Երևան, 27.Ապրիլ.2018,
--
:
--
,

Թուրք պատգամավոր Լեյլա Զանան կզրկվի պատգամավորական մանդատից

 


Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Լեյլա Զանան նիստերից բացակայելու հիմնավորմամբ կզրկվի պատգամավորական մանդատից: Այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Զանան 2015 թվականի նոյեմբերի 17-ին պատգամավորական երդմնակալության ժամանակ երդման տեքստը սկսել էր քրդերեն «Կեցցե խաղաղությունը» խոսքերով, իսկ ընթացքում «թուրք ազգ» եզրույթը փոխարինել էր «Թուրքիայի ազգ»-ով: Երդման տեքստում ինքնակամ փոփոխություն անելու պատճառով նրա երդումը չէր ընդունվել, ինչի հետևանքով նրան արգելվել էր մասնակցել մեջլիսի նիստերին:

2017 թվականի հուլիսի 20-ին մեջլիսի նախագահությունը Զանային պատգամավորական մանդատից զրկելու հարցը ներկայացրել էր հանձնաժողովին, որի կազմի մեջ են մտնում սահմանադրական և արդարադատության հարցերով հանձնաժողովների անդամները: Ներկայում Զանային մանդատից զրկելու մասին զեկույցն արդեն քննարկման է դրվել մեջլիսի լիագումար նիստում:

Նիստի ժամանակ Զանայի փոխարեն նրա պաշտպանությամբ է հանդես գալու քրդամետ կուսակցության մեկ այլ պատգամավոր Մերալ Դանըշ Բեշթաշը: Եթե պաշտպանությունից հետո 24 ժամվա ընթացքում կայանալիք քվեարկության արդյունքում զեկույցն ընդունվի, Զանան կզրկվի պատգամավորական մանդատից:

2015 թվականի նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ստացել էր 59 պատգամավորական մանդատ, սակայն այս ընթացքում նրանցից 5-ին զրկել են մանդատից: Այդ պատգամավորներն են կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը, Թուղբա Հեզերը, Ֆայսալ Սարըյըլդըզը, Նուրսել Այդողանը և Բեսիմե Քոնջան: Եթե Լեյլա Զանան ևս զրկվի պատգամավորական մանդատից, ապա մեջլիսում քրդամետ կուսակցության անդամների թիվը կնվազի 53-ի:

loading...
Նիկոլի և Կարեն Կարապետյանի բանակցությունները Կընդլայնվի ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհը «ՀՀԿ-ն կարող է ստանձնել կառուցողական ընդդիմության գործառույթը ԱԺ-ում». քաղաքագետ Հայաստանի դեմոկրատական հաղթանակը Սամվել Մարտիրոսյան. «Վերջին օրերին Ֆեյսբուքը կարծես թե դարձել է մարտադաշտ» Արմեն Մարտիրոսյան. «Հանրապետական կուսակցությունը պետք է իշխանությունից հեռացվի» Եթե երկիշխանության հարցը արագ չի լուծվում հօգուտ հեղափոխության, հաղթում է հակահեղափոխությունը Վիգեն Հակոբյան. «Ավելի խորքային պրոցեսներ կան՝ գործընթացն ամբողջովին սառած չէ» Իսպանիայի Ալկորկոն քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը Թուրքիան պլանավորում Է Կա-32 եւս չորս-հինգ ուղղաթիռ գնել Ռուսաստանից Արմեն Սարգսյանը չի պատկերացնում, որ այսօր հրապարակում կանգնած մարդը վաղը կարող է կաշառք տալ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ եղանակով. ՌԴ ԱԳՆ Որոշումը, թե ով է կառավարելու Հայաստանը, պետք է ընդունվի երկրի ներսում. Զախարովա Պատմությունը կգնահատի Սերժ Սարգսյանի բարձր քաղաքացիական և քաղաքական քայլը. Արմեն Սարգսյան Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Հայտնի է օրը, երբ ՀՀԿ խմբակցությունը կքննարկի վարչապետի թեկնածուի հարցը ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին տվել է այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու մանդատ. Շարմազանով Ուղիղ միացում Հանրապետության հրապարակից Ալիևն իր ընտանիքի կոռուպցիոն գործարքների բացահայտումը կանխելու նպատակով մեկնել է Մեծ Բրիտանիա Նապոլեոն Բոնապարտը կզորակցեր թավշյա հեղափոխությանը ՀՅԴ նախարարներն ու մարզպետները հրաժարական են ներկայացրել Հայտնի է Ազգային ժողովում վարչապետի ընտրության օրը Նիկոլ Փաշինյանը կոչ է անում առժամանակ դադարեցնել փողոցների փակումը Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը. ՀՀ նախագահի ուղերձը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan