Երևան, 16.Հոկտեմբեր.2018,
--
:
--
,
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր

Նոր տարի, նոր Իրա՞ն...


Դեկտեմբերի 28–ից սկսած՝ ամբողջ աշխարհի ուշադրությունը բևեռված էր մեր հարևան Իրանի ուղղությամբ: Բանն այն է, որ զարմանալիորեն հենց Մաշհադ քաղաքում բռնկված բողոքի ցույցերը, որ սկիզբ առան սոցիալ–տնտեսական լոզունգներով (Մաշհադն, ի դեպ, հայտնի է իր խիստ պահպանողականությամբ, և, որքան հասկացանք, այստեղ սոցիալական ընդվզումներ չեն եղել նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք անխուսափելի են թվացել), վերածվեցին գլոբալ ընդվզման, և ավելի քան 50 քաղաքներում սկսեցին խոսել նաև պետական կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ: Ցավոք, ցույցերն առանձին վայրերում վերածվեցին անկարգությունների: Արդեն դեկտեմբերի 30–ից հունվարի 2–ն ընկած ժամանակահատվածում ոստիկանական ստորաբաժանումների հետ բախումներ արձանագրվեցին, որոնք առնվազն 21 մարդկանց, այդ թվում՝ 2 ոստիկանի մահվան պատճառ դարձան: Մի շարք նահանգներում իրավիճակն այնքան լարվեց, որ իրավապահները ստիպված եղան ձերբակալել 2000 քաղաքացու, իսկ անկարգությունների կոչեր հնչեցնելու մեղադրանքով՝ կասեցնել Telegram, Instagram սոցցանցերի աշխատանքը, որտեղ համակարգված և ագրեսիվ կոչերով զուգակցվող հակակառավարական քարոզչություն էր տարվում: Հետաքրքիր է նաև, որ կայծակնային արագությամբ բողոքի ակցիաներ կազմակերպվեցին նաև արտերկրում Իրանի մի շարք դեսպանատների դիմաց, և Մելբուռնից մինչև Բեռլին, Փարիզից մինչև Թբիլիսի և Աթենք՝ նույն գրչի տակից դուրս թռած տեքստեր հնչեցին: Խիստ կանխատեսելի էր նաև միջազգային արձագանքը. փոխադարձ բռնություններից զերծ մնալու կոչեր հնչեցին Թուրքիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից (Մոսկվան կոչ արեց չմիջամտել Իրանի ներքին գործերին), Իսրայելն ու Սաուդյան Արաբիան անմիջապես ֆեյք–լուրերի սփռման (օրինակ՝ տասնյակ հազարավոր քաղաքացիների, այդ թվում՝ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ձերբակալության, հազարավոր քաղաքացիների մահվան և այլնի վերաբերյալ) ու կեղտոտ քաղտեխնոլոգիաների գործադրման անցան, որովհետև նման հնարավորությունն ուղղակի չէին կարող բաց թողնել, իսկ ահա ԱՄՆ–ը, իրանական ժողովրդի նկատմամբ անակնկալ «սիրով լցված» Դոնալդ Թրամփի և Ռեքս Թիլերսոնի դեմքով, անթաքույց պաշտպանության տակ առավ ցուցարարներին: Թվիթերյան գրառումներից բացի՝ Սպիտակ տունն անմիջապես հանդես եկավ նաև պաշտոնական հայտարարությամբ, որում Իրանում անցկացվող ցույցերը գնահատեց որպես «իրանցի քաջարի ժողովրդի՝ արժանապատիվ վերաբերմունքի արժանանալու, կոռուպցիային վերջ տալու, երկրում կառավարման համակարգի թափանցիկությունն ավելացնելու, տնտեսությունը զարգացնելու օրինական պահանջ»՝ խոստանալով «չմոռանալ վարչակարգի զոհերին»: Այսպիսով, Վաշինգտոնն անհարկի դոզայավորված այնքան պաթետիզմ և Իրանի ներքին գործերին միջամտելու այնպիսի անթաքույց դիրքորոշում որդեգրեց, որ իշխանությունների համար դժվար չեղավ կատարվածը Իրանի դեմ մեծ սադրանք/դավադրություն որակել: Ավելին, որքան հասկացանք սոցցանցերի պրպտումներից, այս ամենից հետո նույնիսկ իշխանությունների հանդեպ վերապահում ունեցողները միացան հունվարի 3–ի քայլարշավին, որում, ԻՌՆԱ–ի փոխանցմամբ, բոլոր խոշոր քաղաքների հանրությունը քայլարշավով դատապարտել է «ԱՄՆ–ի, Իսրայելի ռեժիմի և Ալե–Սաուդի աջակցությամբ՝ Իրանում խառնակությունների հրահրումը... հայտարարել, որ մշտապես վառ են պահելու նահատակների հիշատակը, պաշտպանելու են վիլայաթը, երբեք չարակամներին քայլեր անելու իրավունք չեն տալու՝ իրենց ուխտը վերանորոգելով Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի ու իսլամական հեղափոխության իդեալների հետ»:

Իսկապես. եթե սկսված բողոքը գնաճի դեմ էր, ինչո՞ւ այն սկսվեց ընդամենը հավկիթի աննշան թանկացումից հետո: Կամ՝ մի՞թե 10–11%–ի միջև տատանվող գնաճն իսկապես փողոց դուրս գալու և բախումների գնալու բավարար պայման է նույնիսկ արևմտյան չափանիշներով: Վերջապես՝ ինչո՞ւ նմանատիպ բողոքներ չսկսվեցին 2011–ին, երբ Իրանում գնաճն ընդհուպ 45%–ի էր հասնում: Մի՞թե պատահածն իսկապես արտաքին միջամտության արդյունք էր: Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի քարտուղար Ռեզային հետաքրքիր բացատրություն ունի: «Մի քանի ամիս առաջ քրդական Էրբիլում ԱՄՆ ԿՀՎ հակաիրանական գործողությունների բաժնի տնօրեն Մայքլ Դի Անդրեի, «Ղեսա Սադդամի» գրասենյակի ղեկավարի (Սադդամի կնոջ եղբոր՝ Հանի Թելֆայի), Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման և Արաբիայի ներկայացուցիչների մասնակցությամբ հատուկ նիստ է հրավիրվել… որոշել են 2017–ի դեկտեմբերի վերջին հակաիրանական գործողություններ իրականացնել և վիրտուալ միջավայրում կրքերը թեժացնելով՝ 2018–ի հունվար/փետրվարին խառնակություն տարածել ողջ Իրանում…

Որոշվել էր նաև, որ ԱՄՆ–ը մարդու իրավունքների հարցով կդիմի ՄԱԿ–ին, ապա Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը ասպարեզ դուրս կգա՝ Եվրոպայից պահանջելով շրջափակման ենթարկել Իրանին… Սակայն, այս պլանները ձախողվեցին... Իրանի ժողովուրդն արագորեն բաժանեց իր ուղին խառնակիչներից՝ ամուր ապտակ հասցնելով մեր թշնամիներին»,– հայտարարել է Ռեզային, ինչի հետ կապված՝ դեռ մանրամասներ կլսենք, հավանաբար: Այս պահին, ինչպես Ֆեյսբուքում հավաստում էր Իրանում գիտական կոնֆերանսի մասնակցող իրանագետ Վարդան Ոսկանյանը, երկրում և հատկապես այդքան շահարկվող Խուժաստանում ամեն բան հանդարտ է: Հուսանք՝ ոչ ժամանակավորապես…




Գոհար Սիմոնյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության Ազնավուրի մարմինը դուրս բերեցին «Դլե Յաման» –ի երաժշտության ուղեկցությամբ Փաշինյանը և Մակրոնը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը և հանդես եկել ելույթներով Ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի հերթական նախաձեռնությունը. սպասվում են «տիեզերական անակնկալներ» Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը վաճառքի կհանվի հոկտեմբերի 4-ից Նիկոլ Փաշինյանն Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է համարում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan