Երևան, 20.Հոկտեմբեր.2018,
--
:
--
,
Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները

Քաղաքագետն Արցախի և Ադրբեջանի սահմանին որեւէ լուրջ ռազմական գործողություններ չի կանխատեսում

 



 Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն առաջիկայում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում լայնամասշտաբ ռազմական գործողություններ չի կանխատեսում, սակայն չի էլ բացառում սրացումների  հավանականությունը:

Նա այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ ամփոփելով նախորդ տարին եւ խոսելով ընթացիկ տարվա հեռանկարներից:

«Չեմ կարծում, որ հիմքեր կան բանակցային գործընթացի առաջընթացի համար, սակայն պատերազմ եւս դժվար է կանխատեսել: Այն, թե ինչ վիճակ կլինի սահմանին, ինչ սրացումներ կլինեն, կախված կլինի թե՛ մեծ տերությունների, թե՛ մեր աշխատանքից, թե՛ Ադրբեջանում տիրող ներքին իրավիճակից»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը՝ չբացառելով սրացումները նաեւ Ադրբեջանում կայանալիք ընտրությունների ժամանակ:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի ՀՀ եւ ԱՀ արտգործնախարարների առաջիկա հանդիպումից,  քաղաքագետը նշեց, որ հարցը այն փուլում չէ, որ ակնկալվեն ինչ-որ փոփոխություններ:

Խոսելով նախորդ տարվա իրադարձություններից՝ Ալեքսանդր Իսկանդարյանն առանձնացրեց Արցախի հյուսիսային ճանապարհի շինարարության ավարտը: Նրա համոզմամբ՝ այդ ճանապարհը կարեւոր նշանակություն ունի ռազմավարական, տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով:  

«Հաջորդ կարեւոր իրադարձությունը Մեղրիում ազատ գոտու բացման գործընթացն է: Այն, ըստ էության, ընթացքի մեջ է: Այդ գոտու գործարկումը կփոխի Հայաստանի դերը աշխարհատնտեսական գործընթացներում:
Կարեւոր իրադարձություններից է նաեւ ԵՄ հետ համաձայնության ստորագրումը»,-ընդգծեց նա:  

 

loading...
Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության Ազնավուրի մարմինը դուրս բերեցին «Դլե Յաման» –ի երաժշտության ուղեկցությամբ Փաշինյանը և Մակրոնը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը և հանդես եկել ելույթներով Ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի հերթական նախաձեռնությունը. սպասվում են «տիեզերական անակնկալներ» Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը վաճառքի կհանվի հոկտեմբերի 4-ից
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan