Երևան, 20.Հունիս.2018,
--
:
--
,
Թրամփի գործունեության հավանության վարկանիշը ռեկորդ Է արձանագրել Ոստիկանները խուզարկել են «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների բնակարաններ Մեգան Մարքլը հարսանիք է գնացել իր չափսին անհամապատասխան զգեստով Հիվանդի կողքին՝ որպես առաջատար անոթաբան, ընկեր ու հոգեբան. Տիգրան Քամալյան Ստեղծվել է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով «Զինվորի բաժին» պահածոներ են հայտնաբերվել նաև Մանվել Գրիգորյանի Արցախի առանձնատանը Հասանովին շնորհավորում ենք սեփական տարածքում հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ. Արծրուն Հովհաննիսյանի արձագանքը Գեներալին քարկոծելով` կուսակիցներին թվում է, թե «սրբագործվում են» Գանգեսյան ջրերում Զենքի սպառնալիքով մարդուն առևանգելու համար քաղաքացին ներգրավվել է որպես մեղադրյալ

Արամ Գրիգորյան. «Թանկացումները նաև ազատ մրցակցության պակասի հետևանք են»


2018 թվականը հայաստանցիների համար սկսվել է թանկացումներով: Հունվարի 1–ից 10–15%–ով բարձրացել են բենզինի, դիզվառելիքի ու ավտոմեքենաների լիցքավորման գազի սակագները:

 Եթե «Regular» տեսակի բենզինն արժեր 390 դրամ, այսօր բենզալցակայաններում մեկ լիտրը վաճառվում է 450 դրամով: Բենզինի «սուպեր» տեսակի մեկ լիտրն արդեն 490 դրամ է, նախկինում գինը տատանվում էր 440–450 դրամի սահմաններում: Դիզվառելիքը 390 դրամից հասել է 450–ի:

Վարորդները մեկ խորանարդ մետր սեղմված գազի դիմաց այսօր վճարում են 210–220 դրամ, մինչդեռ անցած տարվա վերջին այն արժեր 180–190 դրամ:

Դիզվառելիքի, բենզինի ու ավտոմեքենաների լիցքավորման գազի թանկացումները բացասական ազդեցություն ունեն հատկապես բնակչության սոցիալապես անապահով խավի վրա՝ լրացուցիչ բեռ հանդիսանալով սպառողների համար:

 «Շատ վատ է: Աշխատանք չկա, ու համատարած թանկացումներ են, մեր վիճակը թե ո՞նց կլինի, չգիտեմ»,– «Փաստի» հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:

Գնաճը պայմանավորված է նոր Հարկային օրենսգրքով նախատեսված ակցիզային հարկի ներդրմամբ: Ակցիզային հարկի շրջանակներում այսուհետ ավտոգազալցակայանների կողմից վաճառվող գազը նույնպես հարկվում է ակցիզային հարկով:
Ըստ «Հասարակական պաշտպան» ՀԿ ղեկավար Արամ Գրիգորյանի՝ թանկացումները ոչ միայն Հարկային օրենսգրքի փոփոխությամբ են պայմանավորված: Այլ գործոններ ևս կան:

«Հայաստանում մրցակցության պակաս կա: Ես կարծում եմ, որ գների բարձրացման այս տարերային վիճակներն ավելի շատ ազատ մրցակցության պակասի հետևանք են: Գազի, հոսանքի բնագավառում մոնոպոլ շուկա է, որտեղ գների վրա մեծ ազդեցություն են թողնում մոնոպոլիստների անձնական ցանկություններն ու ախորժակը: Հենց ամսի 1–ին, կեսգիշերից հետո թանկացան գազն ու բենզինը: Կարող էր չէ՞, 30 դրամի փոխարեն 1 դրամով թանկանալ»,– համոզմունք հայտնեց նա:

 Գրիգորյանի խոսքով՝ հարկային կամ մաքսային որևէ փոփոխություն ընկած չէ բենզինի թանկացման հիմքում, փոխարենը այստեղ գործ ունենք փաստացի մոնոպոլ շուկայի հետ:
«Եթե միջազգային շուկայում գների փոփոխություն է լինում դեպի նվազում, մեզ մոտ դա չի լինում, հետևաբար, մոնոպոլիստներն են գները որոշում, իրենք երբեք իրենց շահույթը չեն նվազեցնում»,– ասաց «Հասարակական պաշտպան» ՀԿ ղեկավարը:
Նրա դիտարկմամբ՝ սեղմված գազի սակագնի բարձրացումն իր հերթին կբերի տրանսպորտի թանկացմանը: Լայն սպառման բոլոր տեսակի ապրանքները ևս կհայտնվեն այդ ցանկում:

«Սննդամթերքի գները ևս կբարձրանան: Տենդենց կա՝ եթե մեկը մի բան թանկացնում է, մյուսները նույնպես հետևում են դրան: Սա գնաճի հերթական ալիքը կբարձրացնի՝ հաշվի առնելով նաև այն, որ այսօր ազատ մրցակցություն գոյություն չունի: Մեկը չկա, որ ասի՝ ես իմ ապրանքը ցածր գնով են վաճառում, որ վաճառքը շատ լինի»,– նշեց մեր զրուցակիցը:
 Նա նաև շեշտեց, որ այսօր գների զսպման մեխանիզմ գոյություն չունի:

«Տնտեսությունը չի կարողանում դիմագրավել թանկացումներին: Սա մրցակցության պակասի արդյունք է: Պետությունը պետք է ազատ մրցակցային շուկա ստեղծի, ինչը չի անում: Պետությունը պետք է կարողանար տնտեսություն զարգացնել, իսկ մեր տնտեսության ցանկացած ալեկոծում իր բացասական ազդեցությունն է թողնում հանրության վրա»,– մատնանշեց ՀԿ ղեկավարը:

Արամ Գրիգորյանն ասաց, որ չկա նաև իրավունքների պաշտպանության համակարգ: Նա որպես ապառողների իրավունքների պաշտպան չի կարողանում դատարան դիմել՝ պաշտպանելու հասարակության շահերն ու պարզելու գնաճի պատճառները:
«10 տարի խոսեցին, որ հասարակական կազմակերպությունները, որոնք իրավունքների պաշտպանությամբ են զբաղված, իրավունք ունենան շահառուների խնդիրներով դատարան դիմել: Պետությունն ասաց, այո, նման բան կլինի, բայց չեղավ: Մենք օբյեկտիվ կառավարման թերություն ունենք»,– եզրափակեց նա:

 

Մանյա Պողոսյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Թրամփի գործունեության հավանության վարկանիշը ռեկորդ Է արձանագրել Ոստիկանները խուզարկել են «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների բնակարաններ Մեգան Մարքլը հարսանիք է գնացել իր չափսին անհամապատասխան զգեստով Հիվանդի կողքին՝ որպես առաջատար անոթաբան, ընկեր ու հոգեբան. Տիգրան Քամալյան Ստեղծվել է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով «Զինվորի բաժին» պահածոներ են հայտնաբերվել նաև Մանվել Գրիգորյանի Արցախի առանձնատանը Հասանովին շնորհավորում ենք սեփական տարածքում հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ. Արծրուն Հովհաննիսյանի արձագանքը Գեներալին քարկոծելով` կուսակիցներին թվում է, թե «սրբագործվում են» Գանգեսյան ջրերում Զենքի սպառնալիքով մարդուն առևանգելու համար քաղաքացին ներգրավվել է որպես մեղադրյալ Լոնդոնի «Արսենալ»-ը նոր դարպասապահ ունի Ուղիղ միացում ԱԺ-ից Բելգիայում ալմաստների ողորկման հեղաշրջիչ տեխնոլոգիա են ստեղծել Թրամփը Չինաստանին սպառնացել Է մաքսերի հերթական ընդգրկուն բարձրացմամբ Սպիտակ տունը հավաստեց, որ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները կդադարեցվեն Արցախ մուտքի արտոնագիր ստանալու համար օտարերկրացի զույգն ԱԳՆ է դիմել հարսանեկան զգեստով Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն Էրդողանին հեռուստաբանավեճի է հրավիրել Պենդերեցկու հոբելյանական փառատոնին հրավիրված են հայ բարձրաստիճան այրեր ու երաժշտական ոլորտի ներկայացուցիչներ ԱՄՆ-ի Սենատն ընդունեց Պենտագոնի՝ 716 միլարդ դոլարի բյուջեի նախագիծը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանդիպել է ծառայության ղեկավար կազմի հետ Ճապոնիայում տասնյակ հետցնցումներ են տեղի ունեցել ուժգին երկրաշարժից հետո Ոստիկանությունը Մանվել Գրիգորյանի գործով նոր բացահայտում է արել. տեսանյութ Թուրքիան չի հրաժարվի ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից. Չավուշօղլու
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan