Երևան, 27.Ապրիլ.2018,
--
:
--
,

Էդուարդ Շարմազանով. «2017–ին մեզ հաջողվել է բարեփոխումների դրական ֆոն ստեղծել»



ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն ամփոփելով անցած՝ 2017 թվականին կուսակցության անցած ճանապարհը, «Փաստ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ անցած տարին ոչ միայն ՀՀԿ–ի, այլ բոլոր քաղաքական ուժերի համար էլ քննական էր, քանի որ ընտրությունների տարի էր:

«Ընտրական տարին յուրաքանչյուր կուսակցության և կուսակցությունների դաշինքների համար նախևառաջ քննություն է հասարակության առջև: Եվ հասարակությունն իր քվեով «նշանակում» կամ չի «նշանակում» այդ քննությունը: Բոլոր խնդիրներով հանդերձ Հանրապետականը հանձնեց այդ քննությունը, հավաքելով այնքան ձայն, որ կարողանա ԱԺ–ում 50–ից ավելի մանդատ ունենալ: Այսինքն, առաջիկա 5 տարիներին Հայաստանի կառավարման պատասխանատվությունը ՀՀԿ–ին է պատկանում»,– ասաց Է. Շարմազանովը:

Անդրադառնալով ՀՀԿ–ՀՅԴ կոալիցիոն հուշագրին, ԱԺ փոխնախագահը նշեց, որ մինչև 2022 թվականը քաղաքական կոնֆիգուրացիան ամենայն հավանականությամբ կմնա նույնը, քանի որ ընդդիմություն–իշխանություն բաժանումը բավականին հստակեցված է: Խոսելով 2018 թվականին վարչապետ առաջադրելուն, ապա Շարմազանովի կարծիքով դա կուսակցության համար հերթական քննություն չէ:

«Հայաստանն անցել է կառավարման պառլամենտական համակարգի և այլևս մեկ անձի ընտրություն չկա: Անկախ նրանից, թե ինչ անուն–ազգանունով անձինք կլինեն երկրի նախագահի, վարչապետի և փոխվարչապետի պաշտոններում, քաղաքական մեծամասնությունը չի փոխվելու, քանի որ ընտրությունների արդյունքով իշխող քաղաքական ուժը ՀՀԿ–ն է: Եվ ժամանակ առ ժամանակ հրապարակ նետվող լուրերը, թե 2018 թվականին նոր ընտրություններ են լինելու, չի համապատասխանում իրականությանը: Այս տարի ոչինչ էլ տեղի չի ունենալու, քանի որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ինչպես ղեկավարել է կուսակցությունը, այնպես էլ շարունակելու է ղեկավարել այն»,– ասաց Է. Շարմազանովը:

Խոսելով կառավարման մոդելի փոփոխությամբ պայմանավորված առկա թերությունները շտկելուն, Է. Շարմազանովը նշեց, որ թերություններ չկան միայն դրախտում, չնայած որ կուսակցությունում առկա թերությունների մասին ամենաշատը խոսում է ՀՀԿ առաջնորդ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հանրապետականի ուժեղ կողմն իմ կարծիքով այն է, որ լինելով քաղաքական օրակարգ թելադրող ուժ, երկիրը բարեփոխումների ճանապարհով տանելու լոկոմոտիվի դերն է կատարում նաև: Եվ մենք բավարար քաղաքական կամք ունենք բարեփոխումներ իրականացնելու, բայց հարկ է նաև հիշել, որ չի սխալվում այն քաղաքական ուժը, ով ոչինչ չի անում: Իհարկե, երկրում կան և՛կոռուպցիա, և՛ արդյունավետ կառավարման խնդիրներ, որոնց մասին մենք ինքներս ենք բարձրաձայնում: Երկու ելք կա այդ խնդիրները լուծելու՝ մեկը քաղաքական կամքն է, մյուսը օրենսդրական բարեփոխումները, և ըստ անհրաժեշտության Հանրապետականը երկու գործիքներն էլ օգտագործում է իր առջև դրված խնդիրները լուծելու համար: Այս պահին արդյունավե՞տ են ընթանում բարեփոխումները, իհարկե՝ ոչ: Եվ եթե արդյունավետ լիներ, ապա ո՛չ հանրապետության նախագահը, ո՛չ էլ հասարակությունն այդ մասին չէր խոսի: Բայց կարևորն այն է, որ այս ընթացքում մեզ հաջողվել է բարեփոխումների դրական ֆոն ստեղծել, իսկ առհասարակ արդյունքների մասին մենք կարող ենք խոսել միայն 2022 թվականին»,– ասաց Է. Շարմազանովը:

Պատասխանելով լրատվամիջոցներում վերջերս շրջանառվող տեղեկություններին, թե ՀՀԿ–ն իր ներսում առաջացած ճաքի պատճառով կարող է մասերի բաժանվել, նշեց, որ ինքը 2001 թվականից ՀՀԿ–ի, իսկ 2009–ից կուսակցության ղեկավար մարմնի անդամ է և այս տարիների ընթացքում հարյուրից ավելի հրապարակումներ են եղել, որոնցում, իր խոսքով՝ գուժում էին ինչպես ՀՀԿ–ում տարբեր բևեռներ առաջանալու, այնպես էլ այլ սցենարներով կուսակցությունը մասերի բաժանվելու մասին:

«Իհարկե մեզ մոտ կա առողջ մրցակցություն, գաղափարների պայքար, գաղափարական բախումներ, քննարկումներ, բայց հանրապետականում արշալույսները խաղաղ են, և սա է հենց ՀՀԿ–ի ուժը: Այսինքն, մեր ուժը մեր բազմազանության մեջ է և այնպես չէ, որ ՀՀԿ–ում ինչ ասում են, բոլորը համաձայնվում են դրա հետ: Մեր կուսակցությունում ցանկացած հարց լուրջ քննարկվում է և երբ այն դառնում է կուսակցության որոշում, կուսակցության բոլոր անդամները, անկախ իրենց անձնական դիրքորոշումից, այն պարտաճանաչ իրականացնում են, բայց այդ պաշտոնական որոշմանը մենք հանգում ենք բազմաթիվ քննարկումների արդյունքում: Մեր ուժը մեր միասնականության մեջ է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իսկ 2018 թվականից հետո էլ մեր առաջնորդը շարունակելու է մնալ Սերժ Սարգսյանը»,– ասաց ԱԺ փոխնախագահը:
Խոսելով 2018 թվականի իր սպասելիքների մասին, նա նշեց, որ ինչպես ցանկացած հայ քրիստոնյա իր սպասելիքները դրական են:

«Ամենակարևորը, որ կարողանանք էլ ավելի ամրապնել մեր անվտանգությունը: Թող որ 2018 թվականին մեկս մյուսին ավելի շատ սիրենք, ավելացնենք փոխադարձ հարգանքը միմյանց նկատմամբ և յուրաքանչյուրս մեր գործն ավելի պարտաճանաչ կատարենք: Լավ կլինի նաև, որ այս տարի մարդիկ շատ խոսելու փոխարեն գործ անեն: Եվ եթե յուրաքանչյուրն իր տեղում նորմալ աշխատի, ապա ամեն ինչ շատ ավելի լավ կլինի: Ես կարծում եմ, որ մենք ապրում ենք աշխարհի ամենալավ երկրում, և տա Աստված, որ բոլորիս ջանքերով կառուցենք այն երկիրը, որը յուրաքանչյուր քրիստոնյա հայի սրտում է»,– զրույցը եզրափակեց Է. Շարմազանովը:

Արմինե Գրիգորյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Նիկոլի և Կարեն Կարապետյանի բանակցությունները Կընդլայնվի ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհը «ՀՀԿ-ն կարող է ստանձնել կառուցողական ընդդիմության գործառույթը ԱԺ-ում». քաղաքագետ Հայաստանի դեմոկրատական հաղթանակը Սամվել Մարտիրոսյան. «Վերջին օրերին Ֆեյսբուքը կարծես թե դարձել է մարտադաշտ» Արմեն Մարտիրոսյան. «Հանրապետական կուսակցությունը պետք է իշխանությունից հեռացվի» Եթե երկիշխանության հարցը արագ չի լուծվում հօգուտ հեղափոխության, հաղթում է հակահեղափոխությունը Վիգեն Հակոբյան. «Ավելի խորքային պրոցեսներ կան՝ գործընթացն ամբողջովին սառած չէ» Իսպանիայի Ալկորկոն քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը Թուրքիան պլանավորում Է Կա-32 եւս չորս-հինգ ուղղաթիռ գնել Ռուսաստանից Արմեն Սարգսյանը չի պատկերացնում, որ այսօր հրապարակում կանգնած մարդը վաղը կարող է կաշառք տալ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ եղանակով. ՌԴ ԱԳՆ Որոշումը, թե ով է կառավարելու Հայաստանը, պետք է ընդունվի երկրի ներսում. Զախարովա Պատմությունը կգնահատի Սերժ Սարգսյանի բարձր քաղաքացիական և քաղաքական քայլը. Արմեն Սարգսյան Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Հայտնի է օրը, երբ ՀՀԿ խմբակցությունը կքննարկի վարչապետի թեկնածուի հարցը ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին տվել է այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու մանդատ. Շարմազանով Ուղիղ միացում Հանրապետության հրապարակից Ալիևն իր ընտանիքի կոռուպցիոն գործարքների բացահայտումը կանխելու նպատակով մեկնել է Մեծ Բրիտանիա Նապոլեոն Բոնապարտը կզորակցեր թավշյա հեղափոխությանը ՀՅԴ նախարարներն ու մարզպետները հրաժարական են ներկայացրել Հայտնի է Ազգային ժողովում վարչապետի ընտրության օրը Նիկոլ Փաշինյանը կոչ է անում առժամանակ դադարեցնել փողոցների փակումը Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը. ՀՀ նախագահի ուղերձը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan