Արտյոմ Տավակալյանը 23 միավոր վաստակեց «Նորթ Կարոլինայի» հետ մրցավեճում

Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամ Արտյոմ Տավակալյանը շարունակում է ելույթներն ԱՄՆ-ում:
NCAA-ի հերթական տուրում Արտյոմ Տավակալյանի «Դելեվր Սթեյթը»-ը 66-76 հաշվով պարտություն կրեց «Նորթ Կարոլինա» ակումբից:
Տավակալյանը խաղադաշտում անցկացրեց 31 րոպե և վաստակեց 23 միավոր: