Երևան, 16.Հոկտեմբեր.2018,
--
:
--
,
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր

Իրանը՝ կոկորդում մնացած փուշ


Երեկ իսրայելական «Մաարիվ» թերթը Բենիամին Նաթանյահուի կառավարությանը մեղադրել է Իրանի նկատմամբ միմիայն Իսրայելին վնասող թշնամական հայտարարություններ անելու, որևէ կոնկրետ ռազմավարություն չունենալու և ընդհանրապես Իրանի ներքին խնդիրներում անգետ լինելու հարցում: Բնականաբար, կառավարությունը Իրանի հարցով հրավիրված հատուկ նիստի ընթացքում «Մաարիվին» ու դրա ռազմական փորձագետ Ալոն բեն–Դավիթին չէ, որ պատասխանել է: Բայց այն քննարկմանը, որ կաբինետի ներսում է ընթացել՝ փոքրիկ արտահոսքերի տեսքով տեղ գտնելով մեդիայում, թերևս, արժե հենց այդ տեսանկյունից մոտենալ: Հատկապես, որ նիստի ընթացքում հիմնական զեկուցողը իսրայելական Մոսադի ղեկավար Յոսի Կոհենն է եղել, որն ի տարբերություն ամերիկյան ԿՀՎ–ի (Ալ Արաբիայի փոխանցմամբ՝ ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոն հայտարարել է, թե իրենք որևէ կապ չունեն իրանական հուզումների հետ), հայտարարել է, թե սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե Մոսադն Իրանում «ականջներ, աչքեր և դեռ ավելին չունի»…

Բնականաբար, Կոհենի հայտարարությունն Իրանի հետ կապված ուղիղ ինքնախոստովանություն չի նշանակում: Սակայն, արդեն իսկ շատ բան է ասում իրերի իրական դասավորվածության վերաբերյալ, և հատկանշական է, որ այս արտահոսքը մամուլ է սպրդում հատկապես այն օրերին, երբ Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին բավական հետաքրքիր հայտարարությամբ է հանդես գալիս: «Վերջին իրադարձությունների եռանկյունու մի անկյունում ԱՄՆ–ն ու սիոնիստներն էին կանգնած, որ ամիսներ շարունակ աշխատեցին իրանական հուզումների նախագծի վրա՝ նպատակ ունենալով շարժումը փոքր քաղաքներից կենտրոն հասցնել: 2–րդ անկյունում Պարսից ծոցի հարուստ պետություններից մեկն է, որն ապահովեց այս նախագծի ծախսերը, իսկ 3–ում նրանց սպասավորներն էին, որ կապված էին Մոնաֆեղին մարդասպան խմբավորման հետ»,– ԻՌՆԱ–ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդը:

Հասկանալի է, որ հարուստ պետություն ասելով՝ Խամենեին Արաբիային նկատի ունի: Ինչ վերաբերում է «գործողությունների կազմակերպման համար Իրանի հարևանությամբ ստեղծված հրամանատարական երկու կայաններին», որոնց մասին Իրանի հատուկ ծառայություններն էլ էին ակնարկել՝ դրանցից մեկը քրդական Էրբիլը մատնանշելով, ԻԻՀ առաջնորդն առավել պերճախոս է գտնվել՝ հայտարարելով, թե երկու կենտրոններն էլ կառավարվել են ԱՄՆ–ի և Իսրայելի միջոցով: Իբր՝ դրանցից մեկը «գործողություններն առաջնորդել է վիրտուալ միջավայրում, իսկ մյուսը ղեկավարել է բուն անկարգությունները»: Գալով սոցիալական հուզումներին, ինչպիսին նաև ԱՄՆ ԿՀՎ ղեկավարն էր որակել Իրանում կատարվողը, հետաքրքիր է, որ առաջին անգամ Այաթոլլահ Խամենեին խոսել է ոչ թե հարուստ և անսահման հնարավորություններով Իրանի մասին, այլ ուղղակի գոհունակություն է հայտնել այն առիթով, որ եթե նույնիսկ ժողովրդի առանձին խավեր դժգոհություն են ունեցել՝ շատ արագ են հասկացել, որ «Ո՛չ գնաճին» գրավիչ կարգախոսով ոմանք իրենց ընդամենը փողոց հանելու խնդիր են փորձել լուծել»: Հետևաբար, «նկատելով, որ նպատակն ու կարգախոսները փոխվում են, ժողովուրդը լքել է վարձկանների շարքերը»՝ հայտարարել է Խամենեին: Հավելենք նաև, որ երեկ նույն տրամաբանությամբ ելույթ է ունեցել նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին, որը, parstoday–ի փոխանցմամբ, հայտարարել է, թե՝ «Ժողովրդի շքեղ ու գիտակից ներկայությունը, ինչպես նաև՝ խռովարարների դեմ քաղաքական տարբեր թևերի, ազգությունների ու դավանանքների հետևորդների միասնականությունը, նոր հաղթանակ էր թշնամիների նկատմամբ»: Ռոհանին նաև ողջունել է անվտանգության ու տեղեկատվական ուժերին, իրավապահ համակարգին, Իսլամական հեղափոխության պահակազորի և հավաքազորային ուժերին, որոնք զգաստ են եղել վերջին զարգացումների ընթացքում և, ժողովրդի կողքին կանգնած, իրենց պարտքը լավագույնս են կյանքի կոչել:

Ի դեպ, սրանից հետո նույն Մաարիվը գրեց, թե Իրանի հետ խնդիրները լուծելու ճշգրիտ ճանապարհը Proxy–պատերազմն է: Իբր՝ ճիշտ այնպես, ինչպես Իրանն է օգտագործում Իսրայելի դեմ Սիրիային, Լիբանանին և այլոց, Իսրայելն էլ պիտի արաբական աշխարհին օգտագործի Իրանի դեմ՝ Նաթանյահուին մեջտեղում ավելորդ ցցվելու և վնասիչ հայտարարություններ անելու դերակատարումից զրկելով: Նա ավելի լավ է՝ իր զավակով զբաղվի, որն ահռելի փողեր է ծախսում մարմնավաճառների վրա և առանց ամոթի հայտարարում, թե իր հայրը կոմֆորտ է ապահովել նավթային մագնատներից մեկի համար՝ հավելում է The Jerusalem Post–ը:

Գոհար Սիմոնյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության Ազնավուրի մարմինը դուրս բերեցին «Դլե Յաման» –ի երաժշտության ուղեկցությամբ Փաշինյանը և Մակրոնը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը և հանդես եկել ելույթներով Ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի հերթական նախաձեռնությունը. սպասվում են «տիեզերական անակնկալներ» Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը վաճառքի կհանվի հոկտեմբերի 4-ից Նիկոլ Փաշինյանն Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է համարում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan