոնյան լինելու է վարչապետի վերահսկողության տակ»,– ընդգծեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է 2018 թ. ապրիլից հետո քաղաքական վերադասավորումների շուրջ իշխող վերնախավում առկա հնարավոր կոնֆլիկտին, Ա. Գրիգորյանը շեշտեց. «Ասել, որ իշխանության ներսում լուրջ կոնֆլիկտ կա, հիմնավոր չէ: Ցանկացած մարդկային հարաբերություններում միշտ էլ կոնֆլիկտներ լինում են, բայց այդ կոնֆլիկտները դեռ ֆունդամենտալ չեն, որպեսզի ինչ–որ բեկումնային բան մտցնեն կառավարման համակարգում: Կա միայն վարչապետ դառնալու Կարեն Կարապետյանի ցանկությունը և վարչապետ դառնալու Սերժ Սարգսյանի պլանները: Զուտ այս հանգամանքներն են, մնացած առումներով կարելի է ասել, որ իշխող վերնախավում որևիցե լուրջ հակամարտություն չկա»:

 


Աննա Բադալյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan