Արամ Գրիգորյան. «Թանկացումները նաև ազատ մրցակցության պակասի հետևանք են»


2018 թվականը հայաստանցիների համար սկսվել է թանկացումներով: Հունվարի 1–ից 10–15%–ով բարձրացել են բենզինի, դիզվառելիքի ու ավտոմեքենաների լիցքավորման գազի սակագները:

 Եթե «Regular» տեսակի բենզինն արժեր 390 դրամ, այսօր բենզալցակայաններում մեկ լիտրը վաճառվում է 450 դրամով: Բենզինի «սուպեր» տեսակի մեկ լիտրն արդեն 490 դրամ է, նախկինում գինը տատանվում էր 440–450 դրամի սահմաններում: Դիզվառելիքը 390 դրամից հասել է 450–ի:

Վարորդները մեկ խորանարդ մետր սեղմված գազի դիմաց այսօր վճարում են 210–220 դրամ, մինչդեռ անցած տարվա վերջին այն արժեր 180–190 դրամ:

Դիզվառելիքի, բենզինի ու ավտոմեքենաների լիցքավորման գազի թանկացումները բացասական ազդեցություն ունեն հատկապես բնակչության սոցիալապես անապահով խավի վրա՝ լրացուցիչ բեռ հանդիսանալով սպառողների համար:

 «Շատ վատ է: Աշխատանք չկա, ու համատարած թանկացումներ են, մեր վիճակը թե ո՞նց կլինի, չգիտեմ»,– «Փաստի» հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:

Գնաճը պայմանավորված է նոր Հարկային օրենսգրքով նախատեսված ակցիզային հարկի ներդրմամբ: Ակցիզային հարկի շրջանակներում այսուհետ ավտոգազալցակայանների կողմից վաճառվող գազը նույնպես հարկվում է ակցիզային հարկով:
Ըստ «Հասարակական պաշտպան» ՀԿ ղեկավար Արամ Գրիգորյանի՝ թանկացումները ոչ միայն Հարկային օրենսգրքի փոփոխությամբ են պայմանավորված: Այլ գործոններ ևս կան:

«Հայաստանում մրցակցության պակաս կա: Ես կարծում եմ, որ գների բարձրացման այս տարերային վիճակներն ավելի շատ ազատ մրցակցության պակասի հետևանք են: Գազի, հոսանքի բնագավառում մոնոպոլ շուկա է, որտեղ գների վրա մեծ ազդեցություն են թողնում մոնոպոլիստների անձնական ցանկություններն ու ախորժակը: Հենց ամսի 1–ին, կեսգիշերից հետո թանկացան գազն ու բենզինը: Կարող էր չէ՞, 30 դրամի փոխարեն 1 դրամով թանկանալ»,– համոզմունք հայտնեց նա:

 Գրիգորյանի խոսքով՝ հարկային կամ մաքսային որևէ փոփոխություն ընկած չէ բենզինի թանկացման հիմքում, փոխարենը այստեղ գործ ունենք փաստացի մոնոպոլ շուկայի հետ:
«Եթե միջազգային շուկայում գների փոփոխություն է լինում դեպի նվազում, մեզ մոտ դա չի լինում, հետևաբար, մոնոպոլիստներն են գները որոշում, իրենք երբեք իրենց շահույթը չեն նվազեցնում»,– ասաց «Հասարակական պաշտպան» ՀԿ ղեկավարը:
Նրա դիտարկմամբ՝ սեղմված գազի սակագնի բարձրացումն իր հերթին կբերի տրանսպորտի թանկացմանը: Լայն սպառման բոլոր տեսակի ապրանքները ևս կհայտնվեն այդ ցանկում:

«Սննդամթերքի գները ևս կբարձրանան: Տենդենց կա՝ եթե մեկը մի բան թանկացնում է, մյուսները նույնպես հետևում են դրան: Սա գնաճի հերթական ալիքը կբարձրացնի՝ հաշվի առնելով նաև այն, որ այսօր ազատ մրցակցություն գոյություն չունի: Մեկը չկա, որ ասի՝ ես իմ ապրանքը ցածր գնով են վաճառում, որ վաճառքը շատ լինի»,– նշեց մեր զրուցակիցը:
 Նա նաև շեշտեց, որ այսօր գների զսպման մեխանիզմ գոյություն չունի:

«Տնտեսությունը չի կարողանում դիմագրավել թանկացումներին: Սա մրցակցության պակասի արդյունք է: Պետությունը պետք է ազատ մրցակցային շուկա ստեղծի, ինչը չի անում: Պետությունը պետք է կարողանար տնտեսություն զարգացնել, իսկ մեր տնտեսության ցանկացած ալեկոծում իր բացասական ազդեցությունն է թողնում հանրության վրա»,– մատնանշեց ՀԿ ղեկավարը:

Արամ Գրիգորյանն ասաց, որ չկա նաև իրավունքների պաշտպանության համակարգ: Նա որպես ապառողների իրավունքների պաշտպան չի կարողանում դատարան դիմել՝ պաշտպանելու հասարակության շահերն ու պարզելու գնաճի պատճառները:
«10 տարի խոսեցին, որ հասարակական կազմակերպությունները, որոնք իրավունքների պաշտպանությամբ են զբաղված, իրավունք ունենան շահառուների խնդիրներով դատարան դիմել: Պետությունն ասաց, այո, նման բան կլինի, բայց չեղավ: Մենք օբյեկտիվ կառավարման թերություն ունենք»,– եզրափակեց նա:

 

Մանյա Պողոսյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan