Երևան, 23.Ապրիլ.2018,
--
:
--
,

Ռոբերտ Ամիրխանյան. «Ամենակարևորն այն չէ, թե ինչ ենք ստանում, այլ այն, թե ինչ ենք տալիս մարդկանց»


ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, բազմաթիվ պետական պարգևների արժանացած կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն անցյալում թողնելով առողջական խնդիրները, անցած՝ 2017 թվականից սկսել է կյանքը նորովի վայելել: Ու հիմա արդեն, նորացած կյանքով ապրելով, շարունակում է նորից արարել ու նոր ստեղծագործություններ գրել:
«Փաստի» հետ զրույցում նա նշեց, որ իր ներկա կյանքում ամեն ինչը նորացված ալիքի վրա է կառուցվում, իսկ իր շուրջ բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունենում, ինչի արդյունքում էլ նոր ստեղծագործություններ են ծնվում և ստացվում է, որ անկախ ամեն ինչից նա բուռն ստեղծագործական կյանքով է ապրում:

«Այս ընթացքում ծնվել և ծնվում են բազմաթիվ ստեղծագործություններ: Վերջին ստեղծագործությունը գրել եմ երկու օր առաջ, որը նվիրված է քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանին»,– ասաց Ռ. Ամիրխանյանը:

Նոր ստեղծագործություններից սա միակը չէ: Լցված լինելով հավատով և ոգևորությամբ՝ նա կարողանում է նորանոր ստեղծագործական շերտեր բացահայտել, հետո թղթին հանձնել ու նվիրել ներկա ու գալիք սերունդներին:

Ստեղծագործելուց բացի, անցած տարում սիրված կոմպոզիտորը հեղինակային համերգներ է ունեցել նաև Գերմանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ Հայաստանի հանդիսատեսին արդեն նոր՝ 2018 թվականին պատրաստվում է հեղինակային հերթական համերգով ներկայանալ, որի ժամանակ կհնչեն Ռ. Ամիրխանյանի ոչ միայն հին, այլև նոր երգերը:

«Ես որևէ տարվանից ինչ–որ բան սպասելով չեմ ապրում: Եվ առհասարակ կյանքում ոչինչ պետք չէ սպասել: Դրա փոխարեն հարկավոր է անընդհատ ինչ–որ բան արարել: Ով ինչով կարող է դրանով էլ պետք է զբաղվի: Երգիչը պետք է երգի, քանի որ չի կարող չերգել և այլն: Այնպես որ, այս ընթացքում ես բուռն ստեղծագործական կյանքով եմ ապրել և ապրում»,– ասաց Ռ. Ամիրխանյանը:

Կոմպոզիտորի կարծիքով ստեղծագործությունները մարդկանց նման են: Եվ երբ իրենց գոյության ընթացքում խոր հետք են թողնում, երկար են ապրում սերունդների հիշողության մեջ: Խոսելով իր ապագա ծրագրերի մասին՝ նշեց, որ կան բազում ստեղծագործություններ, որոնք դեռ պետք է ավարտին հասցնել:

«Բազմաթիվ գործեր կան, որոնք ինձ ստիպում են մի քիչ ավելի արագ «քայլել», որպեսզի իրենք էլ հասցնեն շնչել: Ինչ վերաբերում է ամանորյա սպասումներին, ապա ես ոչ թե 2018 թվականից եմ սպասում, այլ Աստծուց, որպեսզի նա իր հովանու տակ պահի բոլորիս, և մենք ապրենք խաղաղ ու ստեղծարար կյանքով: Եվ ամենակարևորն այն չէ, թե ինչ ենք մենք ստանում, այլ այն, թե ինչ ենք մենք տալիս մարդկանց ու ժողովրդին»,– ասաց Ռ. Ամիրխանյանը:

Կոմպոզիտորը «Փաստի» հետ զրուցելու ընթացքում քայլում էր Երևանի կենտրոնում և բավականին սրտնեղում էր, երբ անցորդների դեմքին լարվածություն ու դժկամություն էր նկատում:

«Ես հիմա քայլում եմ մայրաքաղաքի կենտրոնով, շուրջս բոլոր մարդիկ մի տեսակ չարացած ու լարված են: Դա ինձ վրա շատ է ազդում: Ես շատ եմ ուզում, որ իմ ժողովուրդը միշտ ժպտա, գնահատի այն ամենն, ինչ ունի և գոհ լինի իր կյանքից»,– խոսքը եզրափակեց սիրված կոմպոզիտորը:

Արմինե Գրիգորյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Ուղիղ միացում Հանրապետության հրապարակից Քեյթ Միդլթոնը տղա ունեցավ ՔՊ-ն ակցիային միացած զինվորականներին կոչ է արել վերադառնալ իրենց նշանակման վայր Ռուսաստանը եւ Չինաստանը միջազգային կայունության երաշխավորներն են. Լավրով Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը. Սերժ Սարգսյանի հայտարարությունը Կոչ եմ անում խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով. Մխիթարյանն արձագանքել է հայաստանյան իրադարձություններին Նիկոլ Փաշինյանն ու մյուս պատգամավորներն ազատ արձակվեցին Աշտարակում վիրավորվել է ոստիկանության 3 ծառայող եւ վնասվել 3 ավտոմեքենա Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի Ձերբակալվածների պահման վայրում Դիմել եմ գլխավոր դատախազին ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնելու համար. Կարեն Կարապետյան Վենգերը չի պատրաստվում օգնել «Արսենալին» հաջորդ մարզչի ընտրության հարցում Ցուցարարներին միացան զինվորական համազգեստով երիտասարդներ Ապրիլյան պատերազմի մասնակիցները քայլում են դեպի ԱԺ. ոստիկանությունը փշալարերով փակել է փողոցը Հայաստանի ներքին անկայունությունն ուղիղ ճանապարհ է հարթում հակառակորդի կողմից գործողություններ ձեռնարկելու. Վիգեն Սարգսյան Վիգեն Սարգսյանի ասուլիսը Ադրբեջանը և Թուրքիան տնտեսական վնասների պատճառով ստիպված են երկկողմ առևտուրն իրականացնել ազգային արժույթներով Amazon Prime ծառայության օգտատերերի թիվը գերազանցել Է 100 միլիոնը Նիկոլ Փաշինյանը Սևանի բաժնում չէ, նրա գտնվելու վայրը անհայտ է. Փաստաբան Ուղիղ միացում Երևանից ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը տեսնում է բարեխիղճ քաղաքական երկխոսության մեջ Արամ Սարգսյանը Հայաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը հրապարակում չի տեսնում Հայաստանի վաստակավոր արտիստները հրաժարվում են իրենց կոչումներից Վարչապետը հիշեցրել է դառը օրերի մասին, ինչից բոլորը եզրակացություն պետք է անեն. Կարեն Կարապետյանի ասուլիսը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan