Երևան, 22.Ապրիլ.2018,
--
:
--
,

Հայաստանում սուր շնչառական հիվանդացությունների աճը սեզոնային բնույթ է կրում

 

Մայրաքաղաք Երևանի մանկական հիվանդանոցներում սուր շնչառական վարակներով պայմանավորված շուրջ 360 հիվանդ կա: Մասնագետները, սակայն, շտապում են հանգստացնել ծնողներին՝ նշելով, որ սուր շնչառական հիվանդացությունների աճը սեզոնային բնույթ է կրում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն ասաց, որ իրավիճակը վերահսկելի է: «Այս պահին մենք ծանր դեպքեր չունենք: Իրավիճակը համահունչ է սեզոնին»,-ասաց նա:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մանկաբուժության գծով փոխտնօրեն Ալլա Հարությունյանը չբացառեց, որ հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների աճ նկատվում է, նշելով, որ ամեն տարի նույն պատկերն է: «Մեզ մոտ հիմնականում մինչեւ երեք տարեկան երեխաներ են: Մենք անում ենք ամեն ինչ, որ ոչ մի հիվանդ միջանցքներում պառկած չմնա»,-նշեց նա:

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ Կարմելա Պողոսյանը եւս փաստեց, որ սուր շնչառական հիվանդություններով դիմելիության աճը սեզոնային բնույթ է կրում: «Մեր հիվանդանոցում շատ ծանր հիվանդներ չունենք: Ամեն ինչ անում ենք, որ հնարավորինս չմերժենք հիվանդներին և ընդունենք նրանց ստացիոնար բուժման»,-ասաց Պողոսյանը, հավելելով, որ ոչ այնքան հիվանդություններն են աճել, որքան դիմելիությունը:

Տոնական օրերին իրականացված մշտադիտարկման արդյունքներով սուր շնչառական վարակների և գրիպի տարածվածությունը համահունչ է սեզոնին: Հիվանդների դիմելիությունը հիմնականում եղել է Երևանում։

Հանրապետությունում այս օրերի ընթացքում շրջանառվել են գրիպի Ա և Բ տեսակները, ինչպես նաև այլ շնչառական վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):

Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափել  գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, հիվանդանալու դեպքում էլ դիմել տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին եւ ոչ մի դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ:

ԱՆ-ն հորդորում է չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխել փակ տարածքները:

loading...
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին Հրավիրում եմ բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ. Ազնավուրն արձագանքել է հայաստանյան իրադարձություններին Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Սերժ Սարգսյանի հետ. Tert.am Շառլիզ Թերոնն անճանաչելիորեն գիրացել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Շվեդիայում կայացած հանդիպմանը կենտրոնացել է Սիրիայի խնդրի վրա Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային փորձարկումները դադարեցնելու մասին Նիկարագուայում ցույցեր են ընթանում կենսաթոշակային բարեփոխումների դեմ Ալիևի օգնականն Ադրբեջանի վարչապետ է նշանակվել Ադրբեջանն ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը. նկատվում է զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժ Տիգրան Մանսուրյանը հորդորում է խնդիրը հարթել խոսքի ուժի միջոցով ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել նախապատրաստվող ահաբեկչությունների կանխման վերաբերյալ Նախագահը Հանրապետության հրապարակում է՝ ցուցարարների մոտ ԱՊՀ-ի երկրների գլխավոր շտաբները կհամագործակցեն անօդաչու ավիացիայի կիրառման գործում Ճապոնիան հատուկ վճար Է սահմանում երկրից մեկնումների համար ԱՄՆ-ում հայտարարել են «ուղղորդվող Էներգիայի» զենք ստեղծելու մասին Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն կապի ուղիղ գիծ են բացել երկու երկրների ղեկավարների միջեւ Ստոլտենբերգը Հունաստանին եւ Թուրքիային առաջարկել Է վեճերը լուծել առանց ՆԱՏՕ-ի միջամտության Ամենացածրը կրթության և գիտության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերն են Անհրաժեշտ քաղաքական բանաձևերն ու այլ իրականության մեջ գտնվող իշխանությունը Ուսանողությանը կառավարելի դարձնելու ծրագիրը ձախողվում է. ուսխորհուրդներն ու բումերանգի էֆեկտը Գումար, հարսնացուի զգեստ, ծրագրավորման դասընթաց. ինչ են խոստանում ոստիկաններին ժողովրդի կողմն անցնելու համար Երկու Արամ Մանուկյան՝ Նալբանդյան փողոցում Արքայազն Չառլզին ընտրեցին Համագործակցության ապագա ղեկավար. Sky
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan